18347H A Y U H I
 
 
HAYUHI: online magazine for armenian women HAYUHI: online magazine for armenian women

2007/3 (ԱՊՐԻԼ)


 
 

ԿՆՈՋ ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ

 
 

ՎԱՀԱՆԱՁԵՎ ԳԵՂՁԻ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Women's healthԻնչ է վահանաձեվ գեղձը

Վահանաձեվ գեղձը պատկանում է օրգանիզմի ներձատիչ (այսինքն՝ հորմոններ է արտադրում անմիջապես արյան մեջ) գեղձերի թվին, իր ձեվով հիշեցնում է թիթեռնիկ եվ տեղակայված է պարանոցի առաջնային հատվածում՝ վահանաճառի շրջանում: Այս գեղձը ողջ էնդոկրին համակարգում խաղում է, այսպես կոչված, առաջին ջութակի դեր, որի ղեկավարը հանդիսանում է ուղեղը՝ հիպոֆիզի միջոցով: Այն արտադրում է հորմոններ՝ թիրոքսին ու թիրիոիդին, որոնք մասնակցում են էներգիայի առաջացմանը եվ ապահովում են օրգանիզմի ու օրգան համակարգերի բնականոն գործառնությունը:

Հիվանդությունները

Այսօր մեր հանրապետությունում վահանաձեվ գեղձի ամենատարածված հիվանդությունը հանդիսանում է հիպոթիրիոզը, որն առաջանում է օրգանիզմում յոդի անբավարարության հետեվանքով: Հայաստանում նման հիվանդության լայն տարածվածության պատճառն այն է, որ ելնելով երկրի աշխարհագրական դիրքից ու զբաղեցրած տարածքի ռելիեֆից՝ մենք շատ քիչ ենք օգտագործում բնական, ծովային սննդամթերք, որոնք հանդիսանում են հիմնական յոդ պարունակող մթերքները: Այդ առումով մեր երկիրն էնդեմիկ օջախ է, այսինքն՝ բնակչության մեծ մասի մոտ առկա է նշված հիվանդությունը, ընդ որում՝ կանանց մոտ այն ավելի հաճախ է հանդիպում, քան տղամարդկանց:

Հիպոթիրիոզի դրսեվորումն ու հետեվանքները

Օրգանիզմում յոդի անբավարարությունը հանգեցնում է վահանաձեվ գեղձի գործառնության թուլացմանը, այսինքն՝ այն սկսում է արտադրել ոչ բավարար քանակությամբ հորմոններ: Արդյունքում կասեցվում է նաեվ բավարար էներգիայի արտադրությունը, որն էլ իր հերթին բերում է օրգանիզմի առողջ ու նորմալ գործունեության խաթարմանը: Նման վիճակի հիմնական ախտանշաններն են ապատիան, տրամադրության անկումները, ընդհանուր թուլությունը, հիշողության թուլացումը:

Այնուհանդերձ վահանաձեվ գեղձը անընդհատ փորձում է արյան միջից «քամելե եղած յոդը, որի պատճառով էլ սկսում է չափերով մեծանալ, եվ մարդու մոտ աստիճանաբար զարգանում է զոբ կոչվող հիվանդությունը:

Անհրաժեշտ բուժում չստանալու դեպքում՝ վահանաձեվ գեղձում կարող են զարգանալ հանգույցիկներ, որոնք հետագայում այլեվս ի վիճակի չեն լինում հորմոններ արտադրել: Դա բերում է օրգանիզմում թիրոքսինի քրոնիկ անբավարարության, որի պատճառով մարդը ողջ կյանքի ընթացքում ստիպված է լինում ընդունել արհեստական հորմոններ, քանի որ նույնիսկ յոդի ընդունման պարագայում գեղձն այլեվս ի վիճակի չի լինում արտադրել համապատասխան քանակությամբ հորմոններ:

Հիմնական ախտանշանները

Հիպոթիրիոզի ժամանակ էներգիայի սակավության հետեվանքով օրգանիզմում բոլոր տեսակի ռեակցիաները դանդաղում են: Նկատվում են այնպիսի նշաններ, ինչպիսիք են տրամադրության անկումը, անտարբերությունը շրջակա միջավայրի հանդեպ, անաշխատունակությունը, հիշողության թուլացումը, քնի մշտական խանգարումները: Նման մարդիկ դառնում են խիստ հուզվող, նյարդային, կարող են լաց լինել նույնիսկ չնչին պատճառներով: Հնարավոր է նաեվ մաշկի չորություն, որի պատճառը արյան վատ մատակարարումն է: Այդ դեպքում հարկավոր է մաշկն անընդհատ շփել յուղային քսուքներով, այլապես կարող են նույնիսկ հիվանդագին ճաքեր ու խոցեր առաջանալ, որոնք հետագայում ավելի դժվարությամբ են բուժման ենթարկվում: Բացի այդ, անկենդան մաշկն ի վիճակի չի լինում իր վրա պահել ու սնուցել մազերը, այդ իսկ պատճառով կարող է սկսվել նաեվ ինտենսիվ մազաթափություն: Նման հիվանդների մոտ նկատվում է դիմադրողականության անկում, նրանք խիստ մրսկան են դառնում: Փոփոխություններ կարող են լինել նաեվ տարբեր օրգան համակարգերում, քանի որ աստիճանաբար խանգարվում է հորմոնալ համակարգի կառուցվածքը, որի դերը խիստ կարեվոր է ողջ օրգանիզմի նորմալ կենսագործունեության տեսանկյունից:

Women's healthԻնչպե՞ս բավարարել յոդի պակասն օրգանիզմում

Մեր ազգաբնակչությունը օրգանիզմում յոդի պաշարի հիմնական մասը լրացնում է յոդացված աղի օգտագործման միջոցով, որը, սակայն, էլի բավարար չէ վահանաձեվ գեղձի նորմալ գործառնությունն ապահովելու համար: Այնուամենայնիվ, վերը նշված հիվանդության կանխարգելման տեսանկոյւնից յոդացված աղի օգտագործումը սննդակարգում հանդիսանում է պարտադիր պայման:

Յոդ պարունակում են նաեվ մի քանի այլ մթերքներ, օրինակ՝ կանաչ բույսերը, հատկապես՝ դառը համ ունեցող, սմբուկը, դդմիկը, դդումը, ընդեղենը, ընկույզը: Յոդով հարուստ են բոլոր ծովային մթերքները, այնպես որ աշխատեք գոնե ժամանակ առ ժամանակ ձկնեղեն օգտագործել: Ընդ որում, պահածոյացված վիճակում դրանք նույնպես շարունակում են հանդիսանալ յոդի աղբյուր:

Հիշեք

Եթե ձեզ մոտ նկատվում են վահանաձեվ գեղձի հիվանդության ախտանշաններ, հարկավոր է հնարավորին չափ շտապ դիմել բժիշկ էնդոկրինոլոգի եվ անցնել համապատասխան բուժում: Թույլ մի տվեք, որ զարգացող հիվանդությունը քրոնիկ ընթացք ստանա, այլապես ողջ կյանքի ընթացքում ստիպված կլինեք կիրառել հորմոնալ դեղորայք՝ օրգանիզմի նորմալ կենսագործունեությունն ապահովելու համար:

5 հիմնական նշանները, որոնց դեպքում հարկավոր է դիմել բժշկի

Գոյություն ունեն որոշ նախանշաններ, որոնց առկայությունը ահազանգ է հանդիսանում այն բանի, որ ժամանակն է դիմելու բժիշկ էնդոկրինոլոգի: Դրանք են.

1. Տեվական գերհոգնածություն կամ ուժգին գրգռված վիճակ

2. Մարմնի քաշի կտրուկ ավելացում կամ նվազում

3. Հաճախակի դեպրեսիաներ

4. Դաշտանային ցիկլի խանգարումներ, վիժում, չբերություն

5. Վահանաձեվ գեղձի շրջանի այտուցվածություն

Մի անտեսեք այս նախանշաններից եվ ոչ մեկը, հետեվեք ձեր առողջությանը, ուշադիր եղեք ձեր օրգանիզմի ահազանգերին, որպեսզի կարողանաք ժամանակին կանխարգելել գլուխ բարձրացնող լուրջ հիվանդությունները: Հիշեք, որ կանխարգելումը միշտ ավելի հեշտ ու արդյունավետ է, քան ցանկացած բուժումը:

Վարդինե Սահակյան

 
 

ՁՈՒԿՆ ՈՒ ԿԱԹՎԱԾԸ

 
 

Միացյալ Նահանգներում կատարված բժշկական նոր ուսումնասիրությունների համաձայն ամեն ամիս սննդակարգում ձուկ օգտագործելը կարող է նշանակալի չափով նվազեցնել կաթվածի վտանգը:

Տարիներ շարունակ բազմաթիվ ուսումնասիրություններ պարզել են, որ կաթվածի ու սրտի հիվանդության դեպքերը նվազ են իրենց սննդի մեջ մշտապես ձուկ օգտագործող անձանց շրջանում:

«Դը Ջըրնըլ օֆ դի Ըմերիքըն Մեդիքըլ Ըսոսիէյշընե հանդեսում հրատարակված ուսումնասիրություններից մեկի համաձայն ձկան չափազանց նվազ քանակություն է անհրաժեշտ առնվազն կաթվածը կանխելու համար:

Հարվարդի համալսարանի Հանրային Առողջապահության ստորաբաժանման ներկայացուցիչներ բժիշկ Ալբերտ Ասքերիոն ու նրա գործընկերները մոտավորապես տասներկու տարի շարունակ հետեվել են քառասուն հազարից ավելի 40-75 տարեկան տղամարդկանց սննդառությանը եվ պարզել, որ ամեն ամիս ձկան ընդամենը երկու փոքրիկ կտոր ուտելը զգալիորեն նվազեցնում է կաթվածի վտանգը:

Հետազոտությունների համաձայն սննդի մեջ ձուկ օգտագործելը նվազեցնում է արյան խցանման հետեվանքով առաջացող կաթվածը, քանի որ ձկան մեջ պարունակվող որոշ նյութեր մարդու արյան հոսքը դարձնում են ավելի ազատ եվ օգնում են կանխելու արյան խցանումների առաջացումը: Արյան անոթի պայթելու հետեվանքով ուղեղում տեղի ունեցող արյունազեղմամբ ուղեկցվող կաթվածի մասին հետազոտության արդյունքները ինֆորմացիա չեն հաղորդում: Թե հատկապես որ ձկնատեսակն է այս հարցում առավել օգտակար, այդ մասին եվս տվյալներ չեն ստացվել:

Աղբյուրը՝ www.armtown.com

 
 
 

ՀՄԱՅՔԻ ԳԱՂՏՆԻՔՆԵՐԸ

 
 

ՑՈՒՅՑ ՏՈՒՐ ԵՂՈՒՆԳՆԵՐԴ

Beauty secrets

ՀԱՅՈՒՀՈՒ նախորդ համարում մենք մանրամասնորեն նկարագրեցինք, թե որքան կարեվոր է ձեռքերի խնամքը եվ ինչպես է հարկավոր այն իրականացնել: Եվ որպես նախորդ հոդվածի տրամաբանական շարունակություն՝ այս անգամ որոշեցինք անդրադառնալ եղունգներին, քանի որ դրանք լրացնում են խնամված ձեռքերի ողջ գեղեցկությունը:

Առողջ եղունգը պետք է լինի ամուր, ճկուն եվ պետք է ունենա թույլ վարդագույն երանգ: Եղունգների հետ կապված խնդիրները շատ դեպքերում վկայում են օրգանիզմի առողջության խաթարումների մասին:

Եղունգների կառուցվածքը մեծամասամբ պայմանավորված է ժառանգականությամբ, սակայն կարող է եվ փոփոխվել արտաքին գործոնների ազդեցությամբ, ինչպիսիք են էկոլոգիան, սննդառությունը, սխալ խնամքը, աշխատանքային առանձնահատկությունները:

Եղունգների առողջությունն ապահովելու համար հարկավոր է լիարժեք սնվել՝ ներառելով սննդակարգում բոլոր անհրաժեշտ վիտամիններն ու հանքանյութերը:

  • Եղունգների աճն ու ամրացումն ապահովվում է վիտամին A-ի շնորհիվ, որը պարունակվում է լյարդի, կարագի, կանաչեղենի, լոլիկի, գազարի բաղադրության մեջ:

  • Վիտամին B-ն նպաստում է սպիտակուցի յուրացմանը, որն անհրաժեշտ է եղունգների աճի ապահովման համար: Վիտամին B-ով հարուստ են կաղամբը, գարեջրի խմորիչը, ձվի դեղնուցը, ցորենի հասած հատիկները:

  • Եղունգների աճին նպաստում է նաեվ յոդը, որը մեծ քանակությամբ պարունակվում է ծովակաղամբի, սպանախի բաղադրության մեջ:

  • Բանջարեղեններում պարունակվող կրեմնիումն (silicon) ապահովում է եղունգների ամրությունն ու ճկունությունը:

  • Կաթնամթերքի բաղադրության մեջ առկա կալցիումը եվս նպաստում է եղունգների ամրությանը:

  • Երկաթը պատասխանատու է եղունգների կառուցվածքի եվ ձեվի համար:

  • Սերումը կանխարգելում է բորբոքային պրոցեսները, ինչպես նաեվ՝ կարեվոր է եղունգի առաջացման համար: Այն պարունակվում է կաղամբի, սոխի, վարունգի բաղադրության մեջ:

Եղունգների առողջությունն ապահովելու համար խորհուրդ է տրվում երեկոյան քնելուց առաջ դրանք պատել սնուցող քսուքով:

Հիշեք, որ եղունգների համար մշտապես մանիկյուրապատված լինելը վտանգավոր է: Ընդհանրապես, հարկավոր է յուրաքանչյուր երեկոյան մանիկյուրը մաքրել: Եթե այս պայմանը չի ապահովվում, գոնե հարկավոր է 5 օրը մեկ եղունգներին 2 օրով հանգիստ տալ: Այնուհանդերձ, մանիկյուրը եղունգը պաշտպանում է բազում արտաքին վնասակար ազդեցություններից, այնպես որ նախընտրելի է այն օգտագործել ոչ պակաս, քան 2 շաբաթը մեկ: Պարզապես հարկավոր է օգտագործել միմիայն բարձրորակ մանիկյուր, ինչպես նաեվ՝ եղունգները մաքրելու համար նախատեսված հեղուկ: Սովորական ացետոնի օգտագործումը իսպառ պիտի բացառվի, քանի որ այն չորացնում է եղունգը:

Շատ կանայք բողոքում են եղունգների շերտավորումից: Դրա պատճառը, որպես կանոն, կալցիումի պակասն է: Հետեվաբար աշխատեք ձեր սննդակարգի մեջ ներառել այնպիսի մթերքներ, որոնք հարուստ են կալցիումով: Բացի այդ բոլոր դեղատներում վաճառվում են կալցիումի հաբեր, որոնց ընդունումը նույնպես կարող է օգնել ծայրահեղ իրավիճակներում: Միայն հիշեք, որ կալցիումը դժվարությամբ է յուրացվում օրգանիզմի կողմից, այդ պատճառով ավելի արդյունավետ կլինի այն ընդունել վիտամին D-ի հետ միասին:

Ժելատին պարունակող մթերքների գործածումը նույնպես նպաստավոր ազդեցություն է ունենում եղունգների վրա՝ խթանելով դրանց աճն ու ամրացումը:

Եղունգների դեղնությունը կարելի է հեռացնել կիտրոնի միջոցով: Ընդ որում, կիտրոնով եղունգները մաքրելը կնպաստի ոչ միայն դրանց սպիտակեցմանը, այլեվ ամրացմանը:

Beauty secretsԼոգանքներ եղունգների համար

  • Նախ եվ առաջ հիշեք, որ եղունգների համար վնասակար են սոդա պարունակող լոգանքները:

  • Եթե եղունգներն ամուր չեն եվ կոտրտվում են, տաք բուսական յուղին ավելացրեք մի քանի կաթիլ վիտամին A, կիտրոնի հյութ եվ եղունգները պահեք ստացված լուծույթի մեջ: Լոգանքը կրկնեք շաբաթական 1-2 անգամ: Այս դեպքում նպաստավոր կլինի նաեվ հավասար հարաբերակցությամբ բուսական յուղով եվ խնձորի քացախով պատրաստված լուծույթը:

  • Եղունգների ամրացման համար շատ օգտակար է նաեվ թեթեվակի տաքացված ձիթապտղի յուղը, հատկապես եթե դրա մեջ մի քանի կաթիլ կիտրոնի հյութ ավելացնեք:

  • Եղունգների շերտավորման դեպքում շատ արդյունավետ են աղային լոգանքները: Ի դեպ, նախընտրելի է օգտագործել ծովային աղ՝ առանց գունային ու հոտավետ ավելացումների: Տաք ջրում լուծեք 1 թեյի գդալ աղ եվ ձեռքերը 20 րոպե պահեք լուծույթի մեջ: Լոգանքը հարկավոր է կրկնել 10-15 օր շարունակ, որից հետո կարելի է 1 ամիս ընդմիջել եվ վերսկսել: Եթե եղունգների զգալի շերտավորում չկա, կարելի է լոգանքն իրականացնել շաբաթական 1 անգամ՝ զուտ պրոֆիլակտիկ նկատառումներով:

  • Օգտակար է եղունգներին քսել քացախ, կիտրոնի, սեվ եվ կարմիր հաղարջների հյութ:

Եղունգների տեսքն ու օրգանիզմի առողջությունը

  • Եղունգների վրայի սպիտակ բծերն առաջանում են այն դեպքում, երբ եղունգի արմատը վնասվում է մետաղական գործիքով եվ եղունգի տակ օդ է անցնում: Դրանք կարող են վկայել նաեվ մի շարք հիվանդությունների մասին, ինչպիսիք են լյարդի, երիկամների ֆունկցիոնալ խաթարումները: Ի վերջո, եղունգների վրա սպիտակ բծեր առաջանում են նաեվ սեռական հասունացման, ինչպես նաեվ՝ ծերունական շրջանում՝ կալցիումի անբավարարության կամ անեմիայի հետեվանքով:

  • Մատների երրորդ ֆալանգների դեֆորմացիայով ուղեկցվող ուռուցիկ եղունգները, որպես կանոն, խոսում են թոքերի, սրտի, երիկամների եվ այլ օրգանների քրոնիկ բորբոքումների եվ ինֆեկցիոն հիվանդությունների մասին:

  • Երկնագույն երանգ ունեցող եղունգները վկայում են արյան ոչ սահուն շրջանառության, սիրտ-անոթային համակարգի խաթարումների, թոքերի հիվանդությունների մասին:

  • Բո գծերը (եղունգների կենտրոնով անցնող հորիզոնական գծերը) հանդիսանում են եղունգի աճի ժամանակավոր կասեցման հետեվանք, որը սովորաբար նկատվում է ծանր ինֆեկցիոն հիվանդությունների ժամանակ: Դրանք կարող են առաջանալ նաեվ օրգանիզմի կողմից դեղորայքի չյուրացման կամ զգայական սթրեսների դեպքում:

  • Եղունգների վրա ճեղքվածքների առկայությունը խոսում է օրգանիզմում հանքանյութերի անբավարարության, աղեստամոքսային տրաքտի գործառնության խաթարումների, վահանաձեվ գեղձի խանգարումների կամ արյան վատ շրջանառության մասին:

  • Խորություններ ունեցող եղունգների պատճառը, որպես կանոն, հոդերի ռեվմատիզմն է կամ փսորիազը:

  • Օնիխոֆագիան (եղունգները կրծոտելը) վկայում է մշտական հոգնածության, անվստահության մասին:

  • Անդրեղունգային հեմոտոման (սեվ եղունգը) առաջանում է մատը վնասելու դեպքում, երբ արյունը լցվում է եղունգի տակ: Ոտքի բթամատի սեվացումը հաճախ հանդիպում է մարզիկների, մասնավորապես՝ վազորդների եվ թենիսիստների մոտ, եվ առաջանում է ոտնամանի սխալ ընտրության պատճառով:

  • Չոր եղունգները վկայում են էնդոկրին համակարգի խաթարումների մասին:

  • Թույլ եղունգները, որպես կանոն, հետեվանքն են էնդոկրին խանգարումների, սխալ սնուցման եվ օրգանիզմի ընդհանուր թուլացման:

  • Մոխրագույն կամ դեղնավուն երանգ ունեցող հաստ, դեֆորմացված եղունգների պատճառներն են եղունգների սնկային հիվանդությունները, եվ ավելի հազվադեպ՝ փսորիազը:

  • Փշրվող եղունգները վկայում են ավիտամինոզի, հանքային աղերի անբավարարության մասին: Նման վիճակ նկատվում է նաեվ ագրեսիվ քիմիական նյութերի (այդ թվում եվ՝ մանիկյուրի հեռացման համար նախատեսված ցածրորակ հեղուկների կամ ացետոնի) հետ հաճախակի շփումների ժամանակ:

Ա. Ս.

 
 

ԳԻՏԵ՞Ք ԱՐԴՅՈՔ

 
 

Եղունգները մեռած են, այդ պատճառով էլ չեն ցավում տաշելու կամ կտրելու ժամանակ:

***

Ամռանը եղունգներն աճում են ավելի արագ, քան ձմռանը:

***

Տղամարդկանց եղունգներն աճում են ավելի արագ, քան կանանցը:

***

Աջլիկների աջ ձեռքի եղունգներն ավելի արագ են աճում, քան ձախ ձեռքինը: Ձախլիկների մոտ հակառակն է:

***

Եղունգի նորմալ աճի տեմպը ամսվա մեջ 4 մմ է:

***

Եղունգը լրիվ նորանում է 90-115 օր հետո:

***

Դիետաներով սնվող մարդկանց եղունգներն ավելի դանդաղ են աճում, քանի որ նրանց օրգանիզմը զգում է սպիտակուցի եվ այլ սննդարար նյութերի պակաս:

 
 
 

ՕԳՏԱԿԱՐ Է ԻՄԱՆԱԼ

 
 

ԳԵՏՆԱՆՈՒՇԸ ԲԱՐԵԿԱՄՆԵՐԻ ԲԱՆԱԿԻՑ Է

About peanutԹերեվս յուրաքանչյուր մարդ հստակ ճանաչում է այն մթերքները, որոնք համարվում են «առողջության համար օգտակարե: Ինչ խոսք, դրանք առաջին հերթին մրգերն ու բանջարեղենն են, ինչպես նաեվ՝ ձկնային կերակուրները, որոնք հարուստ են օրգանիզմի գործառնության համար անհրաժեշտ նյութերով: Բայց պարզվում է, որ կա սննդամթերքների եվս մի խումբ, որը մեր առողջությանը նպաստում է ոչ պակաս, սակայն որի մասին դիետոլոգները միշտ լռում են՝ համարելով դրանք «շռայլությունե... Խոսքը ընկույզների մասին է, մասնավորապես՝ գետնանուշի:

Գետնանուշը (Arachis) բազմամյա բույս է եվ, որքան էլ զարմանալի հնչի, պատկանում է լոբազգիների ընտանիքին՝ չնայած սննդային հատկությունների տեսակետից միշտ դասվում է ընկույզների խմբին: Գետնանուշի պտուղները ձեվավորվում են գետնի տակ՝ շատ նման ոլոռի պատիճներին:

Այն իրենից ներկայացնում է բուսական սպիտակուց, որը հարուստ է ամինաթթուներով, A, D, E, B1, B2, PP վիտամիններով, բջիջների աճին ու նորացմանը նպաստող ֆոլաթթվով, մի շարք միկրոտարրերով, ինչպիսիք են մասնավորապես՝ երկաթը, կոբալտը, ցինկը, կալիումը, մագնիումը, կալցիումը, յոդը, ֆոսֆորը, ինչպես նաեվ՝ բջջանյութով, եվ որ շատ կարեվոր է՝ իսպառ զերծ է խոլեստերինից, եվ ավելին՝ էապես նպաստում է արյան մեջ խոլեստերինի մակարդակի իջեցմանը: Այս ամենին զուգահեռ՝ գետնանուշը շատ հեշտությամբ է յուրացվում օրգանիզմի կողմից:

Նրա իրական հայրենիքն անհայտ է: Հայտնի է միայն, որ գետնանուշն առաջին անգամ հայտնաբերվել է մեր թվարկությունից շուրջ 960 տարի առաջ, ենթադրվում է՝ Բրազիլիայում եվ Պերուում, որից հետո միսիոներների կողմից բերվել է Աֆրիկա, որտեղից էլ ստրկավաճառները հասցրել են Հյուսիսային Ամերիկա: Եվրոպա գետնանուշը հասել է 16-րդ դարում, սակայն լայն տարածում է ստացել մինչեվ 19-րդ դարը:

Այն ոչ միայն հիանալի համային եվ սննդարար հատկություններ ունի, այլ նաեվ շատ օգտակար սննդամթերք է: Ֆլորիդայի Համալսարանի կողմից անցկացված հետազոտությունները ցույց են տվել, որ գետնանուշը շատ հարուստ է հակաօքսիդանտներով, որոնք օրգանիզմի բջիջները պաշտպանում են վտանգավոր ազատ ռադիկալների ազդեցությունից: Հակաօքսիդանտային ազդեցության տեսանկյունից այն զիջում է միայն նռանը, որն այս ոլորտի միանշանակ առաջատարն է համարվում:

Գետնանուշը համարվում է սիրտ-անոթային հիվանդությունների կանխարգելման ամենաարդյունավետ միջոցներից մեկը, հանգստացնող ազդեցություն է ունենում լարված նյարդային համակարգի վրա եվ խթանող ազդեցություն՝ ուժերի անկման ժամանակ, շնորհիվ վիտամին B-ի՝ մազերին առողջ փայլ է հաղորդում, շնորհիվ վիտամին E-ի՝ խթանում է մկանային ակտիվությունն ու սեռական գեղձերի գործառնությունը, հիանալի արդյունավետությամբ լրացնում է օրգանիզմում սպիտակուցների պակասը, օգնում է դիաթեզի ժամանակ, կանխարգելում է սկլերոզը, օգնում է հաղթահարել անքնությունը: Միեվնույն ժամանակ, նորագույն հետազոտությունների համաձայն գետնանուշի սննդաթելերը նպաստում են քաղցկեղի որոշ դրսեվորումների կանխարգելմանը:

About peanutԳետնանուշը ոչ միայն ամենասննդարար ընկույզն է, այլեվ միակն է այդ խմբում, որը բոլորովին չի գիրացնում: Թերեվս հենց դա է պատճառը, որ այն դարձել է նորաձեվության եվ շոու-բիզնեսի համաշխարհային աստղերի «սննդային ֆավորիտըե: Բազմաթիվ թոփ-մոդելներ հավատացնում են, որ կազմվածքը պահպանելու հարցում իրենց օգնում է հենց գետնանուշը: Այն մեծապես կիրառվում է նաեվ բուսակերների սննդակարգում, ինչպես նաեվ՝ մտնում է բազում դիետաների բաղադրության մեջ: Շատ արժանահիշատակ է նաեվ այն պարագան, որ օրական 20-25 հատ գետնանուշ ուտելն օգնում է «հարթեցնելե կնճիռները:

Ի դեպ, սկզբունքորեն գերադասելի է գետնանուշն ուտել հում վիճակում, ծայրահեղ դեպքում՝ հարկավոր է այն բովել ջեռոցում շատ թույլ կրակով:

Անկախ բոլոր վերոնշյալ գովասանական խոսքերից՝ գիտնականները միաժամանակ զգուշացնում են, որ հարկավոր է խուսափել գետնանուշի օգտագործման չարաշահումից, քանի որ այն ուժեղ ալերգեն է եվ, բացի այդ, բարձր կալորիականություն ունի. առանձին օգտագործման դեպքում լինելով չգիրացնող սննդամթերք, այն կարող է հանգեցնել ճարպակալման, եթե զուգակցվի այլ սննդամթերքների հետ՝ հանգեցնելով կալորիականության օրական նորմաների գերազանցմանը:

Գետնանուշ գնելիս եղեք հույժ ուշադիր, քանի որ թարմ չլինելու դեպքում այն կարող է պատված լինել սնկերով, որոնց կողմից արտազատվող տոքսինները, ընկնելով մարդու օրգանիզմի մեջ, կարող են վարակել ցանկացած օրգան, որն այդ պահին փոքր-ինչ տկար է:

Ա. Ս.

 
 

ՏՎՅԱԼՆԵՐ ԳԵՏՆԱՆՈՒՇԻ ՄԱՍԻՆ

 
 

About peanut100 գր գետնանուշը պարունակում է,

- 27 գր պրոտեիններ,

- 55 գր ճարպեր,

- 8 գր ածխաջրեր,

- 137.2 մգ հանքանյութեր,

- 0.45 մգ վիտամիններ:

***

100 գր գետնանուշի էներգետիկ արժեքն է 548-609 կկալ:

***

Գետնանուշի որոշ տեսակներ պարունակում են մինչեվ 59% ճարպեր եվ մինչեվ 37% սպիտակուցներ:

***

Գետնանուշի թարմ պտուղը պարունակում է մինչեվ 6 մգ վիտամին C:

About peanut

Ա. Ս.

 
 
 

ԱՍՏՂԵՐԻ ԿՅԱՆՔԸ

 
 

ՄԻ ԱՆՀԱՅՏ ԷՋ ՇԱՌԼ ԱՂՆԱՎՈՒՐԻ ԵՎ ՆՐԱ ԸՆՏԱՆԻՔԻ ԿՅԱՆՔԻՑ

Charles Aznavour1946 թ-ին նրանք ցանկանում էին ներգաղթել Հայաստան...

Թվում էր` ամեն ինչ գիտենք աշխարհահռչակ երգչի կյանքի մասին: Մինչդեռ Հայաստանի ազգային արխիվում պահպանվող համապատասխան փաստաթղթերը նոր լույս են սփռում Ազնավուրների ընտանիքում 1946 թ. տեղի ունեցած մի կարեվոր իրադարձության վրա, որի վերաբերյալ ոչ մի ակնարկ անգամ չկա Շառլի կենսագիրների մոտ: Գուցե աշխարհահռչակ երգիչն ու նրա քույր Աիդան չեն ուզեցել բացել այդ «գաղտնիքըե` անհարկի շահարկումներից զերծ մնալու մտահոգությամբ: Ով գիտե: Այսուհանդերձ, շնորհիվ երիտասարդ արխիվագետ Արմեն Բադալյանի պրպտումների՝ «Ազգե-ը վերջինիս տրամադրած փաստաթղթերի հիման վրա բացահայտում է այդ «գաղտնիքըե, քանզի կարծում ենք, որ յուրաքանչյուր մեծ արվեստագետի կյանքի ու կենսագրության մանրամասները կարեվոր եվ արժանի են ուսումնասիրության: Մանավանդ այս պարագայում, երբ խոսքը վերաբերում է համաշխարհային տարողությամբ մի երգչի ու նրա ընտանիքի պատմությանը, դեպի մայր հայրենիք, դեպի Հայաստան նրա կողմնորոշմանը, որն արդյունք է ընտանեկան մթնոլորտի, որտեղ հասակ է առել մեծ արվեստագետը: Դրանով է պայմանավորված նաեվ, ինչպես փաստերն են ցույց տալիս, նրա խորազգաց հայրենասիրությունը, խորարմատ ազգասիրությունը, որի առավել ցայտուն դրսեվորումները երեվացին հատկապես աղետալի երկրաշարժից հետո եվ մինչեվ այսօր:

Այո, 1946 թ-ին Շառլ Ազնավուրն ու իր ընտանիքը՝ հայրը, մայրը եվ քույրը, ցանկանում էին հայրենադարձվել Խորհրդային Հայաստան: Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո, 1945 թ. նոյեմբերի 21-ին, երբ ԽՍՀՄ ժողկոմխորհը որոշում ընդունեց «Արտասահմանյան հայերի Խորհրդային Հայաստան վերադառնալու կապակցությամբ ձեռնարկվող միջոցառումների մասինե, աշխարհասփյուռ հայությունը, բացի ՀՅ Դաշնակցության արմատական անդամներից, ուզեց բռնել տունդարձի ճանապարհը, դրանց թվում՝ շատ-շատերը ֆրանսահայ համայնքից, որոնց թվում՝ Շառլի ընտանիքը: 1946 թ. մայիսի 30-ին նա եվ ընտանիքի մյուս անդամները դիմել են Փարիզում գտնվող Ներգաղթ կոմիտե եվ շուրջ մեկ շաբաթ հետո, հունիսի 5-ին, ինչպես երեվում է փաստաթղթերից, պաշտոնապես դիմում ներկայացրել՝ որպես «ԽՍՀՄ քաղաքացիե Խորհրդային Հայաստան մեկնելու թույլտվության համար:

Թե ինչու չի իրականացել Ազնավուրյան ընտանիքի հայրենադարձությունը, առայժմ մենք որեվէ բացատրություն չունենք: Սակայն պետք չէ մոռանալ, որ հայրենադարձվել ցանկացողների եվ դիմորդների թիվը եղել է քառապատիկ ավելի, քան հայրենադարձվածներինը, որոնց թիվը շուրջ 90 հազար է: Գուցե Ազնավուրների ընտանիքին էլ, ինչպես տասնյակ հազարավորներին, հերթը չի հասել՝ 1948 թ-ին ներգաղթն ընդհատվեց անակնկալորեն, երբ շատերն էին արդեն տուն-տեղ վաճառել: Ստալինին այլեվս պետք չէին ներգաղթող հայեր...

Համենայն դեպս, Շառլի պարագայում ազատ ենք ենթադրություններ անել՝ ներգաղթելու դեպքում նա կդառնա՞ր աշխարհահռչակ երգիչ: Հազիվ թե: Նրա տաղանդն անշուշտ ինչ-որ տեղ դրսեվորվելու ելք չէ՞ր գտնի: Հավանաբար: Բայց որտեղ՝ դժվար է ասել: Մեծ շանսոնիեն եվ նրա ընտանիքը չէի՞ն հայտնվի Ալթայի երկրամասում կամ Սիբիրի սառնաշունչ տափաստաններում, ինչպես հազարավոր ուրիշ հայրենադարձներ: Շատ հավանական է: Նրանք չէի՞ն համալրի խորհրդային երկրից, ազատությունների կորստից դժգոհների շարքերը: Անկասկած:

Բոլոր դեպքերում փաստը մնում է՝ Ազնավուրները ցանկանում էին գալ Հայաստան, ծառայել հայոց թատրոնին, երգարվեստին: Եվ սա եվս ապացույց-վկայություն է այս ընտանիքի հայրենանվիրվածության մասին:

Աղբյուրը՝ «Ազգե օրաթերթի մշակութային հավելված

 
 
 

ԿԻՆ-ԱՌԵՂԾՎԱԾԻ ԼՈՒՍԱԲԱՆՈՒՄ

 
 

ԿԻՆՆ ՈՒ ՀԱՅԵԼԻՆ

About womenՑանկացած աղջնակի առաջին գիտակցված քայլերը տանում են դեպի հայելին: Եվ ցանկացած կին առաջին անգամ գիտակցաբար սարսափում է հայելու առջեվ... Իսկ հետո արդեն սկսվում է կնոջ կյանքի այն ժամանակաշրջանը, երբ առանց հայելու նա իրեն անօդ տարածության մեջ է զգում, քանի որ յուրաքանչյուր կին վերջին հաշվով սիրահարվում է սեփական արտացոլմանը... Հայելու մեջ նա տեսնում է եվ իր սեթեվեթումները, եվ օտարված վիճակները, եվ անկեղծ ինքնահիացմունքը, եվ այրող ատելությունը... Ի տարբերություն սիրելի տղամարդու՝ հայելին առանց տրտնջալու դիմանում է իր տիրուհու բոլոր քմայքներին:

Հայելին կնոջ լավագույն ընկերն ու ամենադաժան թշնամին է: Բացի այդ նա մարդկության ամենահանելուկային ու կախարդական հայտնագործությունն է: Առաջին անգամ հայելու յուրօրինակ հատկությունների մասին գրել է միջնադարյան գիտնական Պարացելսը: Նա համարում էր, որ հայելային մակերեվույթը արտացոլում է ոչ միայն ֆիզիկական աշխարհը, այլեվ դրան զուգահեռ աստրալային աշխարհը: Եվ ոչ միայն արտացոլում է, այլ նաեվ պահպանում է, քանի որ ձգում ու իր մեջ է կենտրոնացնում ինֆորմացիան, հատկապես՝ բացասականը:

Ի դեպ, գիտնականները խորհուրդ են տալիս հայելիներ դնել միայն այն տեղերում, որտեղ դրանց անհրաժեշտությունը կա՝ միջանցքում, լոգարանում, այսինքն՝ այնպիսի տեղերում, որտեղ մենք երկար չենք լինում:

Բայց մի՞թե դա իրագործելի է: Առաջին բանը, որ կանի ցանկացած կին արթնանալուն պես, հայելու մեջ նայելն է: Ընդ որում, բացառիկ են այն կանայք, ովքեր այդ պարագայում կզսպեն ինքնաքննադատությունը: Փոխարենը մի բաժակ տաք ու հաճելի սուրճից հետո արդեն կարելի է անցնել ավելի մեղմ ինքնամեղադրմանը, ասենք. «Ինչ արած, թերեվս տանելի է...ե: Իսկ լոգանք ընդունելուց ու դեմքը թեթեվակի մերսելուց հետո նրանք արդեն լեզու ցույց կտան իրենց արտացոլանքին ու մի փոքր էլ կսեթեվեթեն. «Չէ, լավիկն եմ...ե: Ի վերջո, աշխատանքի գնալուց առաջ վերջին հայացքը գցելով հայելու վրա՝ գրեթե յուրաքանչյուր կին մտածում է. «Գերազանց էե:

Եվ այս կարճ ուղին, որը տանում է «սարսափելիիցե դեպի «գերազանցե, մեզ օգնում է հաղթահարել նույն ինքը՝ հայելին՝ մեր կյանքի լռակյաց ու սառնարյուն ականատեսը, մեր ընկերն ու խորհրդատուն: Եվ մի՞թե մենք կարող ենք մեղադրել նրան խաբեության կամ դավաճանության մեջ...

Մինչդեռ իրականում հայելին ամենախորամանք քծնողն է: Եվ այն, ինչ նա ցույց է տալիս իր հարթ մակերեվույթի վրա, միշտ հարկավոր է բաժանել 2, նույնիսկ՝ 4 մասերի: Չէ՞ որ երբ կինը նայում է հայելու մեջ, նրա դիմագծերն անշարժ են, հետեվաբար՝ ոչ մի կնճիռ չի երեվում: Նա իրեն տեսնում է այնպիսին, ինչպիսին կուզենար լինել՝ շատ ավելի գեղեցիկ ու շատ ավելի մեղմաբարո:

Մի իմաստուն կին ինձ սովորեցնում էր. «Դեմքդ հանգիստ պահիր, այսինքն՝ այնպես, ասես հայելու մեջ ես նայումե: Ցավոք նրա խորհուրդն այնքան էլ իրագործելի չէ... Ու՞մ դուր կգա անընդհատ քարացած դեմք ունենալ՝ առանց հայացքի ու միմիկաների մեջ կենդանի զգացմունքներ դրսեվորելու:

Փաստորեն, հայելուն այնքան էլ պետք չէ վստահել...

About womenԵրբեվէ ուշադրություն չե՞ք դարձրել, թե որքան տարբեր են ներկայացնում մեզ տարբեր հայելիները: Օրինակ, տանը նրանք հարազատ ու բարի են. ոչ մի օտար հայելու մեջ կինն այնքան հիանալի տեսք չունի, որքան տան հայելում: Իսկ եթե այդ ամենին զուգահեռ հայելին պատից կախված է եղել անհայտ թվով տարիներ շարունակ, ապա իր տիրուհու պարզ արտացոլանքին կախարդական ապակին նաեվ որոշակի ներքին փայլ է հաղորդում, գրեթե՝ լուսապսակ: Ինչ խոսք, նման հայելին «իրեն թույլ չի տաե վշտացնել իր սիրելի տիրուհուն՝ ավելորդ կնճիռ ցուցադրելով: Բարի հայելիներ լինում են նաեվ թատրոններում, սակայն նրանց բարությունը լիովին բացատրելի է՝ արվեստին նվիրված շինություններում լուսավորությունը միշտ յուրահատուկ է լինում:

Իսկ այժմ փորձեք ձեր արտացոլանքին նայել աշխատավայրի հայելու մեջ. սանրվածքը, որը տանից դուրս գալիս թվում էր անթերի, իսկական ագռավի բնի տեսք ունի, աչքերի տակ խորհրդավոր կապտություն է նկատվում, նոր զգեստը թշնամաբար ընդգծում է բոլոր ավելորդ կիլոգրամները... Բայց չէ՞ որ հաստատ հիշում եք, որ տանից դուրս գալիս իսկական գեղեցկուհու տեսք ունեիք: Դե ասեք հիմա, ո՞ր կինը կկարողանա չատել այսքան անտարբեր հայելիները... որոնք անխոս նույն վերաբերմունքն ունեն իրենց նկատմամբ...

Մի այսպիսի զվարճապատում կա. կնոջ համար ամենամեծ պատիժը կլինի, եթե նրան 100 հատ գլխարկ տան ու փակեն մի սենյակում, որում հայելի չկա: Պատկերացնու՞մ եք՝ ինչ սարսափելի կլինի: Հո իզուր չէին Աֆրիկայի ու Ավստրալիայի աբորիգենները մի կտոր հայելու դիմաց գաղութատերերին հանձնում իրենց ողջ ունեցած-չունեցածը՝ ոսկին, ալմաստը, յուրօրինակ զարդերը... Այդ ողջ զոհաբերությունը միայն նրա համար էր, որ տեսնեն մի բան, որը նախկինում երբեվէ չեն տեսել՝ իրենց սեփական դեմքը:

Ի դեպ, լիովին գիտական մեկնաբանություն կա այն հարցի շուրջ, թե ինչու են կանայք ավելի վաղ ծերանում, քան տղամարդիկ: Հայելին ունի բացասական էներգետիկ ինֆորմացիան դեպի իրեն ձգելու հատկություն, որից հետո նա ասես «կրակումե է դա իր տիրուհու վրա: Ահա, թե ինչու է հարկավոր խուսափել չափից ավելի ինքն իրենով հիանալուց... հատկապես օտար հայելիներում:

Նույն Պարացելսը, որի մասին արդեն վերը խոսվեց, գտնում էր, որ ողջ աշխարհը մի մեծ հայելի է, եվ այն ամենը, ինչ մենք ուղարկում ենք դեպի բաց տարածություն՝ մտքերը, զգացմունքները, բառերը, հայելու օրենքով վերադառնում է մեզ: Այնպես որ աշխատեք ավելի հաճախ ժպտալ... եվ ոչ միայն ձեր սեփական արտացոլանքին...

Ինչեվէ, մարդկության այս լավագույն հայտնագործություններից մեկի հետ փոխհարաբերությունների կերտման գաղտնիքը ամենայն հավանականությամբ այն է, որ... հայելին պետք է սիրել:

Մի անգամ 70 տարին բոլորած մի կնոջ, որի տեսքը ավելին չէր, քան 40 տարեկանինը, հարցրեցին, թե ինչում է կայանում նրա երիտասարդության գաղտնիքը: Կինը պատասխանեց, որ ամբողջ կյանքում շատ է սիրել նայել հայելու մեջ ու համապատասխանել իր արտացոլանքին: Պարզ է, որ հայելին միշտ էլ փոքր-ինչ քծնում է, ու արդյունքում մեր գլխում առաջ է մղվում հավերժական հարցը. «Արդյո՞ք ես եմ աշխարհում ամենագեղեցիկը...ե: Ու հայելին միշտ էլ դրականորեն է պատասխանում այդ հարցին:

Դե ինչ, կարծում եմ, որ յուրաքանչյուր օրը պետք է սկսել հենց այս հարցով:

Իռեն Ռոզդոբուդկո

 
 
 

ՀՌՉԱԿԱՎՈՐ ՀԱՅ ԿԱՆԱՅՔ

 
 

ՀԱՅ ՆԿԱՐՉՈՒՀԻՆԵՐԻ ԱՐՎԵՍՏԸ ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՓՈԽԱԿԵՐՊՈՒՄՆԵՐԻ ՈԼՈՐԱՆՆԵՐՈՒՄ

Կանանց արվեստին հատուկ են ոչ միայն գեղագիտական, դեկորատիվ - օգտաշահ հատկանիշները, այլեվ հայեցակարգերի, գաղափարների հետամուտ լինելու  ունակությունը: Այդուհանդերձ, երբ խոսք է բացվում կանանց արվեստի մասին, անմիջապես հառնում է նրանց իրավունքները վերականգնելու, հասարակական ընդհանուր համատեքստում տեսանելի դարձնելու անհրաժեշտության խնդիրը: Պատճառը մեկն է. եվ հայ, եվ համաշխարհային արվեստն իր ողջ պատմության ընթացքում գերազանցապես արական է:

Այդ քննարկումները դառնում են առավել բուռն ու շահագրգիռ հատկապես հասարակական հարաբերությունների փոփոխության բեկումնային պահերին, երբ թվում է, թե իրավիճակը փոխելու հնարավորություններ են առաջանում: Հետխորհրդային շրջանի հայ իրականությունը նման արմատական փոփոխությունների, խորքային գործընթացների արտացոլման ու բացահայտման մի դաշտ է, ուր միախառնված են նախկին խորհրդային, ազգային-ավանդական ակունքներից բխող եվ գլոբալացման ընթացքով ներբերված հասարակական, էթնամշակութային, հոգեբանական այլազան դրսեվորումներ, որոնցում քիչ չեն նաեվ կարծրատիպերը: Դա մասնավորապես վերաբերում է կանանց սոցիալ-հոգեբանական, անհատական - ստեղծագործական եվ այլ խնդիրներին:

Արվեստն այն զգայուն ջիղն է, որը պատմական տարբեր փուլերում արտացոլում է արվեստագետների՝ սեփական ստեղծագործությամբ հասարակայնացվելու կերպերն ու մղումները: Կդրսեվորվեն դրանք գիտակցաբար, թե ինքնաբերաբար, միանշանակորեն, թե այլաբանորեն, բոլոր դեպքերում ենթակա են հեղինակի ներքին, անհատական զգացողությունների ելեվէջներին, ուրույն հայացքին: Հնարավո՞ր է արդյոք բացահայտել կնոջ հայացքի յուրատիպությունը, ստեղծագործության պատկերում, հյուսվածքներում դրոշմված կնոջ ձեռքի հետագիծը: Որքանո՞վ է դա պայմանավորված արվեստում ընդհանրական արականության հետ հարաբերվելու կերպերով կամ հասարակական հրամայականով:

Խորհրդային Միությունում պաշտոնական քարոզչությամբ սերմանվող կնոջ եվ տղամարդու իրավահավասարությունը, գործընկերային հարաբերությունները նպաստեցին նախ եվ առաջ մասնագիտական ոլորտներում կանանց կայացմանը: 1920-30-ական թվականներին, երբ հայ մտավորականությունը ներգրավված էր երկրում ազգային-սոցիալիստական մշակույթի զարգացմանը, երեվան եկան առաջին արհեստավարժ նկարչուհիներն ու քանդակագործները  /Այծեմնիկ Ուրարտու, Գոհար Ֆերմանյան, Ասլամազյան քույրեր, Վեհիկ Տեր-Գրիգորյան, Արփենիկ Նալբանդյան եվ այլոք/: Արհեստավարժությունը ազատագրման գրավականն էր, հասարակական գործընթացներում ներգրավվելու, ինքնադրսեվորվելու ճանապարհը: Պատահական չէ, որ ընդհուպ մինչեվ 1960-ական թվականները հայ նկարչուհիներից շատերի ամրակուռ ծեփվածքով երփնագրերը չեն մատնում հեղինակի սեռական պատկանելությունը. դասական եվ ազգային գեղանկարչական դպրոցի ավանդույթներին հենված` դրանք ասես առնական ձեռքով եվ ոգով են նկարված: Սեզանյան վերլուծական կառուցիկությամբ, հայկական դեկորատիվությանը հոգեհարազատ ֆովիստական գունազգացողությամբ եվ մատիսյան մակերեսներով  համեմված՝ գեղանկարչության այդ «սարյանականե մոդելը չեն շրջանցել հայ նկարչուհիներից շատերը:

Հայ կերպարվեստի նոր վերելքի շրջանը` խրուշչովյան «ձնհալիե լիցքերով ներծծված, 1950-ականների կեսերից մինչեվ վաղ 70-ական թթ. տվեց նկարչուհիների մի նոր համաստեղություն` Նանա Յուլիքեխվյան, Քնարիկ Վարդանյան, Լավինիա Բաժբեուկ-Մելիքյան, Արփենիկ Ղափանցյան, Քնարիկ Հովհաննիսյան եվ այլոք: Նրանք ներգրավվեցին նոր արտահայտչամիջոցների եվ նկարչական նոր լեզվի որոնման ընդհանուր այն ընթացքի մեջ, որում գտնվում էր հայ կերպարվեստը` ընդհանրապես: Նրանցից շատերը, լինելով բարեփոխումներն իրականացնող արվեստագետների կանայք, «գործընկերությանե սկզբունքին հավատարիմ՝ իրենց ստեղծագործությամբ ոչ միայն եկան իրենց ամուսինների ջանքերը լրացնելու, այլեվ կանացի ձգտումներով հագեցնելու հայկական գեղանկարչությունը: Մասնավորապես Արմինե Կալենցի եվ Մարի Հակոբյանի  կտավների գունային գամման ու պլաստիկական առանձնահատկությունները,  հայկական գեղանկարչությանը նոր տեսողություն ու գունագեղություն հաղորդած Հարություն Կալենցի եվ Հակոբ Հակոբյանի գործերին բնորոշ քնարականության ու հոգեբանականության արձագանքները լինելով հանդերձ, իրենց մեջ կրում էին նրբությանն ու քնքշանքին տեղ տալու կանացի մղումների մինչ այդ աննախադեպ դրսեվորումներ:

Բայց սոցռեալիզմին հակադրված գեղարվեստական հատվածում նկարչուհիները տակավին ենթակա էին կանոնակարգված արժեքներին, եվ կնոջ ուրույն հայացքը ընթեռնելի էր միայն կանացիությունը խորհրդանշող անուղղակի միջոցներում, կտավի ոճական, թեմատիկ ու ժանրային կառուցվածքներով միջնորդավորված զգացմունքային հատկանիշների մեջ,  երբեմն նաեվ դրանցից դուրս: Այսպես, Լուսիկ Ագուլեցի-Սամվելյանն իր մեկուսի, հաճախ աշնանային տրամադրություններ հարուցող մածուցիկ ու ռելիեֆային բնանկարներն ու նատյուրմորտները ցուցադրելիս միշտ ներկայանում էր ազգային տարազով: Ակցիայի (հայտարարքի) բացահայտ այս լեզուն նկարչուհուն թույլ էր տալիս տեսանելի լինել բոլոր պարագաներում եվ հասարակական նորմավորված բոլոր համատեքստերում՝ անխտիր: Ազգագրականությունը թերեվս միակ բանն էր, որին դիմելով` արվեստագետը ուշ խորհրդային տարիներին կարող էր բացահայտորեն արտահայտել իր ընդվզումը եվ իր անձը չենթարկել վտանգի:

Գայանե Խաչատրյանի գեղանկարչության մեջ եվս, ցանկության դեպքում, կարելի է գտնել ազգագրականության հետքեր, սակայն նրա կտավների զգեստավորված ներկայացումները բեմադրված են մեկ ուրիշ, արդեն «երազիե իրականության մեջ: Թանկարժեք ու շողշողուն հյուսվածքի մակերեսներ ունեցող, դիմակի ու կառուսելի մոտիվներով լեցուն այդ գեղանկարների այլաբանական լեզուն գալիս էր ոչ միայն բացահայտելու հանրային հարաբերությունների տեղատվության, օտարման ու  սեփական ցնորքներին տուրք տալու այն տրամադրությունները, որոնք սկսեցին հաղթանակել բրեժնեվյան կառավարման ուշ շրջանում, այլեվ դառնալու օրինակելի նմուշ հաջորդ սերնդի բազմաթիվ, այդ թվում նաեվ` կին արվեստագետների համար:

Եթե նախորդ տասնամյակներում արհեստավարժությունը եվ «դպրոցինե հավատարիմ մնալը նկարչուհիների համար մշակութային-հասարակական գործընթացին  ներգրավված լինելու նվիրական իմաստն ունեին, ապա «լճացման տարիներե անվանումը ստացած այս ժամանակաշրջանում արվեստագետների ինքնազգացողության մեջ տեղի են ունենում փոփոխություններ: Դրանք դրսեվորվում են առավելապես անհատական, մտերմիկ, հուզական-քնարական, երազի ու հեքիաթի պայմանականության կամ գեղագիտական զմայլանքի ոլորտների հանդեպ նրանց ցուցաբերած հետաքրքրությամբ: Առաջանում է գեղանկարչական մի միտում, որին հատուկ  էին կանոնական մոտիվները (երազ, հեքիաթ, քնարական տրամադրություն, թատերախաղ, կրկես, առասպել, քողարկված էրոտիզմ, լոգանք, հարդարանք…), կերպարային նախասիրությունները (ասպետներ, թատերային կերպարներ` առլեքիններ, փերիներ, սիրահարներ, դերասանուհիներ, խամաճիկներ…), պայմանական, անիրական մթնոլորտի մեջ ընկղմված կամերային կոմպոզիցիաներ: Պատահական չէր, որ ստեղծագործականության այսօրինակ դրսեվորումները զանգվածային արձագանք էին ստանում բազմաթիվ հայ նկարչուհիների արվեստում: Ոմանց (Սեդա Բեքարյան, Մարինա Վաղարշյան) մանկական գրքի նկարազարդում հիշեցնող երփնագրերը ասես տիկնիկային թատրոնի, խամաճիկախաղի կամ մուլտիպլիկացիայի երկչափ ներկայացումներ լինեին: Մյուսները (Հասմիկ Սեվոյան, Մարինա Ուլիկյան, Սուսաննա Հակոբյան) իրենց գեղանկարչական զմայլանքների նյութը քաղում էին համաշխարհային գեղարվեստական փորձի հատկապես այն ակունքներից, որոնցում պաճուճագեղ դեկորատիվության, նրբին էրոտիզմի, եթերային շղարշով պատած կանացի գեղեցկության, մտերմիկ մոտիվների անմիջական հղումներ կան:

1980-ականների վերջին – 90-ականների սկզբին` գորբաչովյան Պերեստրոյկայի տարիներին, համաշխարհային ինտեգրացիոն ընթացքներին համահունչ՝ Հայաստանի ժամանակակից արվեստում տեղի ունեցավ շրջադարձ դեպի պոստմոդեռնիստական (հետարդիական) մտածողություն: Կարինե Մացակյանը, Արեվիկ Արեվշատյանը, Հերիքնազ Գալստյանը, Արաքս Ներկարարյանը, Նարինե Ղոլյանը նշված ժամանակաշրջանի հայկական «ավանգարդայինե շարժման հորձանուտում ներգրավված առաջին նկարչուհիներն են: Գեղարվեստական - գեղագիտական տարբեր նախապատվություններ ունենալով հանդերձ` նրանց միավորում էր պաշտոնական համակարգին ընդդիմանալու դիրքորոշումը, ինչպես նաեվ առանձնահատուկ ֆեմինիստական հայացքի բացակայությունը: Իրականությանը նման հայացք նետելու հակումը սկսեց արտահայտվել միայն 1990-ականների կեսերին ասպարեզ եկած երիտասարդ նկարչուհիների (Դիանա Հակոբյան, Նարինե Արամյան, Սոնա Աբգարյան, Աստղիկ Մելքոնյան) գործերում: Եվ սա օրինաչափ էր, քանի որ ամբողջատիրական համակարգի փլուզումանը հետեված սոցիալական անպաշտպանության պայմաններում էր, որ ողջ խորությամբ ի հայտ եկան կին արվեստագետի խնդիրները: Հետխորհրդային շրջանի կին արվեստագետների այս երկու տարբեր սերունդներին միավորողը եվս արհեստավարժության դերի վերանայումն էր:

Ղանգվածային կաղապարված ըմբռնումներում նկարչուհու արհեստավարժությունը հաճախ նույնացվում է «շնորհքիե, գեղագիտական ճաշակով օժտվածության, կնոջ ավանդական դերին բնորոշ կենցաղային, դեկորատիվ - օգտաշահ գործառույթների, նրա տնայնագործության արդյունքում առաջ եկող «ձեռքի աշխատանքիե հետ: Այնինչ դեկորատիվ-կիրառական արվեստների ժամանակակից դրսեվորումներում զուտ գեղարվեստականի եվ օգտապաշտի ավանդաբար թափանցիկ սահմանները դառնում են էլ ավելի աննկատ ու պայմանական` երբեմն վերանալով լիովին:

Ահա թե ինչու եվ ուշ 1980-ականների, եվ թե «անկախության սերնդիե նկարչուհիները, ըմբոստանալով արհեստավարժության դեմ, վերջինս ավելի շուտ  նույնացնում են 20-30- ականներին իրենց ազատագրմանը նպաստած ակադեմիական դպրոցի հմտությունների հետ: «Ձեռքի աշխատանքիե ձեվերից առավել սերնդեսերունդ փոխանցվող նրա կանոններն են, որ  գալիս են խանգարելու անհատականորեն հանրայնացվելու ժամանակակից կնոջ ձգտումները: Իրենց դուրս դնելով թե շուկայական, թե զուտ գեղագիտական պահանջմունքներ բավարարող ասպարեզից, ակադեմիական դպրոցից ու գեղարվեստական ավանդույթներից, նաեվ  շրջանցելով արականության, կամ որեվէ այլ պարտադրանք` նրանք հմտորեն խաղարկում են ստեղծագործականության արքետիպային տեսակը: Վերջինս թեպետեվ չի տեղավորվում ժամանակագրական, պատմական կամ գաղափարախոսական շրջանակներում, բայց, հենքերի փոփոխության մեջ հեգնականորեն արդիականանալով, հաստատում է ժամանակակից կնոջ անհատական եվ հասարակական դիրքորոշումը:

Լիլիթ Սարգսյան

 
 
 

ՄԻ ԿՆՈՋ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ

 
 

ԲԱՆԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍԻՐՈ ՄԻՋԵՎ

Մեկնել էի Սեվան հանգստանալու...

Տեղավորվելով հանգստյան տանը՝ թոթափեցի աշխատանքային հոգսերս եվ տրամադրվեցի հանգստանալու:

Արդեն մթնում էր, եվ ես շտապեցի ափ՝ վայելելու մայրամուտը: Քանի որ ընկերներս շատ հոգնած էին եվ տարված իրենց խաղով, չմիացան ինձ: Ինչեվէ, միայնությունը նույնիսկ հաճելի էր...

Ինձ զարմացրեցին արեվի գույնն ու նրա արտացոլումը ջրի մեջ: Ղգացի, որ ջրի խաղն իմ մեջ արթնացնում է մի զգացողություն, որը մինչ այդ երբեվէ չէի ունեցել: Խորասուզված էի մտքերի մեջ եվ չէի նկատել, որ հեռվում ինչ-որ մեկը հետեվում է ինձ...

Հանկարծ նա մոտեցավ: Նրա համարձակությունը գրավեց ինձ ու մի յուրօրինակ ջերմությամբ լցրեց բնության կողմից արդեն իսկ կախարդված հոգիս:

Սկսեց խոսել, հարցեր տալ ամենատարբեր թեմաների մասին: Ես զգում էի, որ մի աներեվույթ ու անբացատրելի ձգողականությամբ պատասխանում եմ նրա բոլոր հարցերին:

Արեվը մայր էր մտնում: Քիչ անց բոլորովին մթնեց: Նա հանեց բաճկոնն ու գցեց ուսերիս: Ես չէի զգում ժամանակը: Ինձ համար այլեվս ոչինչ կարեվոր չէր աշխարհում: Ասես կախարդված լինեի...

Ժամանակն այնքան արագ էր անցնում, որ չէինք էլ հասցնում մտածել դրա մասին: Նա ինձ պատմեց իր կյանքի ողջ պատմությունը. իմացա, որ մի քանի օր անց պիտի մեկնի Ավստրալիա: Այդ մասին նա միայն հպանցիկ մի քանի բառ ասաց, սակայն այդ թեման գնալով ավելի ու ավելի էր զբաղեցնում միտքս:

Ժամ առ ժամ նա ինձ ավելի հարազատ էր դառնում: Թվում էր, թե մի ողջ հավերժություն ճանաչում եմ նրան: Ես մոռացել էի ամեն ինչի մասին, ինձ համար տիեզերքն ու ժամանակը կենտրոնացել էին մի կետում: Ես մի հրաշք էի ապրում, որն իմ կյանքում այլեվս երբեք թերեվս չէր կրկնվելու...

Թեթեվ քամի բարձրացավ: Նա գրկեց ինձ: Մի նոր ու անորոշ զգացում էր համակում ինձ՝ միախառնված վախով ու բերկրանքով: Ղգացի նրա շնչառությունն ու մի ջերմ հպում, որն այնքան մագնիսական էր, որ վայրկյան առ վայրկյան կլանում էր իմ ողջ էությունը...

Մարմինս կարծես տենդի մեջ էր, եվ այնուհանդերձ ուզում էի այդ տենդն ավելի ու ավելի երկար պահել իմ մեջ:

Չգիտեմ՝ որքան տեվեց այդ վիճակը, սակայն երբ ուշքի եկա, հանկարծ զգացի, որ լուսանում է: Շտապ ոտքի կանգնեցի եվ խնդրեցի ինձ հանգստյան տուն ուղեկցել: Ես նոր էի սկսում գիտակցել, որ ստիպված եմ բախվել այնպիսի երեվույթների, որոնք անկասկած փչացնելու են իմ ապրած ժամերը... Ամեն ինչ կտայի այդ երազում հավերժ մնալու եվ այլեվս երբեք իրականություն չվերադառնալու համար...

Հրաժեշտից առաջ խնդրեց նորից հանդիպել: Համաձայնեցի եվ ողջ օրը սպասում էի, թե երբ եմ նրան կրկին տեսնելու:

Հանդիպեցինք լճափին, երբ իրիկնամուտ էր: Նրա աչքերում չտեսա այն նույն բերկրանքը, որը լցրել էր իմ ողջ հայացքը: Նա տխուր էր: Ես չէի հասկանում դրա պատճառը, սակայն զգում էի, որ նրա հոգեվիճակն աստիճանաբար ինձ է փոխանցվում: Մի անհասկանալի անորոշություն ու թախիծ կար, որ ճնշում էր հոգիս: Հանկարծ նա ամուր բռնեց ձեռքս եվ ասես աղերսելով ասաց.

- Ես պիտի գնամ... Բայց դու ինձ մի բան պիտի խոստանաս... Խոստացիր սպասել ինձ, որքան էլ ուշ գամ եվ որքան էլ քեզ համար դժվար լինի:

Ես սկզբում չհասկացա նրա խոսքերի իմաստը, սակայն շուտով գիտակցեցի, որ, ահա, տեղի է ունենում այն, ինչից ես այնքան վախենում էի...

Լռություն էր: Ոչինչ չէի կարողանում ասել. ինձ համար դժվար էր խոստանալ, քանի որ գիտեի՝ եթե նա հեռանա, այլեվս երբեք չի վերադառնա:

Ասացի, որ խոստանալ չեմ կարող:

Աչքերում այնքան ցավ կար, որ մի պահ կոկորդս սեղմվեց, եվ հազիվ կարողացա զսպել արցունքներս:

Հանկարծ ասաց.

- Որ այդպես է, արի ինձ հետ: Ես կարող եմ հետաձգել իմ մեկնումը, եվ մենք միասին կգնանք:

Նա լուրջ էր խոսում, եվ հանկարծ զգացի, որ սիրտս սկսում է արագ բաբախել: Ինձ համար այդ առաջարկն անակնկալ էր: Նրան ընդամենը մի օր էի ճանաչում... Ասացի, որ ժամանակ է պետք, որ մտորելու կարիք եմ զգում կատարվածի ու իմ ապագայի մասին...

Ուղիղ նայեց աչքերիս մեջ ու ասաց.

- Մտածելու համար դու միայն մի գիշեր ունես... Առավոտյան պատասխանիր ինձ:

Պայմանավորվեցինք վաղ առավոտյան հանդիպել ու միասին դիմավորել լուսաբացը:

Այդ գիշեր չքնեցի: Ես կանգնած էի տանջալի երկընտրանքի առջեվ. թողնել ամեն ինչ ու մեկնել նրա հետ, թե՞ հետեվել բանականությանն ու անել այնպես, ինչպես թելադրում են հասարակական կանոնները, տրվել սիրուն, թե՞ ենթարկվել բանականությանը...

Ինձ համար անչափ կարեվոր իմ ծրագրերը՝ կապված էին բարձրագույն կրթություն ստանալու հետ, հանկարծ այնքան երկրորդական թվացին, այնքան անցանկալի, որ ես գրեթե հաշտվեցի այն մտքի հետ, որ պատրաստ եմ թողնել ամեն ինչ հանուն մեկ այլ՝ ավելի կարեվոր ու ավելի ցանկալի երազանքի:

Ի վերջո ես մտովի հաղթահարեցի բոլոր պատնեշները, խորտակեցի բոլոր օրենքները եվ պատրաստ էի ընդունել նրա առաջարկը: Այդ որոշումն ինձ օգնեց քուն մտնել:

Առավոտյան արթնացա եվ շտապեցի ժամադրավայր: Արեվը դեռ դուրս չէր եկել, մթնշաղ էր: Ես գնում էի, ու իմ որոշումն ավելի ու ավելի տարտամ էր դառնում: Վախի մի ահավոր զգացում ունեի: Թվում էր՝ մի քանի ժամ է, ինչ քայլում եմ, երբ հեռվում նրա ուրվագիծը նկատեցի:

Նա ինձ գրկեց ու երկար ժամանակ պահեց իր գրկում... Ասաց, որ կարոտել է... Նստեցինք խոնավ ավազին ու սկսեցինք զմայլվել լուսաբացով: Դա մի կատարյալ հրաշք էր: Հորիզոնը կարծես աստիճանաբար ներկվում էր արյամբ, հետո արյան գույնը փոխարինվեց ծիրանագույնով, եվ սկսեց լուսանալ: Մենք կաղարդված էինք բնության այդ հրաշալի տեսարանով եվ կարծես մոռացել էինք այն ցավի մասին, որ հոգու խորքում երկուսս էլ զգում էինք:

Երբ ամբողջովին լուսացել էր, ես նայեցի նրա աչքերին ու դրանցում մի հոգնատանջ ժպիտ տեսա: Պարզ երեվում էր, որ ամբողջ գիշեր չի քնել:

Նա հարցրեց, թե ինչ եմ մտածել իր առաջարկի մասին, բայց ես զգացի, որ նա խանդավառված չէ իր հարցով. կարծես հաշտված լիներ բացասական պատասխան ստանալու մտքի հետ: Դա ինձ թեվաթափ արեց: Եվ չնայած որոշել էի ոչինչ չպատասխանել ու մեր փոխհարաբերությունների զարգացումը թողնել բախտի քմահաճույքին՝ նրա հարցին ակամա պատասխանեցի.

- Չեմ կարող գալ քեզ հետ... Գուցե որոշ ժամանակ շփվելուց հետո ես այլ որոշում կայացնեի, բայց հիմա զգում եմ, որ չեմ կարող հենց այնպես թողնել ամեն ինչ ու քեզ հետ մեկնել Ավստրալիա... Ծիծաղելի է անգամ...

Նա ուշադիր նայում էր ինձ ու ոչինչ չէր ասում: Եվ հանկարծ պոռթկաց.

- Հենց այնպե՞ս... Ասում ես՝ հենց այնպե՞ս... Եվ անգամ ծիծաղելի՞ է թվում...

Ես վախենում էի նայել նրա աչքերի մեջ:

Ի վերջո, մի քանի րոպե լռելուց հետո ավելի կոշտ ձայնով եզրափակեց.

- Որոշումը քո՛նն է:

Ես երբեք այնքան հոգեկան ցավ չէի ապրել, որքան այդ մի քանի րոպեների ընթացքում: Մի պահ զգում էի, որ չեմ կարողանա ինձ զսպել, կնետվեն նրա գիրկն ու կասեմ, որ համաձայն եմ, համաձայն եմ նրա հետ լինել՝ թեկուզ ողջ աշխարհին դեմ ելնելու գնով: Բայց ես այդքան համարձակություն չունեցա՝ ազատություն տալու իմ զգացմունքներին:

Հիշում եմ նրա վերջին խոսքերը.

- Եթե միայն կարողանայի մնալ... Աշխարհում ամենից շատ ուզում եմ լինել կողքիդ, բայց ես պարտավոր եմ գնալ, քանի որ մայրս լուրջ հիվանդ է: Ես չեմ կարող նրան այնտեղ մենակ թողնել... Բայց դու կարող ես մի քիչ ավելի համարձակ լինել, ես գիտեմ, որ կարող ես:

Ցավոք, ես չկարողացա: Եվ գուցե դա էր ճիշտը, չգիտեմ, դա կյանքը ցույց կտա: Սակայն մի բան ակնհայտ է. մեր բաժանումից ի վեր տարիներ են անցել, բայց ես չեմ դադարել մտածել նրա մասին ու դեռ մի աղոտ հույսով սպասում եմ, որ կյանքը մեզ կրկին կհանդիպեցնի...

Գուցե օրերից մի օր մեր սիրո մայրամուտը լուսաբաց դառնա...

Անանուն

 
 
 

ԳՐԱԿԱՆ ԱՆԿՅՈՒՆ

 
 

ԼՈՒՍՆԱՀԱՐ ԳԻՇԵՐ (վիպակ)

ՍԿԻՂԲԸ ԿԱՐԴԱՑԵՔ ՀԱՅՈՒՀՈՒ ՆԱԽՈՐԴ ՀԱՄԱՐՈՒՄ...

Հռիփսիկը վաղուց մատուցել էր սուրճն ու հետաքրքրությամբ նայում էր ամուսնուն: Արամը զգաց կնոջ սեվեռուն հայացքն ու շրջվեց, խոր հոգոց հանեց ու վերցրեց սուրճի բաժակը:

- Շնորհակալություն:

- Քեզ հետ ի՞նչ է պատահել: Այս երեկո ինքդ քեզ նման չես,- զարմացած նրան էր նայում կինը:

- Պարզապես մտածում եմ,- ասաց Արամն՝ ինքն էլ չիմանալով, թե ինչի մասին:

Կինը զգաց ամուսնու վերացած ու անտարբեր հայացքը եվ մի թույլ հառաչ արձակելով՝ անցավ ննջարան: Արամը նույնիսկ չնկատեց նրա գնալը: Նա միայն մի բանի մասին էր մտածում՝ ալիքների մեջ պարող ջրահարսի:

Որոշ ժամանակ անց նա դուրս եկավ, գնաց ափ, սկսեց քարեր հավաքել ու լցնել լճի մեջ, հետո նստեց խոնավ ավազին. անհանգիստ էր, սպասում էր...

Քիչ անց հեռվում նշմարվեց ծանոթ ուրվագիծը. իր գիշերային փերին էր: Արամը ծառի ետեվն անցավ: Նա մի խելահեղ հորդանք էր զգում իր ներսում՝ կարծես սիրտը տակնուվրա էր եղել եվ ուր որ է դուրս կթռչեր: Նա նայում էր ալիքների մեջ մերթ երեվացող, մերթ կորչող գեղեցկուհուն ու էլ ավելի էր կախարդվում նրա ոչ երկրային էությամբ:

Արամը խանդում էր լճի ալիքներին եվ տենչում նրանց փոխարեն գրկել ու փայփայել ջրահարսին:

Կնոջ ու ալիքների խաղն ավարտվեց: Նա դուրս եկավ ջրից, վերցրեց սրբիչն ու արագ հեռացավ՝ թողնելով Արամին իր անավարտ երազի մեջ: Դա այնքան արագ կատարվեց, որ Արամը չհասցրեց նույնիսկ հետեվել նրան: Կինն արդեն չքացել էր:

Նա թեվատարած փռվեց ավազին եվ երկար ժամանակ այդպես մնաց: Երբ ուշքի եկավ, արդեն լուսանում էր:

Վերադարձավ հանգստյան տուն:

Հաջորդ օրն անտրամադիր էր: Կինը զգում էր, որ ինչ-որ բան այն չէ, սակայն իր սովորության համաձայն լուռ էր, հարցեր չէր տալիս:

Նա վերցրեց երեխաներին ու դուրս եկավ զբոսնելու, իսկ երբ վերադարձավ, Արամն արդեն սենյակում չէր: Վերադարձավ ուշ: Քաղցած էր. հաց կերավ, պառկեց բազմոցին ու անտարբեր սպասում էր, թե երբ է մթնելու, որ կրկին գնա իր անծանոթ գեղեցկուհու մոտ: Հաստատ որոշել էր այս անգամ պարզել, թե ով է նա:

Այդ մտորումների մեջ չնկատեց էլ, թե ինչպես քուն մտավ:

Արթնացավ, երբ արդեն բոլորովին մութ էր: Սարսափած նայեց ժամացույցին ու բարկացած վեր թռավ տեղից: Հռիփսիկը հեռուստացույց էր դիտում, իսկ երեխաները երեվի վաղուց քնած էին:

- Բարեվ,- փորձեց ժպտալ Հռիփսիկը, եվ Արամը միայն այդ պահին հիշեց, որ այսօր կնոջը չէր տեսել:

- Բարի երեկո:

- Դու հո հիվանդ չե՞ս, քեզ հետ ինչ-որ բա՞ն է պատահել:

Արամը զգուշավոր նայեց նրան:

- Ինչու՞ այդպես մտածեցիր:

- Չգիտեմ, բայց դու այս երկու օր է, ինչ նման չես ինքդ քեզ: Քեզ ինչ-որ բան է անհանգստացնում:

Թեեվ Արամը խուսափեց պատասխանել, բայց Հռիփսիկը ստացավ իր հարցի պատասխանն առանց խոսքերի: Ինչ-որ բան այն չէր: Արամը լուռ հագավ կոշիկներն ու պատրաստվեց դուրս գալ: Հռիփսիկն ապշած նրան էր նայում:

- Այդ ու՞ր՝ այս ժամին...

Արամը զայրացած շրջվեց:

- Արդեն դուրս գալու համար թույլտվությու՞ն պետք է խնդրեմ,- ու դուռն ուժգին շրխկացնելով՝ ետեվում թողեց լիովին փշրված կնոջը:

Հռիփսիկը նստել էր բազկաթոռին ու փորձում էր հավաքել փշուր-փշուր եղած մտքերը: Ինչու՞, ինչու՞: Ինչու՞ ինքը չի կարող երջանիկ լինել ու երջանկացնել: Ի՞նչ են ամուսնուն տալիս ուրիշները, որ ինքը չի կարող: Չէ՞ որ նրանցից ոչ ոք չի սիրում իր նման: Երկար ժամանակ խեղճ կինը փորձում էր հասկանալ, փորձում էր գտնել տարիների ընթացքում կուտակված հարցերի պատասխանները, բայց զուր, լոկ ավելի էին խորանում ցավը, վիրավորանքը, բողոքը... Իսկ սիրտը սիրել ու սիրվել էր ուզում, նվիրվել ու երջանկացնել էր ուզում: Հիմա էլ ներսից մի ուժ հրում էր նրան դեպի դուրս՝ ամուսնու ետեվից... բայց վիրավորված ինքնասիրությունը ստիպում էր գամված մնալ բազմոցին: Ու ծվատվում էր հոգին, տառապում էր, տանջվում: Հանկարծ հիշեց, որ Արամը սրբիչ չվերցրեց: Վեր կացավ, պահարանից շտապ դուրս քաշեց սրբիչն ու դուրս վազեց:

Կանացի սովորական ինքնախաբեությու՜ն: Քանի՞ անգամ են նրանք պարտականության տեղ մատուցում այն, ինչ անում են լոկ սիրելով: Եվ զայրանում են, երբ տղամարդն սկսում է ամեն ինչ ընդունել որպես պարտականություն, այլ ոչ թե սիրո արտահայտություն...

Երկար ժամանակ Հռիփսիկը զուր փորձում էր գտնել ամուսնուն: Անգամ փորձեց ձայն տալ, կանչել նրան, բայց ջրի ճողփյունը կլանում էր ամեն շշուկ ու խլացնում այն: Դե ինչ, վերջին գիշերն էլ անհաջող ավարտվեց, ու դեմքը քամու զովաշունչ քնքշանքին դեմ արած՝ քայլեց ափի եզերքով:

Արամը երկար չսպասեց աղջկան: Արդեն շատ ուշ էր: Հավանաբար նա արդեն լողացել ու հեռացել էր: Այլեվս չի տեսնի նրան. այսքա՜ն անիմաստ ավարտ: Լուռ քայլեց, հեռացավ ծանոթ վայրից ու փորձեց ծխախոտի ծխի մեջ խեղդել հոգում լճացող բողոքը: Անարդար է, անարդար, գրողը տանի, այսքան մոտ լինել երազանքին ու կորցնել այն: Կորցնել՝ անգամ չգտած, չճանաչած նրան: Բարկությունը զսպելու համար սկսեց քարեր նետել ջրի մեջ՝ մեկ, երկու, երեք... Ոչինչ չէր ստացվում: Ասես կրակ էր սողոսկել հոգին, որը չարությունից ճաք էր տալիս: Գոնե լույսը շուտ բացվեր, կթողներ, կհեռանար այս անիծված վայրից ու կմոռանար նրան: Հարկավոր է վերադառնալ, կոնյակի մեջ խեղդել զայրույթն ու դիմանալ մինչեվ վաղը: Քայլեց: Արդեն մոտենում էր ծանոթ ուռենիներին, երբ հեռվում մարդկային ուրվագիծ նկատեց: Մի քանի քայլ էլ արեց: Ուրվագծերը նրանն էին: Ուրեմն նա է: Աղջիկը նստեց լճափին ու երկար ժամանակ անշարժ ջրի հայելուն էր նայում: Հետո ոտքի ելավ, հանվեց ու քայլեց դեպի ջուրը:

Արամը հետաքրքրությունից լրիվ ձգվեց ու հանկարծ զգաց, որ աղջկա ուրվապատկերում ինչ-որ ծանոթ բան կա: Արագացրեց քայլերն ու քիչ անց ամպերի տակից դուրս եկող լուսնի լույսի տակ ճանաչեց Հռիփսիկին: Ցնցված ետ քաշվեց, բայց արդեն ուշ էր: Հռիփսիկը նկատեց մոտեցող տղամարդուն ու վազեց դեպի շորերը: Արամը չհասկացավ նրա փախուստն ու վազեց դեպի նա:

Հռիփսիկը ետ նայեց: Տեսավ, որ տղամարդը մոտենում է ու սրբիչը ցած նետելով՝ վազեց դեպի հանգստյան տուն: Արամը հասավ շորերին: Մի պահ շփոթված կանգնեց, հետո վերցնելով սրբիչն ու շորերը՝ վազեց կնոջ ետեվից:

- Հռիփսի՜կ, Հռիփսի՜կ,- գոռում էր նա: Բայց սարսափը բթացրել էր Հռիփսիկի բոլոր զգայարաններն ու նրան դարձրել «երկու ոտքե:

- Հռիփսի՜կ, սպասի՜ր,- արդեն բոլորովին մոտիկից գոռաց Արամն ու բռնեց նրա թեվից:

Հռիփսիկը շրջվեց դեպի նա ու հուժկու ապտակեց: Արամն ապշած բաց թողեց նրա ձեռքն, ու Հռիփսիկը նոր միայն նկատեց, որ ամուսնուն է ապտակել:

- Արա՜մ, դու՞, դու՞ ես,- զարմանքի, սարսափի ու ուրախության ճիչ արձակեց նա ու փարվեց ամուսնու կրծքին:

Արամը հասկացավ, որ Հռիփսիկն իրեն ուրիշի տեղ էր դրել, եվ ամբողջ ուժով սեղմեց նրան իր գրկում:

- Հռիփսի՜կ, հանգստացի՜ր, ինչ է, չէի՞ր լսում, որ ես գոռում էի: Մեկ ուրիշը որտեղի՞ց գիտեր քո անունը: Դե՜, դե, հանգստացի՜ր...

Իսկ Հռիփսիկը հեկեկում էր: Ու այդ հեկեկոցի մեջ եվ վախ կար, եվ վիրավորանք, մենակություն, մեղադրանք...

Արամը շոյում էր նրա մազերն ու զգուշավոր համբուրում: Հռիփսիկը փոքրիկ աղջնակի նման կծկվել էր նրա գրկում ու սսկվել: Արամը սրբիչը գցեց նրա բաց ուսերին ու ավելի ամուր սեղմեց կրծքին: Հանկարծ հիշեց ալիքների մեջ լողացող աղջկան ու ժպտալով բարձրացրեց կնոջ գլուխը:

- Իսկ դու գիտե՞ս, որ ես արդեն երրորդ գիշերն է, ինչ խենթանում եմ ջրերի մեջ սեր փնտրող փերիով...

Հռիփսիկը փորձեց ժպտալ, բայց հեծկլտաց ու գլուխը նորից թաղեց ամուսնու գրկի մեջ: Արամը հասկացավ, որ նա չէր կարողանում հավատալ իր խոսքերին:

Արամը հանգստացնում էր նրան, հանգստացնու՜մ էր, բայց գլխում ամեն ինչ իրար էր խառնվել: Հռիփսիկը եվ «Նա՜ե նու՞նն էին, թե...

Իսկ Հռիփսիկը հեկեկում էր, ու այդ հեկեկոցի մեջ ամեն ինչ կար. վախ, վիրավորանք, մենակություն, մեղադրանք...

Հանկարծ Արամն իրոք մեղավոր զգաց իրեն, մի անծանոթ զգացում սկսեց կոկորդով վեր բարձրանալ ու խեղդել... չէ, լաց չէր դա, անծանոթ հարազատության զգացում էր, անծանոթ քնքշանքի զգացում: Ափերում խլրտաց անզուսպ ցանկություն շոյելու կնոջ վարսերը, համբուրելու դրանք...

Հռիփսիկն արդեն հանգստացել էր կարծես ու փոքրիկ աղջնակի նման կծկվել ամուսնու գրկում, սսկվել. անորոշ լռություն էր, բայց ոչ անխոս. որքա՜ն չասված խոսքեր կային այդ լռության մեջ...

Արամի մարմնով սարսուռ անցավ, եվ հիշեց, որ Հռիփսիկը համարյա կիսամերկ է: Սրբիչը մեղմորեն գցեց կնոջ ուսերին ու նորից գրկեց նրան: Հռիփսիկը բարձրացրեց գլուխն, ու նրանց հայացքները հանդիպեցին լուսնի խորհրդավոր լույսի ներքո: Ասում են՝ լուսինը սիրահարների բարեկամն է, ով գիտե, բայց այսօր նա հաստատ ուրախ էր իրար վերագտած ամուսինների համար...

Իսկ Արամի սիրտը ճաքում էր իրարամերժ զգացումներից՝ գրկում Հռիփսիկն էր՝ իր կինը, իսկ հոգում այրող կրակ էր վառվում անծանոթ ջերմությամբ... Մոռացե՞լ էր Արամը, որ Հռիփսիկն իրեն է նայում, թե նրանց հայացքները միացել էին ու մոռացել ամեն ինչ... Արամը կարծես ուշքի եկավ, եվ մոլորված սրտին միացավ նաեվ բանականությունը. կնոջ աչքերում գտավ... նոր աշխարհ գտավ՝ քնքշանքով, կարոտով ու աղերսանքով շաղախված... Իսկ իր աշխարհում մեղավորության զգացումն էր իշխում, ցավոտ մեղավորության:

Հետո հոգու բույր հասավ շուրթերին ու սկսեց այրել, այրել, այրե՜լ... Տեր Աստված, կռացել էր կնոջ շուրթերին ու պատանու պես դողում էր, հազար անգամ համբուրած շուրթերն այսօր ուրիշ էին ասես... Իսկ ձեռքերը թափառում էին, գտնում ու կորցնում, խենթացած թավալգլոր տալիս վարսերի, փափուկ վարսերի թավիշում...

Ալիքները նախանձից խեղդվելով ափ էին վազում, ձգվում, փորձում հասնել, խլել աղջկան տղայի տարփալից քնքշանքներից, ալիքները ճչում էին՝ դավաճա՜ն... Բայց աղջիկը չէր լսում, աղջիկը հոգնել էր պայքարից, աղջիկը պարտվել էր ուզում, ուզում էր հարճանալ այսօր Մեծն Սիրուն...

Լճափի ավազը տաք էր, արքայական մահճից էլ տաք ու ցանկալի...

Լուսանում էր: Փակ վարագույրների արանքից մի շողիկ ներս էր խցկվել ու գողեգող առաջ էր սողում: Նա կամա՜ց անցավ հատակին թափթփված հագուստների մոտով ու հասավ բազմոցին, մի կերպ վեր սողաց ու ուրախությունից ցատկոտեց՝ գտել էր:

Արամն աչքերը բացեց ու անսպասելի ժպտաց: Հանկարծ հիշեց. ինչ-որ տեղ կարդացել էր, որ ժպտալով արթնացող մարդիկ երջանիկ են, դե ինչ, ուրեմն ինքը երջանի՞կ է: Հայացքը կանգ առավ ուսին քնած շիկահեր գլխին, ու ժպիտը ծավալվեց ողջ դեմքով մեկ: Ինչ գեղեցիկ էին այդ վարսերը, դեմքը, շուրթերը... Նա տաքուկ համբուրեց կնոջ շուրթերն ու զգույշ վեր կացավ: Հավաքեց հատակին թափթփված շորերն ու դուրս եկավ:

Արեվն արդեն բավական բարձրացել էր գահից ու իր հանդերձանքի ամբողջ ճոխությամբ փայլում էր երկնակամարում: Լիճը հնազանդ ընդունել էր նրա բոցեղեն ցոլքն ու ինքն էլ հսկայական խարույկի էր վերածվել: Արամը խորը շնչեց այդ բոցեղեն օդն ու իջավ լճափ: Այն արդեն մարտադաշտ էր հիշեցնում: Արամի քայլերն ինքնաբերաբար նրան տարան ծանոթ ուղղությամբ:

Հռիփսիկն արթնացավ փոքրիկների վեճից ու զարմացած շուրջը նայեց. որքա՜ն երկար էր քնել: Հանկարծ միանգամից հիշեց անցած գիշերվա դեպքերն ու շիկնեց մինչեվ մազարմատները:

- Մայրի՜կ, Անիին ասա, որ ես եմ հաղթողը,- վիրավորված ու փրփրած ներս ընկավ Վահեն:

Նրա հետեվից ներս մտավ մեծի պես ժպտացող Անին:

- Ոչ, ես քեզ միշտ էլ հաղթում եմ, որովհետեվ դու փոքր ես:

- Ոչ, ոչ, ոչ, ես փոքր չեմ, ես տղա եմ, չէ՞, մայրիկ, ես ուժեղ եմ, չէ՞:

Հռիփսիկը զվարթ ծիծաղեց այս չվերջացող պայքարի վրա ու հրամայեց.

- Եթե ուզում եք հաղթել, լվացվեք, սանրվեք ու մարշ՝ վազելու:

Փոքրիկները ծղրտոցով, մեկը մեկին հրմշտելով առաջ ընկան ու վազեցին լողասենյակ:

Հռիփսիկը հագնվեց, սենյակը կարգի բերեց ու երեխաների ձեռքից բռնած իջավ լճափ:

Արամն այնտեղ չէր: Հռիփսիկը ներքին բնազդով քայլերն ուղղեց դեպի երեկվա ճակատամարտի վայրն ու բաց թողեց երեխաների ձեռքերը:

- Առաջ, ճուտիկներ:

Երեխաները նետվեցին առաջ ամբողջ ուժով:

Դեռ հեռվից Հռիփսիկը նկատեց, որ Արամն ինչ-որ գործով է զբաղված: Քիչ հետո տեսավ, որ նա քարեր է հավաքում ու դասավորում իրար վրա՝ ինչ-որ պարսպանման բան կառուցում:

Մոտեցան:

- Հայրի՜կ, ի՞նչ ես սարքում,- հիացած վրա հասավ Վահիկը:

- Մեր պարիսպն եմ սարքում, տղաս,- հեքիաթային խորհրդավոր ձայնով շշնջաց Արամն ու գրկեց որդուն,- այստեղ մեր լողափը կլինի, եվ եթե մեկը փորձի ներխուժել մեր ամրոցը, մենք նրան ցույց կտանք, թե ով ենք մենք:

- Հայրի՜կ, ուրեմն մենք կռիվ-կռիվ ենք խաղալու,- խենթացավ Վահեն:

- Դե՜, եթե պետք լինի, եվ այդպես:

- Ուռա՜,- հոր գրկից քարի պես ցած թռավ Վահեն ու վազեց դեպի պարիսպը: Իսկ Անին զարմացած հորն էր նայում:

- Հայրիկ, իսկ եթե վաղը մենք գնանք, ո՞վ կդառնա մեր ամրոցի տերը:

Արամը նայեց Հռիփսիկին ու գրկեց փոքրիկ Անիին:

- Իսկ դու մայրիկին հարցրու՝ թույլ կտա՞ մեզ մի շաբաթ էլ մնալ այստեղ:

Հռիփսիկն ապշած Արամին էր նայում.

- Դու մոռացե՞լ ես, որ երկու օրից հանգստանալու ես մեկնում Իտալիա:

- Գրողի ծոցը այդ Իտալիան, ես Իտալիայում չեմ ծնվել,- խորհրդավոր ժպտաց Արամն ու գրկից բաց թողնելով Անիին՝ մոտեցավ կնոջը:

- Հետո ջրահարսը, որին այսքան տարիներ փնտրում էի հեռու ծովերում, պարզվեց՝ ապրում էր մի փոքրիկ լճում...

Հռիփսիկը շրջվեց դեպի լիճը, որ թաքցնի աչքերում լճացած արցունքները: Լիճը խաղաղ ալիքվում էր, իսկ երկու ճայեր ալիքների վրա մոռացել էին շրջակա աշխարհն ու գուրգուրում էին իրար: Սիրահարվա՜ծ էին երեվի...

Արամը հիանում էր լճի կապույտ ֆոնի վրա պարզ գծագրված կնոջ գեղեցկությամբ:

Եթե միայն մարդիկ փնտրելու փոխարեն կարողանային տեսնե՜լ...

Կարին Տոնոյան

 
 

ԿԱՐԻՆ ՏՈՆՈՅԱՆ

 
 

Karin TonoyanԿարինը երկու մասնագիտություն ունի՝ բանասերի եվ ռեժիսորի:

Ծնվել է Առյուծ համաստեղության ներքո:

Ամուսնացած է եվ ունի երկու որդի:

Շատ է սիրում սպիտակ գույնը:

Սիրելի կենդանին դելֆինն է:

Ամենից առավել մարդու մեջ գնահատում է արժանապատվությունը:

Աստծու տված ամենամեծ պարգեվը համարում է սերը, պատիժը՝ նույնպես սերը:

Իր ամենամեծ սերը համարում է իր աշխատանքը:

 
 
 

ԽՈՀԱՆՈՑ

 
 

ՀԱՎԻ ՄԻՍԸ՝ ՈԼՈՌՈՎ ԵՎ ՏՈՄԱՏԻ ԹԱՆՁՐՈՒԿՈՎ

Անհրաժեշտ պարագաները

  • 4 կտոր հավի փափուկ միս (ֆիլե)

  • 2 ճաշի գդալ ձիթապտղի ձեթ

  • 3 պճեղ սխտոր

  • 230 գր պահածոյացված լոլիկ

  • տոմատի մածուկ

  • 2 բաժակ սառեցված ոլոռ

  • 2 ճաշի գդալ մաղադանոս

  • աղ, բիբար՝ ըստ ճաշակի

  Cooking

Պատրաստման եղանակը.

Հավի միսը մանր կտրատել եվ մոտ 5 րոպե տապակել ձիթապտղի ձեթով: Սխտորը մանր կտրատել, ավելացնել թավայի մեջ եվ շարունակել տապակել եվս 1 րոպե, որից հետո զանգվածի մեջ ավելացնել կտրատած լոլիկները, ոլոռը եվ փոքր-ինչ տոմատի մածուկ: Եփել 5 րոպե՝ առանց կափարիչը ծածկելու: Վերջում ավելացնել մաղադանոս եվ համեմել ըստ ճաշակի:

Մատուցել բրնձի կամ մակարոնեղենի հետ:


ԲԱՂԱԴՐԱՏՈՄՍ ԾՈՒՅԼԻԿՆԵՐԻ ՀԱՄԱՐ

Անհրաժեշտ պարագաները

  • 500 գր մսային ֆարշ

  • 300 գր պանիր

  • 1 տուփ շամպինյոններ

  • 150 գր մայոնեզ

  • բուսական յուղ

Պատրաստման եղանակը.

Ֆարշը համեմել աղով, լցնել բուսական յուղով պատված ձեվաթավայի մեջ, վրան մայոնեզ քսել, ապա շարել շամպինյոնները, ծածկել քերած պանրով ու 40-50 րոպե եփել ջեռոցում:


ԿԵՐ ՈՒ ՍՈՒՍ

Անհրաժեշտ պարագաները.

  • 7-8 խոշոր կարտոֆիլ

  • 500 գր տավարի միս

  • 3 գլուխ սոխ

  • 100 գր կարագ

  • աղ, սեվ բիբար, կարմիր բիբար

Պատրաստման եղանակը.

Կարտոֆիլները կտրատել երկարավուն ձողիկներով եվ տապակել կարագով մինչեվ պատրաստ լինելը: Միսը եփել, նույնպես երկար-երկար կտրատել:

Սոխն օղակաձեվ կտրատել ու տապակել կարագով՝ եփած մսի հետ միասին (ոչ շատ երկար, որպեսզի միսը չկոշտանա): Պատրաստի զանգվածը լցնել կարտոֆիլի վրա, համեմել աղով, բիբարով ու բոլորը միասին շոգեխաշել մոտ 5 րոպե:

Վերջում ուտեստի վրա կարելի է կտրատած կանաչի լցնել:


ՓԼԱՎ «ԱՐԱՐԱՏե

Cooking  

Անհրաժեշտ պարագաները.

  • 1,7 կգ բրինձ

  • 800 գր խնձոր

  • 900 գր սերկեվիլ

  • 300 գր կարագ

  • 200 գր չամիչ

  • 100 գր նուշ

  • 100 գր չիր

  • 50-100 գր սպիրտ

Պատրաստման եղանակը.

Բրնձով քամովի փլավ պատրաստել, բլրաձեվ լցնել մեծ ափսեի վրա, շուրջը շարել նախապես եփված խնձորներն ու սերկեվիլները, վրան լցնել կարագով տապակած չամիչը, չիրն ու նուշը:

2 թարմ խնձորների մեջ փորվածք անել, յուրաքանչյուրի մեջ սպիրտ լցնել ու դասավորել փլավի շուրջը՝ եփված խնձորների կողքին:

Մատուցելիս սպիրտը վառել:


ԾԱՂԿԱԿԱՂԱՄԲԸ ՊԱՆՐՈՎ

Անհրաժեշտ պարագաները.

  • 1 փունջ ծաղկակաղամբ

  • 4 լոլիկ

  • 100 գր պանիր

  • 2-3 ձու

  • կանաչի

  • բուսական յուղ

Պատրաստման եղանակը.

Ծաղկակաղամբը եփել, թողնել, որ քամվի:

Խորը թավայի մեջ լցնել բուսական յուղը, տաքացնել, ծաղկակաղամբը եվս տեղավորել թավայի մեջ, ծածկել չորահացի հաստ շերտով ու տապակել:

Լոլիկները քամել ու տոմատի հյութ պատրաստել: Պանիրն անցկացնել քերիչով: Ձվերը հարել, մեջն ավելացնել տոմատի հյութը, քերած պանիրը, լավ խառնել ու ստացված զանգվածը լցնել ծաղկակաղամբի վրա: Թավայի կափարիչը ծածկել ու բոլորը միասին շոգեխաշել թույլ կրակի վրա: Երբ պանիրը հալվի, ուտեստի վրա կտրատած կանաչի լցնել, թողնել, որ փոքր-ինչ հովանա, ապա մատուցել:


ԴԴՄԻԿՆԵՐԸ ՀԱՅԿԱԿԱՆ ՁԵՎՈՎ

Անհրաժեշտ պարագաները.

  • դդմիկ

  • լոլիկներ

  • սխտոր

  • բուսական յուղ

  • ձու

  • ալյուր

  • աղ

Պատրաստման եղանակը.

Դդմիկները օղակաձեվ կտրատել՝ յուրաքանչյուրը 0,5 սմ հաստությամբ, ու շերտերով շարել ափսեի մեջ՝ յուրաքանչյուր շերտի վրա աղ ցանելով:

Թավան տաքացնել, դդմիկի յուրաքանչյուր կտորը թաթախել նախ հարած ձվի, ապա ալյուրի մեջ ու տապակել բուսական յուղով:

Լոլիկները կտրատել, մեջը սխտոր ավելացնել ու շոգեխաշել արեվածաղկի ձեթով՝ առանձ թավայի կափարիչը ծածկելու:

Ստացված թանձրուկը լցնել պատրաստի դդմիկների վրա ու մատուցել:


ԴՈՖԻՆՈՒԱՂ

Անհրաժեշտ պարագաները.

  • 1,2 կգ կարտոֆիլ

  • 450 մլ սերուցք

  • 100 գր թթվասեր

  • մուսկատ

  • 2 պճեղ սխտոր

  • աղ, բիբար

  • կարագ

Պատրաստման եղանակը.

Ջեռոցը տաքացնել մինչեվ 160 աստիճան: Կարտոֆիլները մաքրել, հնարավորինս բարակ շերտերով կտրատել:

Կերամիկական ձեվաթավան պատել կարագով, կարտոֆիլները դասավորել մեջը, համեմել աղով ու բիբարով:

Սերուցքն ու թթվասերը հարել սխտորի հետ միասին, մեջը մուսկատ ավելացնել եվ ստացված զանգվածը լցնել կարտոֆիլների վրա: Վերեվից մի կտոր կարագ դնել ու տապակել ջեռոցում մոտ 30 րոպե:

Մատուցել անմիջապես ջեռոցից հանելուն պես:


ՄԻՇ-ՄԱՇ (ԳԵՐՄԱՆԱԿԱՆ ԲԱՂԱԴՐԱՏՈՄՍ)

Անհրաժեշտ պարագաները.

  • 250 գր թարմ սունկ

  • 30 գր կարագ

  • 1 գլուխ սոխ

  • 1 ճաշի գդալ ալյուր

  • 0,5 կգ լոլիկ

  • մի քանի հատ ձու

  • աղ, սեվ բիբար

  • կանաչի

Պատրաստման եղանակը.

Սունկը լվանալ, մաքրել, կտրատել ու կարագով տապակել: Ընթացքում ավելացնել կտրատած սոխն ու ալյուրը: Երբ սունկը փափկի, թավայի մեջ լցնել խորանարդաձեվ կտրատած լոլիկներն ու համեմել աղով: Շոգեխաշել այնքան, մինչեվ լոլիկները ջուրը լրիվ քաշվի:

Պատրաստի ուտեստի վրա կտրատած կանաչի լցնել, համեմել սեվ բիբարով ու բաժանել մասերի: Յուրաքանչյուր մասնաբաժինը մատուցել 2 ձվով պատրաստված «գլազունյաե ձվածեղի հետ միասին:


ԲԱՂՈՒԿՈՎ, ԽՆՁՈՐՈՎ ԵՎ ՊԱՆՐՈՎ ԱՂՑԱՆ

Անհրաժեշտ պարագաները.

  • 3 միջին մեծության բազուկ

  • 3 խնձոր

  • քերած պանիր

  • սխտոր

  • մայոնեզ, թթվասեր

  • համեմ, մաղադանոս

Պատրաստման եղանակը.

Թարմ բազուկներն ու կեղեվները մաքրած խնձորները անցկացնել խոշոր քերիչով, ավելացնել մանր կտրատած սխտորն ու քերած պանիրը: Աղցանը համեմել թթվասերով ու մայոնեզով, զարդարել կտրատած համեմով ու մաղադանոսով:


ԼՈԲՈՎ, ԽՆՁՈՐՈՎ ԵՎ ԲԱՂՈՒԿՈՎ ԱՂՑԱՆ

Անհրաժեշտ պարագաները.

  • 1 բաժակ եփած լոբի

  • 2 խնձոր

  • 1 միջին մեծության բազուկ

  • աղ, սեվ բիբար

  • 3 ճաշի գդալ արեվածաղկի ձեթ

  • 2-3 ճաշի գդալ քացախ

Պատրաստման եղանակը.

Բազուկը եփել, կեղեվը մաքրել, խորանարդաձվ կտրատել: Խնձորները կտրատել նույն ձեվով:

Բազուկը, խնձորներն ու լոբին խառնել, համեմել աղով, սեվ բիբարով, արեվածաղկի ձեթով ու քացախով եվ մատուցել:


ՂԱՏԻԿԻ ԿՈՒԼԻՉ

Խմորի համար անհրաժեշտ պարագաները.

  • 5 բաժակ ալյուր

  • 1,5 բաժակ սերուցք

  • 250 գր կարագ

  • 1 բաժակ շաքարավազ

  • 8 ձվի դեղնուց

  • 0,5 բաժակ նուշ

  • 0,5 բաժակ չամիչ

  • 1 թեյի գդալ աղ

  • 100 գր խմորիչ

  • վանիլ

  Cooking

Գլազուրի համար անհրաժեշտ պարագաները.

  • 1 ձվի սպիտակուց

  • 0,5 բաժակ շաքարավազ

  • 0,5 բաժակ ջուր

  • 0,5 թեյի գդալ կիտրոնի հյութ

Պատրաստման եղանակը.

Տաք սերուցքի մեջ խմորիչը բացել, ավելացնել ալյուրի կեսն ու մոտ 1-1,5 ժամ թողնել տաք տեղում:

Դեղնուցները շաքարավազի հետ հարել մինչեվ սպիտակելը, ավելացնել նախապես փափկեցրած կարագը, լավ տրորել, ապա ավելացնել մանր կտրատած նուշն ու չամիչը:

Երբ թթխմորը հասնի, ստացված զանգվածն ավելացնել մեջը, լավ խառնել, ապա ավելացնել ալյուրի մնացած մասը, աղ եվ վանիլ: Խմորը թողնել տաք տեղում այնքան, մինչեվ ծավալը 2 անգամ մեծանա, ապա կրկին տրորել ու թողնել, որ վերջնականապես հասնի:

Պատրաստի խմորից գնդիկներ պատրաստել, հատուկ կուլիչի համար նախատեսված ձեվատարաների պատերին կարագ քսել եվ խմորի գնդերը տեղավորել դրանց մեջ այնպես, որ յուրաքանչյուր ձեվատարայի 2/3 մասը դատարկ մնա: Թխել մինչեվ 200-220 աստիճան տաքացված ջեռոցում շուրջ 60-70 րոպե: Երբ կուլիչների երեսները վարդագունեն, դրանք ջեռոցից հանել, յուրաքանչյուրի վրա չոր թուղթ փռել ու մի քանի րոպե թողնել:

Պատրաստի կուլիչները զգուշությամբ հանել ձեվատարաների միջից, թողնել, որ հովանան, ապա յուրաքանչյուրի երեսը պատել դեռեվս տաք գլազուրի բարակ շերտով:

Գլազուրը պատրաստելու համար շաքարավազի վրա լցնել եռացրած ջուրը, պինդ շաքարաջուր եփել՝ անընդհատ փրփուրը հեռացնելով, ապա ձվի սպիտակուցը լավ հարել, բարակ շիթով մեջը լցնել նախապես հովացրած շաքարաջուրը, ավելացնել կիտրոնի հյութն ու խառնել այնքան, մինչեվ դառնա համասեռ զանգված:


ՎԱՐԴԱԳՈՒՅՆ ՂԱՏԻԿ

Անհրաժեշտ պարագաները.

  • 800 գր թարմ կաթնաշոռ

  • 200 գր մուրաբա

  • 0,5 բաժակ շաքարի փոշի

  • 3 ձու

  • 100 գր կարագ

  • 2-3 բաժակ թարմ թանձր թթվասեր

Պատրաստման եղանակը.

Կաթնաշոռն ու մուրաբան միասին խառնել, ավելացնել շաքարի փոշին, ապա ձուն, կարագը, թթվասերը: Բոլորը միասին լավ խառնել, լցնել հարմար ձեվատարայի մեջ, վրան փայտե տախտակ դնել ու հնարավորինս սեղմել:


ՀԱՅԿԱԿԱՆ ՄԵՂՐՈՎ ՀԱԼՎԱ

Անհրաժեշտ պարագաները.

  • 5 բաժակ ցորենի ալյուր

  • 2 բաժակ յուղ

  • 2 բաժակ մեղր

Պատրաստման եղանակը.

Ալյուրը մաղել, մեջը լցնել յուղը ու լավ խառնել: Ստացված զանգվածը լցնել թավայի մեջ, անընդհատ խառնելով պահել կրակի վրա այնքան, մինչեվ համասեռ դեղին զանգված դառնա, ապա մեջը լցնել հեղուկ մեղրը ու շարունակել եփել եվս 5 րոպե:

Տաք վիճակում լցնել ափսեների մեջ, հավասարեցնել դանակով քառակուսիների բաժանել:

 
 

ԻՆՉՊԵ՞Ս ճԻՇՏ ՊԱՏՐԱՍՏԵԼ ՁՈՒԿԸ

 
 

Կարծում եմ՝ չկա այնպիսի կին, որը Ղատիկին ձուկ չպատրաստի՝ չնայած այն բանին, որ մեր՝ հայուհիներիս խոհանոցում ձուկն այնքան էլ հաճախակի այցելու չէ: Դե ինչ, վարանում եք, թե ինչպե՞ս պատրաստել, վախենում եք, որ համեղ չի՞ ստացվի... Կարիք չկա: Չէ՞ որ հայուհու ուժերից վեր ոչինչ չկա, այն էլ՝ խոհանոցում...

Իսկ ես կփորձեմ մի քանի խորհուրդներ տալ ձեզ, որպեսզի ձեր ձկնային ուտեստն էլ ավելի համեղ ու ախորժելի ստացվի: Ինքս էլ այս տարի առաջին անգամ եմ փորձելու «շփվելե ձկների հետ, այդ պատճառով էլ փորփրեցի էլեկտրոնային աշխարհն ու մի քանի հետաքրքիր ցուցումներ գտա, որոնք ձեզ չհաղորդելն իմ կողմից պարզապես դավաճանություն կլիներ...

Նախ եվ առաջ, նախապատվությունը հարկավոր է տալ ոչ շատ յուղոտ ձկներին:

Եթե ձուկը տապակելու եք կամ դրանից ֆարշ եք պատրաստելու, ապա օգտագործեք միմիայն բուսական յուղ:

Աղալու կամ շոգեխաշելու դեպքում ավելի հարմար է օգտագործել մանր ձկներ, քանի որ դրանց ոսկորները ավելի փափուկ են, ավելի լավ են ներծծվում մսի մեջ, եվ արդյունքում ուտեստն ավելի հյութալի է ստացվում:

Ձուկը չի կարելի եփել ուժեղ եռացող ջրում: Որպեսզի այն պահպանի իր բոլոր օգտակար հատկանիշները եվ համեղ ստացվի, հարկավոր է եփել գոլորշու վրա, կամ, ծայրահեղ դեպքում, շատ քիչ քանակությամբ ջրում: Ընդ որում, երբ ջուրը սկսի եռալ, հարկավոր է ավելի թուլացնել կրակը, հեռացնել փրփուրը եվ շարունակել եփել հազիվ նկատելի եռացող վիճակում:

Ձուկը շատ համեղ կստացվի, եթե նախապես այն թողնեք հետեվյալ բաղադրությունն ունեցող եփուկի մեջ. 20 գր մանր կտրատած գազարը, 20 գր մանր կտրատած սոխը, 10-ական գրամ մաղադանոսը եվ նեխուրը, աղը, 3-4 հատ դափնու տերեվը, 8-10 հատ գնդիկավոր բիբարը, 1 լ սառը ջուրը խառնել, 10-15 րոպե եռացնել:

Ի դեպ, ձկան յուրահատուկ հոտը էապես կկրճատվի, եթե վրան ցողեք քացախի թույլ լուծույթ կամ կիտրոնի հյութ:

Ա. Ս.

 
 

ԱՀԱ ԵՎ ՁՈՒԿԸ ՊԱՏՐԱՍՏԵԼՈՒ ՄԻ ՔԱՆԻ ՀԵՏԱՔՐՔԻՐ ԲԱՂԱԴՐԱՏՈՄՍԵՐ

 
 

Ձուկը բրյուսելյան ձեվով


Անհրաժեշտ պարագաները.

  • 4 հատ ոչ շատ մեծ ձուկ

  • 2 ճաշի գդալ կաթ

  • ցորենի ալյուր

  • սպիտակ չորահաց

  • 5-6 ճաշի գդալ կարագ

  • 1 գլուխ սոխ

  • 2 պճեղ սխտոր

  • 1 բաժակ սպիտակ գինի

  • 2 ճաշի գդալ քացախ

  • աղ

Պատրաստման եղանակը.

Ձկները մաքրել, յուրաքանչյուրը բաժանել 3 մասի, լավ լվանալ ու չորացնել: Յուրաքանչյուր կտորը թաթախել նախ կաթի, ապա՝ ալյուրի ու չորահացի խառնուրդի մեջ եվ տապակել կարագով երկու կողմերից:

Ձկները տապակելուց հետո միեվնույն յուղի մեջ տապակել մանր կտրատած սոխն ու սխտորը: Երբ սոխեռածը պատրաստ լինի, մեջը լցնել գինին ու քացախը: Ստացված թանձրուկը մի քանի րոպե եփել, ապա վերցնել կրակից ու լցնել ձկների վրա:

Ուտեստը կարելի է մատուցել խաշած կարտոֆիլի կամ կարտոֆիլով ու մայոնեզով աղցանի հետ:


Ձուկը խմորի մեջ


Անհրաժեշտ պարագաները.

  • 500 գր ձկան փափկամիս

  • 5 ճաշի գդալ ալյուր

  • 3 ճաշի գդալ բուսական յուղ

  • 0,5 կիտրոն

  • 0,5 բաժակ տաք ջուր

  • 2 ձու

  • աղ, բիբար

  • կանաչի

Պատրաստման եղանակը.

Ալյուրը, աղը եվ 2 ճաշի գդալ բուսական յուղը միասին հարել, ավելացնել 0,5 բաժակ տաք ջուր եվ 2 ձվի սպիտակուց:

Ձկան փափկամիսը կտրատել 1 սմ հաստությամբ եվ 5-7 սմ երկարությամբ կտորներով, յուրաքանչյուրի վրա աղ, բիբար, կանաչի քսել եվ ցողել կիտրոնի հյութը: Յուրաքանչյուր կտորը թաթախել խմորի մեջ, դասավորել ոչ խորը կաթսայի մեջ, վրան բուսական յուղ լցնել ու եփել ջեռոցում կամ միկրոալիքային վառարանում մինչեվ պատրաստ լինելը:


Համեղ ձկնիկ


Անհրաժեշտ պարագաները.

  • 500 գր ձկան փափկամիս

  • 3 կարտոֆիլ

  • 2 գլուխ սոխ

  • աղ, բիբար

  • 100 գր մայոնեզ

Պատրաստման եղանակը.

Ջեռոցի համար նախատեսված ձեվատարայի մեջ տեղավորել ձկան փափկամիսը՝ առանց կտրատելու, վրան աղ եվ բիբար լցնել, ապա՝ օղակաձեվ կտրատած սոխը: Վրայից շարել շրջանաձեվ կտրատած կարտոֆիլը, կրկին համեմել աղով, վրան լցնել մայոնեզը ու եփել ջեռոցում այնքան, մինչեվ երեսը շագանակագույն (ոչ մի դեպքում՝ սեվ) դառնա:

 
 
 

ԺԱՄԱՆՑ

 
 

ԵՂՈՒՆԳՆԵՐԻ ՁԵՎՆ ՈՒ ԲՆԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ

Համարվում է, որ խնամված ձեռքերը՝ կատարյալ սանրվածքի ու լավ ոտնամանների հետ միասին, հանդիսանում են յուրաքանչյուր կնոջ գեղեցկության ու հաջողակության այցեքարտը եվ, այսպես ասած, կնոջը կին են դարձնում: Շատերը նույնիսկ գտնում են, որ աշխատանքի կարելի է ներկայանալ առանց շպարվելու, սակայն ոչ առանց մանիկյուրի: Այնպես է ստացվում, որ գեղեցիկ ու խնամված կանացի ձեռքերը միշտ ուշադրության կենտրոնում են, նույնիսկ ավելի, քան մարմնի մյուս մասերը:

Գնահատելով ծանոթների մանիկյուրի որակը՝ ի միջի այլոց ուշադրություն դարձրեք նաեվ նրանց եղունգների ձեվի վրա: Դա ձեզ կօգնի շատ բան իմանալ նրանց բնավորության, ունակությունների, հնարավորությունների, նույնիսկ տաղանդների մասին:

Բահանման եղունգները խոսում են այն մասին, որ իրենց տիրոջ բանականությունն ու տրամաբանությունը ակնհայտորեն գերակայում են զգացմունքների համեմատությամբ: Նման մարդը բնածին մատերիալիստ է, գերադասում է կյանքի մասին պրակտիկ գիտելիքները բոլոր ինտուիտիվ ենթադրություններին: Ինֆորմացիայի հիմնական աղբյուրը նրա համար անձնական փորձն է, թեկուզ եվ նեգատիվ: Նրա հետ անիմաստ է խոսել զգայությունների լեզվով: Եթե ցանկանում եք նրան համոզել ինչ-որ բանում, ավելի լավ է ասեք «ես գիտեմե ու բերեք կոնկրետ օրինակներ: Բահանման եղունգներ ունեցող մարդը կարող է լավ արհեստավոր լինել՝ այդ բառի լայն իմաստով: Ստեղծագործական պոռթկումները, ինտուիտիվ արարքները, որոշումների անորոշությունն ու անկանխատեսելիությունը նրա համար չեն: Փոխարենը ցանկացած գործ, որը նա կստանձնի իր կյանքում, կիրականացվի ամենայն ճշգրտությամբ, գրեթե կատարելապես:

Քառանկյուն եղունգները վկայում են փիլիսոփայական մտքի մասին, ընդ որում՝ ոչ միայն արվեստի, գրականության եվ այլ հումանիտար գիտությունների ասպարեզում: Նման եղունգներ ունեցող մարդը շատ լավ կողմնորոշվում է նաեվ ճշգրիտ գիտություններում: Կարեվորն այն է, որ նա ամեն ինչում տեսնում է հստակ եվ օրինաչափ տրամաբանական կապերը: Եղունգների նման ձեվը կարող է խոսել նաեվ այն մասին, որ իր տերն իշխանատենչ է, կարող է առաջնորդ լինել, վեր բարձրանալ ամբոխից, ծայրահեղ վիճակներում առաջինը կայացնել միակ ճիշտ որոշումը: Նրա թույլ կողմը սեփական ներաշխարհն է:

Քառակուսի եղունգներ ունեցող մարդը պարզապես մոլորվում է, երբ հարկ է լինում հետեվել սեփական զգացմունքների, էմոցիաների, կոմպլեքսների, արարքների դրդապատճառների ընթացքին: Միեվնույն ժամանակ նա հիանալի կերպով կարող է բնորոշել մեկ այլ մարդու ներիքին «Եսե-ը՝ առանց գեթ մեկ անգամ սխալվելու: Սակայն ամեն անգամ, երբ խոսք է գնում նրա անձի մասին, նրա անսխալական ու սառը դատողությունը խաթարվում է: Նման մարդու հետ շփվելիս ապարդյուն է անդրադառնալ նրա զգայություններին եվ ինտուիցիային, քանզի դրանք նրա համար օտար ու անհասկանալի ոլորտներ են: Անիմաստ է նրա հետ խոսել նաեվ սեփական զգացմունքների մասին. այս դեպքում եվս նա ձեզ չի հասկանա: Նա ընկալում է միմիայն փաստերի լեզուն՝ կոնկրետ փորձն ու տրամաբանական կապերը:

Սրածայր կամ կոնաձեվ եղունգները վկայում են գեղանկարչության, ճարտարապետության, կառուցողականության եվ այլ պլաստիկ արվեստների նկատմամբ իրենց տիրոջ հակման մասին: Նա արտիստիկ բնույթ ունի, բնածին ռոմանտիկ է, երեվակայող, իրականությունը փոքր-ինչ գունազարդելու սովորություն ունի, հետեվաբար նաեվ լավատես է, աշխարհին նայում է վարդագույն ակնոցով: Նա հեշտությամբ կարող է տարվել գործով, որեվէ մարդով կամ գաղափարով, բայց նույն հեշտությամբ էլ սառում է ու սկսում զբաղվել նոր, ավելի հետաքրքիր բանով, հատկապես՝ եթե նրա նախորդ զբաղմունքը աշխատասիրություն ու նպատակասլացություն է պահանջում: Այլ խոսքով՝ նման մարդուն գրավում է այն, «ինչն ինքն իրեն ստացվում էե ու չի պահանջում համառություն, ջանասիրություն, համբերություն: Ոգեշնչման կարճատեվ պահն անցնելուն պես կորչում է նաեվ նրա հետաքրքրությունը սկսած գործի հանդեպ: Նրան բնորոշ է եվս մի հատկություն՝ անկախությունը ինչպես անձնական, այնպես էլ հասարակական փոխհարաբերություններում:

Կոնաձեվ եղունգներ ունեցող մարդու համար ցանկացած ժամանակային սահմանափակումները, ուրիշի պլանին ենթարկվելու անհրաժեշտությունը նշանակում են միայն մի բան՝ «սա ինձ համար չէե: Անձնական սահմանները խախտելու կամ սեփական կանոններով նրան առաջնորդելու փորձը նույնիսկ սիրելի անձնավորության կողմից հանգեցնում է միեվնույն արդյունքին: Նման մարդիկ հակված են ներթափանցելու իրերի, երեվույթների ու իրադարձությունների՝ շատերի համար անհայտ ներքին իմաստների մեջ: Դա է պատճառը, որ նրանք հաճախ լրջորեն տարվում են էզոթերիկ գիտություններով, կրոնով, մագիայով եվ այլն: Նյութական բարիքների հանդեպ նրանք միանգամայն անտարբեր են: Դա, բնականաբար, ասկետիզմ չէ, պարզապես այդ բարիքները նրանց կողմից ընկալվում են ավելի շուտ որպես բնական, ի սկզբանե տրված, այլ ոչ թե որպես կյանքի նպատակ:

Կլոր եղունգները խոսում են այն մասին, որ իրենց տերը խոցելի է, վիրավորվող, սիրում է տրվել անիրագործելի երազանքներին, ի վիճակի չէ համակերպվել անարդարության հետ, նույնիսկ եթե դա իրեն չի վերաբերում, անուղղելի սենտիմենտալ է, ոչ միշտ է օբյեկտիվ գնահատումներում: Ցավոք նա չի տիրապետում «իրեն մատուցելուե արվեստին ու չնայած բոլոր հնարավորություններին՝ հաճախ հանդես է գալիս իր համար ոչ այնքան նպաստավոր լույսի ներքո: Հաճախ նա զգում է իր թուլությունը, ոչ միշտ է կարողանում դուրս գալ ստեղծված իրավիճակից, կարող է երկար տանջվել հարազատների, ընկերների հանդեպ մեղքի անհասկանալի զգացումից: Եվ չնայած ներաշխարհի բոլոր այս առանձնահատկություններին՝ նա ունակ է իրապես երջանկացնելու այն մարդուն, ով կկարողանա գնահատել իր բարությունն ու մաքուր հոգին:

Վարդագույն եղունգները վկայում են կայունության ու հաստատակամության մասին:

Անհավասար, ծռմռված եղունգները կամակորության ու հարձակողական բնույթի նշան են:

Կեռ եվ սրացված եղունգները, հատկապես՝ նիհար ձեռքերի վրա, մատնանշում են մարդու խիստ ու չար բնույթը: Հնարավոր է, որ նման մարդը թոքերի հիվանդություն ունենա:

Սփրթնած եղունգները, հատկապես եթե դրանք նաեվ կլոր են, վկայում են այն մասին, որ իրենց տերը վտանգավոր մարդ է բոլոր ասպարեզներում:

Ընդունված է համարել, որ եղունգների վրա առկա սպիտակ բծերը կանխատեսում են մոտալուտ երջանկությունը, իսկ մուգ բծերը՝ դժբախտությունը: Դիտարկումների համաձայն սպիտակ բծերը խոսում են նաեվ իրենց տիրոջ չափից ավելի նյարդային խառնվածքի մասին:

Կարճ եղունգները վկայում են իրենց տիրոջ մարտաշունչ բնույթի մասին: Նման մարդիկ հայտնի վիճաբանողներ են, սիրում են ծաղրել ուրիշներին:

Կարճ, հաստ ու ամուր եղունգները մատնանշում են իրենց տիրոջ ցասումնալից խառնվածքը:

Բոլոր կողմերից մաշկի մեջ ներաճած փոքրիկ եղունգները համարվում են մեծ զգայականության նշան:

Ահա, այսքանը: Ինչպես տեսնում եք, մարդկանց եղունգներն ինֆորմացիայի իսկական շտեմարաններ են: Եվ, այնուհանդերձ, պետք չէ գլխովին տարվել դրանք ուսումնասիրելով, քանի որ նման վարքը մի կողմից շատ անբնական ու կասկածելի կթվա, մյուս կողմից՝ զրուցակցին կստիպի նյարդայնանալ: Ի վերջո, ոչ պակաս ինֆորմատիվ է մարդու աչքերի մեջ նայելը: Դա, ի դեպ, նաեվ ավելի բնական կդիտվի...

Աղբյուրը՝ www.fifthavenue.ru

 
 

ՍՈՒՐԲ ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ԿԱՄ ՂԱՏԻԿ

 
 

ZatikԱյս կիրակի Հայ Առաքելական եկեղեցին տոնում է Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության սքանչելի տոնը, որն ընդունված է անվանել Ղատիկ:

Ղատիկ նշանակում է զատում, բաժանում, հեռացում մեղքերից և իր վերջնական իմաստով՝ վերադարձ առ Աստված: Ղատիկը թե Հին և թե Նոր Կտակարաններում համարվում է մեծագույն տոներից մեկը: Այն կապված է ազատագրության և փրկագործության պատմական զույգ իրողությունների հետ:

Առաջինը Հին Կտակարանի այն դրվագն է, երբ հրեաները, Աստծո խնամածությամբ և Մովսեսի առաջնորդությամբ անցնելով Կարմիր ծովը` փրկվեցին եգիպտական գերությունից, ինչը խորհրդանշում էր մեղքի և մահվան երկրից դուրս գալը, զատվելը և դեպի Ավետյաց երկիր ճանապարհվելը: Հին Ուխտի Ղատիկը նախատիպն ու նախօրինակն էր Հիսուս Քրիստոսի ինքնակամ զոհաբերության:

Երկրորդը Քրիստոսի հարությունն է: Աստծու Որդին՝  իբրև Գառն Աստծու, իր արյունը թափեց մեղավոր մարդկության համար, խաչվեց և երրորդ օրը հարություն առավ մեռելներից, որպեսզի բոլոր Իրեն հավատացողներին սրբելով մեղքերից՝ արժանի դարձնի հավիտենական կյանքին:

Հիսուս Քրիստոսի խաչելությունից եվ մահվանից հետո բարեպաշտ մարդիկ նրա մարմինը երեկոյան իջեցրին խաչից եվ դրին մեծ քարով փակված գերեզմանի մեջ: Երեք օր հետո` կիրակի առավոտյան, Մարիամ Մագդաղենացին, Հակոբի մայր Մարիամը եվ Սողոմեն գնացին գերեզման` անուշաբույր յուղերով օծելու Քրիստոսի մարմինը, սակայն զարմանքով տեսան, որ քարայրի մուտքի քարը հեռացված է, իսկ գերեզմանը` թափուր: Մինչ նրանք տարակուսած էին ու վշտացած, երկու հրեշտակներ երեվացին կանանց ու ասին. «Ինչու՞ եք ողջին մեռելների մեջ փնտրում. այստեղ չէ, այլ հարություն առավե (Ղուկասի ավետարան, ԻԴ 4-9): Հարության լուրը կանայք ավետեցին առաքյալներին, որից հետո Հիսուսը նրանց էլ երեվաց:

Քրիստոսի աննման Հարության ճշմարտությունը դարձավ քրիստոնեական վարդապետության եվ հավատի հիմքը, որովհետեվ ինչպես Պողոս առաքյալն է ասում` «Եթե մեռելների հարություն չկա, ապա եվ Քրիստոս հարություն չի առել: Եվ եթե Քրիստոս Հարություն չի առել, իզուր է մեր քարոզությունը, իզուր է ձեր հավատքըե (1-ին Թուղթ առ Կոնրթացիս, ԺԵ 13-14):

Աստվածորդին մեր մեղքերի համար մեռավ եվ Իր սուրբ արյունով սրբեց մեզ մեղքերից, որպեսզի Նրա անունով հավիտենական կյանք ունենանք:

«Ես եմ հարություն եվ կյանք. ով հավատում է Ինձ, թեպետեվ մեռնի, կապրիե (Հովհ. ԺԱ 25):

Ինչ վերաբերում է տոնի նշմանը` բոլորը գիտեն, որ Ղատկի տոնին հավատացյալները ձու են ներկում: Ձուն համարվում է հարության ու նոր կյանքի սկզբնավորման խորհրդանիշ, իսկ կարմիր գույնը խորհրդանշում է խաչյալ Հիսուսի կենդանարար արյունը, որ թափվեց մեր փրկության համար: Ս. Գրիգոր Տաթեվացին ձուն կարմիր ներկելու մասին ասում է. «Միայն Ղատկին ենք ձու ներկում, որովհետեվ ձուն օրինակ է աշխարհի, եվ ինչպես իմաստուններն են ասում` դրսի կեղեվը նման է երկնքին, թաղանթը՝ օդին, սպիտակուցը՝ ջրին, դեղնուցն էլ երկիրն է: Կարմիր գույնը խորհրդանշում է, որ աշխարհը գնվեց Քրիստոսի արյամբ: Եվ մենք կարմիր ձուն մեր ձեռքերի մեջ առնելով` հռչակում ենք մեր փրկությունըե:

Սբ. Հարության տոնին նախընթաց երեկոյան եկեղեցիներում մատուցվում է ճրագալույցի Սբ. Պատարագ, որով եվ սկսվում են զատկական տոնակատարությունները, եվ որից հետո մարդիկ դուրս են գալիս պահքից, իսկ արդեն Տոնի վաղ առավոտյան` եկեղեցիներում կատարվում է ժամերգություն, Անդաստանի արարողություն, ապա մատուցվում է Սբ. Պատարագ:

Այդ օրը հավատացյալները միմյանց ողջունում են «Քրիստոս հարյավ ի մեռելոցե ավետիսով եվ պատասխանում են այսպես. «Օրհնյալ է Հարությունը Քրիստոսիե:

Հայուհու աշխատանքային թիմն ի սրտե շնորհավորում է բոլորիդ Քրիստոսի հրաշափառ Հարության առիթով եվ մաղթում, որ մեր Տերն իրապես կենդանի լինի մեզնից յուրաքանչյուրի վերափոխված հոգիներում:

ՔՐԻՍՏՈՍ ՀԱՐԵԱՎ Ի ՄԵՌԵԼՈՑ!

ՕՐՀՆՅԱԼ Է ՀԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՔՐԻՍՏՈՍԻ!

Արմինե Հարեյան

 
 

ԿԱՆԱՆՑ, ՄԱՅՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԵՂԵՑԿՈՒԹՅԱՆ ՏՈՆԸ

 
 

Ապրիլի 7-ի՝ որպես Կանանց, մայրության եվ գեղեցկության տոնի ծագումը կապված է Սուրբ Տիրամոր անվան հետ: Աստվածաշնչյան գրառումների համաձայն հենց այդ օրն են պահապան հրեշտակները Մարիամին ավետել այն լուրը, որ 9 ամիս անց նա զավակ է ունենալու: Դա է պատճառը, որ եկեղեցական տոնացույցում այս օրը կոչվում է Ավետյաց տոն:

Իսկ մի քանի տարի առաջ այն ընդունվեց Հայաստանում եվ հայկական սփյուռքում նաեվ պետականորեն՝ որպես Կանանց, մայրության, գեղեցկության եվ գարնան տոն:

Տոնի առիթով տղամարդիկ ընծաներ են նախապատրաստում իրենց մայրերի, կանանց, քույրերի, սիրելի ընկերուհիների համար:

Ա. Ս.

 
 

ՀՈՐՈՍԿՈՊ / ԱՊՐԻԼ 2007

 
 

ԽՈՅ (մարտի 21 - ապրիլի 20)


Ապրիլի սկիզբն ու ամսվա առաջին 3 շաբաթները Խոյերից շատերի համար կլինեն ողջ 2007-ի ամենաբարենպաստ շրջանը: Շատերը մեծ արդյունքների կհասնեն սիրային գործերում, կկարողանան բարելավել իրենց արտաքին տեսքը եվ առողջությունը, ինչպես նաեվ՝ հիմքեր կստեղծեն նոր գործունեություն սկսելու համար: Հնարավորություն կստեղծվի բարելավելու կրթությունը եվ ամրապնդելու դիրքն աշխատավայրում, թարմացնելու կարիերայի հիմքերը, սկսելու շինարարություն կամ այլ հեռանկարային նախագծեր: Ապրիլի 11-ից հետո ինչպես երբեք կհեշտանան սովորելու պրոցեսն ու փոխհարաբերություններն այլ մարդկանց հետ:

Ամսվա վերջին 10 օրերի ընթացքում ձեզ առավելապես կմտահոգեն կենցաղային ու ֆինանսական խնդիրները, իսկ կենսագործունեությունը նկատելիորեն ավելի հանդարտ կդառնա: Միեվնույն ժամանակ, այս շրջանում հնարավոր են նոր հետաքրքիր ծանոթություններ: Կարող եք այցելել ձեր հարազատներին եվ գնալ տարբեր հետաքրքիր վայրեր մտերիմ մարդու հետ:

Առավել բարենպաստ օրերն են ամսի 16-ն ու 17-ը:


ՑՈՒԼ (ապրիլի 21 - մայիսի 20)


Ապրիլի առաջին շաբաթվա ընթացքում պետք չէ պլանավորել ֆինանսական բնույթ ունեցող գործողություններ ու լուրջ գնումներ: Անձնական եվ գործնական կարեվոր հանդիպումները նույնպես լավ է հետաձգել: Հնարավոր են ֆինանսական կորուստներ եվ մտերիմ մարդկանցից բաժանումներ: Ծանոթներից որեվէ մեկը գուցե զգա ձեր աջակցության կարիքը: Ավելորդ չի լինի այս օրերի ընթացքում ուշադրություն դարձնել առողջական վիճակի վրա:

Ապրիլի միջին հատվածն ավելի հանգիստ կլինի, քան սկիզբը, եվ կանցնի աշխատանքային մթնոլորտում, որտեղ, ի դեպ, սպասվում են դրական փոփոխություններ՝ տարբեր մարդկանց աջակցության եվ նոր բարեկամական փոխհարաբերությունների հաստատման ուղեկցությամբ:

Անմիջապես ապրիլի 17-ից հետո զգայական վերելք կզգաք, կյանքում կհայտնվեն բազում նոր ծրագրեր ու գաղափարներ: Գործնական ոլորտում ամսի 27-ից հետո սպասվում են ձեզ համար հետաքրքրական նորություններ:

Առավել բարենպաստ կլինի ապրիլի 18-ը:


ԵՐԿՎՈՐՅԱԿ (մայիսի 21 - հունիսի 21)


Գարնան երկրորդ ամիսը Երկվորյակների համար ուրախ ու հետաքրքրաշարժ կլինի: Սիրային ու հասարակական կյանքը նոր գունավորում կստանա, սպասվում են զգալի փոփոխություններ գործնական ոլորտում եվ շփումներում:

Ապրիլի 12-ից արժեքավոր ձեռքբերումներ ունենալու, խանութներ գնալու եվ սեփական իմիջը թարմացնելու ցանկություն կունենաք: Այս շրջանում ավելի շփվող կդառնաք, ինչը թույլ կտա հաստատել նոր վառ ծանոթություններ: Գուցե հայտնվեն նոր հրապուրանքներ, օրինակ՝ գրականության կամ արվեստի հետ կապված:

Ապրիլի վերջին 10 օրերը լեցուն կլինեն իրադարձություններով, սպասվում են գրավիչ ճանապարհորդություններ՝ հագեցած անձնական կյանքի հետ կապված բազում հաճելի տպավորություններով: Այնուհանդերձ, ամսի 20-27 ընթացքում հնարավոր են բախումներ եվ վեճեր, իսկ մտերիմ մարդկանց հետ փոխըմբռնումը դժվարությամբ ձեռք կբերվի:

Առավել բարենպաստ օրերն են ամսի 19-ը ու 20-ը:


ԽԵՑԳԵՏԻՆ (հունիսի 22 - հուլիսի 22)


Ապրիլի գալստյանը զուգահեռ կհայտնվեն նոր աշխատանքային նպատակներ, ամառվա հետ կապված ծրագրեր եվ ընդհանուր պատկերացում ձեր ապագայի վերաբերյալ: Ցանկացած աշխատանք կկատարեք շատ հեշտությամբ, ճանապարհորդելու, սովորելու, ընկերների ու ընկերուհիների հետ համատեղ միջոցառումներ կազմակերպելու հնարավորություն կառաջանա:

Ամսվա առաջին 10 օրերի ընթացքում կկարողանաք ավարտին հասցնել բոլոր կիսատ մնացած գործերը, եվ արդեն ապրիլի 11-ից սկսած հնարավոր են բիզնեսի զարգացման վերաբերյալ նոր գաղափարներ: Ամսվա միջին հատվածի ընթացքում կարող են հաստատվել նոր գործնական միություններ, իսկ որոշ Խեցգետինների կյանքում սպասվում է որոշակիացում անձնական կյանքում:

Ապրիլի վերջին շաբաթը խոստանում է իր հետ հաջողություն ու ներդաշնակություն բերել: Կարող եք առանց շտապելու հարկավոր փոփոխություններ մտցնել ձեր կյանքի մեջ, զբաղվել անձնական գործերով, հանգստանալ, ավելի շատ շփվել ընկերների հետ:

Առավել բարենպաստ օր կլինի ապրիլի 22-ը:


ԱՌՅՈՒԾ (հուլիսի 23 - օգոստոսի 23)


Առյուծներին ապրիլը բազում նպաստավոր հնարավորություններ կբերի, եվ նրանց մեծ մասի համար կլինի տարվա լավագույն ամիսներից մեկը: Առաջին 3 շաբաթների ընթացքում կարող եք լուծել ձեր կարիերայի հետ կապված կարեվոր հարցեր, հնարավոր է պաշտոնի բարձրացում, կվայելեք ազդեցիկ մարդկանց աջակցությունը: Շատերի ֆիզիկական վիճակը զգալիորեն կբարելավվի, օգտակար է զբաղվել որեվէ մարզաձեվով: Ձեր ուժերով կկարողանաք բարձրացնել ձեր հեղինակությունը հասարակության մեջ, ձեր օգտին լուծել գույքի հետ կապված հարցերը, հիմքեր նախապատրաստել նոր գործերի համար:

Ապրիլի վերջին 10 օրերի ընթացքում հնարավոր են նոր հաճելի ծանոթություններ, տարաբնույթ հանդիպումներ, հանրային միջոցառումներ: Կբարելավվեն փոխհարաբերությունները հարազատների հետ: Գուցե աշխատանքն այնքան էլ արագ չընթանա, բայց փոխարենը դուք կկարողանաք մեծացնել ձեր եկամուտը ու պլանավորել այն ծախսելու ուղիները:

Առավել նպաստավոր օրերն են ապրիլի 24-ն ու 25-ը:


ԿՈՒՅՍ (օգոստոսի 24 - սեպտեմբերի 23)


Ապրիլը ձեզ համար անկայունության շրջան կլինի, ձեզ շրջապատող մարդկանց հետ փոխհարաբերություններում շատ բաներ կփոփոխվեն: Գործնական ասպարեզում կհայտնվեն նոր նպատակներ ու խնդիրներ, իսկ մրցակիցները ձեզ կդրդեն ակտիվ գործունեության:

Այս ամիս կարեվորագույն թեմաներից մեկը կդառնա անձնական կյանքը: Կույսերից շատերը ցանկություն կունենան նոր զգացմունքներ ապրելու: Կյանքն ինքը կդառնա ավելի դինամիկ: Սպասվում են բազմաթիվ ճանապարհորդություններ, իսկ շփումների ոլորտում հնարավոր են նոր մարդիկ:

Ամսվա վերջին 10 օրերը հատկապես լեցուն կլինեն իրադարձություններով: Պիտի վստահաբար որոշումներ կայացնեք, բարձրացնեք եկամուտն ու կրթական մակարդակը, ազատվեք ծախսերը չարդարացնող գործընկերությունից:

Առավել նպաստավոր կլինեն ապրիլի 26-ն ու 27-ը:


ԿՇԵՌՔ (սեպտեմբերի 24 - հոկտեմբերի 23)


Ապրիլը Կշեռքների համար շատ կարեվոր ամիս է: Նրանց ինքնադրսեվորման հնարավորություն կտրվի, կկարողանան ցույց տալ իրենց բանակցային եվ կազմակերպչական տաղանդը, ակտիվացնել հասարակական կյանքում իրենց ունեցած կապերը: Հնարավոր են նոր գործընկերներ, որոնց հետ համագործակցության արդյունքում Կշեռքների ներուժը կմեծանա: Այս շրջանում հարկավոր է առավել ակտիվորեն մասնակցել տարբեր բանակցությունների, հանդիպումների, տոնակատարությունների եվ այլ միջոցառումների:

Անձնական կյանքը եվս խոստանում է հետաքրքիր իրադարձություններով լեցուն լինել: Հնարավոր են հետաքրքիր մարդկանց հետ հանդիպումներ, աշխատեք սովորականից ավելի հաճախ այցելել տարաբնույթ զվարճալի միջոցառումների, շատ ժամանակ հատկացրեք մշակութային հանգստին:

Ամսվա վերջերին ավելի ուշադիր եղեք սեփական ֆինանսների ու համատեղ կապիտալային ներդրումների հարցերում: Աշխատավայրում հնարավոր են կադրային խնդիրների հետ կապված սուր բախումներ:

Առավել բարենպաստ օրերն են ապրիլի 2-ը, 3-ը, 29-ը եվ 30-ը:


ԿԱՐԻճ (հոկտեմբորի 24 - նոյեմբերի 22)


Ապրիլի առաջին շաբաթվա ընթացքում կենսական անկում է սպասվում, որն առաջին հերթին ազդեցություն կունենա սիրային եվ ֆինանսական ոլորտների վրա: Այս ընթացքում պետք չէ պլանավորել գործնական հանդիպումներ, բանակցություններ, լուրջ ձեռքբերումներ:

Ամսի 7-ից սկսած իրավիճակը կփոխվի: Գործերում նկատելի ակտիվացում կզգաք, ուժերի ներհոսք, ազատություն որոշումների ընդունման մեջ եվ աջակցություն ընկերների կողմից: Ժամանակահատվածը հարմար է նոր գործեր սկսելու, նոր տեխնոլոգիաներ յուրացնելու համար, իսկ եթե որոշեք հանգստանալ, վառ տպավորություններն ապահովված համարեք:

Աշխատանքն այս ամսվա ընթացքում բառի բուն իմաստով «եռալուե է: Հնարավորություն կստեղծվի իրագործել նախկինում ետին պլան մղված ծրագրերը, կարճ ժամանակահատվածում կյանքի կոչել նոր նախագծեր:

Ամսվա վերջին տասնօրյակի ընթացքում կակտիվանա ձեր անձնական կյանքը, կբարելավվի ֆինանսական դրությունը, սակայն գնումներ դեռեվս պետք չէ կատարել, հետաձգեք դրանք մայիս ամսվան:

Ձեզ համար առավել բարենպաստ կլինեն ապրիլի 4-ը եվ 5-ը:


ԱՂԵՂՆԱՎՈՐ (նոյեմբերի 23 - դեկտեմբերի 21)


Այս նշանի ներկայացուցիչների համար ապրիլը բացառապես նպաստավոր ամիս կլինի: Շատերը կկարողանան իրագործել այն ամենը, ինչը մտադրել էին նախկինում, նոր հորիզոններ կհայտնաբերեն անձնական զարգացման եվ գործնական ասպարեզներում, կտրուկ առաջընթաց կունենա կարիերայուն:

Ամսվա կեսերին սպասվում են նոր ծանոթություններ, մոտիկ հարազատների հետ փոխհարաբերությունների ակտիվացում: Իրադարձությունների մեծ մասը անքակտելիորեն կապված կլինի ձեր մտերիմ մարդու հետ: Ընդհանրապես՝ ամսվա միջին հատվածը նպաստավոր կլինի ինչպես աշխատանքի, այնպես էլ հանգստի համար:

Ապրիլի վերջում հնարավոր են փոփոխություններ, գործնական շփումներում եվ անձնական փոխհարաբերություններում կարող են բարդություններ առաջանալ, սակայն եզրահանգումներ առայժմ պետք չէ անել: Լավ կլինի փոքր-ինչ սպասել, եվ մեկ շաբաթ անց դրությունն ինքնաբերաբար կպարզաբանվի:

Առավել նպաստավոր օրերն են ապրիլի 7-ն ու 8-ը:


ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (դեկտեմբերի 22 - հունվարի 20)


Այծեղջյուրները ճիշտ կվարվեն, եթե ապրիլի ընթացքում մասնակցություն ցուցաբերեն այն ամենին, ինչը նոր է, որպեսզի ետ չմնան ժամանակի ընթացքից: Կարող եք կազմակերպել տան տեղափոխություններ, ակտիվորեն գործածել գույքն ու ֆինանսները, սակայն ամսվա առաջին կեսի ընթացքում խուսափեք լուրջ գնումներից եվ նոր նախագծերի մեջ դրամական ներդրումներից:

Ապրիլի երկրորդ կեսը խոստանում է հաճելի շփումներ, նոր ծանոթություններ: Հնարավոր է որոշ հավելյալ գիտելիքների ստացում, կարող եք հրապուրվել հետաքրքիր մտավոր աշխատանքով: Ձեզ սպասվում են հանգիստ եվ հարմարավետ կյանք, բազում հետաքրքիր ճանապարհորդություններ: Ժամանակահատվածը նպաստավոր է հանգստի եվ նոր ձեռքբերումների համար, ուշադրություն դարձրեք ձեր անձնական շահերին եվ ժամանակ հատկացրեք երեխաներին:

Հատկապես նպաստավոր օրեր կլինեն ապրիլի 9-ը եվ 10-ը:


ՋՐՀՈՍ (հունվարի 21 - փետրվարի 20)


Այս տարի ձեզ համար առավել ակտիվ ժամանակաշրջանն ավարտվում է: Ապրիլին կարող եք ձեզ թույլ տալ հանգստանալ: Ժամանակ հատկացրեք ընտանիքին, ձեզ համար հաճելի ծանոթների ու ընկերների միջավայրում շփումներին, մի խոսքով՝ ապրեք ձեր հաճույքի համար: Եվ այնուամենայնիվ, նախընտրելի է ապրիլն ակտիվորեն անցկացնել ինչպես ֆիզիկական, այնպես էլ մտավոր առումներով:

Ամսվա առաջին շաբաթվա ընթացքում հնարավոր է անտարբերության զգացում շրջապատում տեղի ունեցող իրադարձությունների հանդեպ, սակայն արդեն ամսի 11-ից սկսած ամեն ինչ կվերադառնա իր նախկին տեղը: Դուք կրկին կզգաք կյանքի համը, հետաքրքրություն կառաջանա հետաքրքիր ճանապարհորդությունների եվ ծանոթությունների, ինչպես նաեվ այն ամենի հանդեպ, ինչը նոր է: Շատ հավանական է, որ նոր սիրավեպ ունենաք: Կբարելավվեն փոխհարաբերությունները հարազատների, գործընկերների, շրջապատող մարդկանց հետ:

Եթե ունեք տան, սեփական տնտեսության կամ ամառանոցի հետ կապված ծրագրեր, ապա ամսվա վերջում պարզ կդառնա, թե ինչպես ուղղորդել ֆինանսական ռեսուրսները մոտ ապագայում:

Առավել նպաստավոր կլինեն ապրիլի 11-ը, 12-ը եվ 13-ը:


ՁԿՆԵՐ (փետրվարի 21 - մարտի 20)


Ապրիլը ձեր գործնական կյանքին դինամիկա կհաղորդի, կբարձրացնի վստահությունը սեփական ուժերի հանդեպ: Ձկներիս որոշների մոտ ցանկություն կառաջանա հիմնելու սեփական բիզնես: Եթե կարողանաք ձեր շուրջը համախմբել համախոհներին, կհասնեք շատ տպավորիչ արդյունքների, իսկ կոլեկտիվ աշխատանքն ապրիլ ամսվա ընթացքում շատ արդյունավետ կընթանա:

Ամսվա վերջին 10 օրերը կարող են լուրջ շտկումներ մտցնել գործնական եվ միջանձնային շփումներում: Հնարավոր է աշխատանքային պայմանների փոփոխություն, գուցե պահանջվեն կարճաժամկետ ճանապարհորդություններ: Ամսվա ընթացքում ստիպված չեք լինի տեղում նստած մնալ, եվ ձեզ ամենայն հավանականությամբ հաճույք կպատճառեն թարմ տպավորություններն ու նոր ծանոթությունները:

Առավել բարենպաստ օրեր կլինեն ապրիլի 13-ն ու 14-ը:


Աղբյուրը՝ www.vip-goroskop.ru

 
 

ԱՊՐԻԼՅԱՆ ՏՈՆԱՑՈՒՅՑ

 
 

Ազգային տոներ

Ապրիլի 1-ը Հայ Առաքելական եկեղեցու կողմից այս տարի նշվում է որպես Ծաղկազարդի տոն:

***

Ապրիլի 7-ը Հայաստանում նշվում է որպես Մայրության, գեղեցկության եվ սիրո տոն: Եկեղեցական տոնացույցի համաձայն այս տոնը կապված է Տիրամոր Ավետումի օրվա հետ:

***

Ապրիլի 8-ն այս տարի Հայ Առաքելական եկեղեցու եվ ողջ հայ ժողովրդի կողմից նշվում է որպես Ղատկի կամ Սուրբ Հարության տոն:

***

Ապրիլի 24-ը 1915-ին տեղի ունեցած հայկական մեծ Եղեռնի զոհերի հիշատակի օրն է:

Միջազգային տոներ

Ապրիլի 1-ը մի կողմից Ծիծաղի միջազգային օրն է, մյուս կողմից՝ Թռչունների միջազգային օրը:

***

Ապրիլի 2-ը համարվում է Մանկական գրքի միջազգային օրը:

***

Ապրիլի 7-ը Առողջության միջազգային օրն է:

***

Ապրիլի 8-ը Գնչուների միջազգային օրն է:

***

Ապրիլի 11-ն ընդունված է որպես Ֆաշիստական համակենտրոնացման ճամբարներից մարդկանց ազատագրման միջազգային օր:

***

Ապրիլի 12-ը Ավիացիայի եվ տիեզերագնացության միջազգային օրն է:

***

Ապրիլի 18-ը Հուշարձանների եվ պատմական տեղանքների միջազգային օրն է:

***

Ապրիլի 21-ը տոնվում է որպես Աստղագիտության միջազգային օր:

***

Ապրիլի 22-ը Հողի միջազգային օրն է:

***

Ապրիլի 23-ն ընդունված է որպես Գրքերի եվ հեղինակային իրավունքի միջազգային օր:

***

Ապրիլի 24-ը Երիտասարդների համերաշխության միջազգային օրն է:

***

Ապրիլի 25-ը նշվում է որպես Քարտուղարի միջազգային օր:

***

Ապրիլի 26-ն Ինտելեկտուալ սեփականության միջազգային օրն է:

***

Ապրիլի 28-ը Աշխատանքի պաշտպանության միջազգային օրն է:

***

Ապրիլի 29-ը ընդունված է որպես Պարի միջազգային օր:

Աղբյուրը՝ www.calend.ru

 
 

Գլխավոր էջ

 

Copyright © HAYUHI, 2006