|
ԱՌՈՂՋ, ՓԱՅԼՈՒՆ, ԽԻՏ
ՄԱՂԵՐ... ՆՈՒՅՆԻՍԿ ՁՄՌԱՆԸ |
|
Երբ
բանաստեղծը նկարագրում է գեղեցիկ կնոջ արտաքինը, ապա անպայման
շեշտադրում է վերջինիս աչքերը, ձեռքերը եվ մազերը: Հարուստ,
փայլուն, խիտ գանգուրներով ուսերին թափված վարսերը օրինական
հպարտությունն են այն կանանց, ովքեր գիտեն, թե ինչպես դրանք խնամել:
Իսկ ջանքեր թափել, այո, պահանջվում է, քանի որ ոչ բոլոր կանանց է
այդ հարստությունը տրված ի բնե:
Անցավ այն հիանալի
ժամանակը, երբ մենք կարող էինք խոտաբույսերի, հյութալի ամառային մրգերի
ու պտուղների օգնությամբ հոգ տանել մեր մազերի մասին, սնուցել դրանք,
էներգիա հաղորդել, բուժել` դարձնելով փայլուն, ամուր ու գեղեցիկ:
Առջեվում խստաշունչ ձմեռն է, եվ մենք պետք է կարողանանք այնպես անել,
որ սեզոնափոխությունը մեծ վնասներ չհասցնի մեր կանացի գեղեցկության
ամենաէական դետալներից մեկին: Իսկ պայքարել, հավատացեք, հնարավոր է,
նույնիսկ եթե դրսում ձմեռ է...
Որպեսզի մազերը
լինեն ենթարկվող, փայլեն ու քիչ ճյուղավորվեն
Չոր,
ճյուղավորվող մազերի խնամքի համար շատ օգտակար է հետեվյալ
միջոցը. 0,5 թեյի գդալ ձկան յուղը եվ 1 թեյի գդալ
գերչակի յուղը խառնեք էմալապատ ամանի մեջ ու տաքացրեք`
պահելով գոլորշու վրա, ապա մազերը բաժանեք փնջերի ու
մատների ծայրերով յուղային զանգվածը քսեք գլխի մաշկին`
հետեվելով, որ լավ ներծծվի: Վրայից հագեք պոլիէթիլեն ու
գլուխը փաթաթեք տաք գլխաշորով` այդպես թողնելով 15 րոպե:
Այդ ընթացքում պատրաստեք հաջորդ խառնուրդը. 1 ձվի
սպիտակուցը հարեք կերամիկական ափսեի մեջ, ավելացրեք 1 թեյի
գդալ չոր մազերի համար նախատեսված օճառահեղուկ ու կրկին
հարեք: Գլխաշորը հանեք ու նախորդ դիմակի վրայից գլխի
մաշկին հավասարաչափ քսեք այս մյուս խառնուրդը: Թողեք մոտ 5
րոպե, ապա մազերը թրջեք տաք ջրով ու լվացեք: Վերջում
մազերն անպայման ցողեք թթվաշ ջրով. 1 թեյի գդալ կիտրոնի աղ
կամ սեղանի քացախ` 1 թաս ջրին:
Շաբաթական գոնե 1 անգամ մազերին կարտոֆիլից դիմակ դրեք:
Վերցրեք 2 հատ միջին մեծության կարտոֆիլ, լվացեք, կեղեվը
մաքրեք ու անցկացրեք մանր քերիչով:Առանձին ամանում հարեք 1
ձվի դեղնուց, ավելացրեք 1 թեյի գդալ որեվէ բուսական յուղ,
1 թեյի գդալ հեղուկ մեղր, 1 թեյի գդալ մանր աղ: Ստացված
զանգվածը լցրեք կարտոֆիլային շիլայի վրա ու լավ խառնեք:
Մազերը լվանալուց առաջ դրանք բաժանեք փնջերի ու պատրաստի
դիմակը քսեք գլխի մաշկին, իսկ մնացորդը քսեք մազերի ողջ
երկայնքով: Գլուխը փաթաթեք տաք գլխաշորով, թողեք 30-40
րոպե, ապա մազերը լվացեք փափուկ օճառահեղուկով ու վերջում
կրկին ցողեք կիտրոնի աղով կամ քացախով թթվեցրած ջրով:
Ի դեպ,
կարտոֆիլը հիանալի միջոց է մազերի բուժման համար: Այն կարող է
տարբեր կերպ ազդել` կախված այն բանից, թե ինչ եք ավելացնում վերջինիս:
-
Յուղոտ մազերը
կարտոֆիլը դարձնում է սակավ յուղոտ, իսկ չոր մազերը սնուցում ու
ամրացնում է:
-
Բոլոր տիպի
մազերը կարտոֆիլային դիմակներից հետո դառնում են էականորեն ավելի
փայլուն ու հարթ:
Յուղոտ մազերի համար օգտակար է կարտոֆիլից ու
թթված կաթից պատրաստված
դիմակը: Մաքրեք մի քանի կարտոֆիլ ու անցկացրեք դրանք
մանր քերիչով: Քամեք 6 ճաշի գդալ կարտոֆիլի հյութ ու լցրեք
այն 200 մլ թթված կաթի
վրա: Ի դեպ, որքան ավելի յուղոտ են մազերը, այնքան ավելի
թթվաշ պետք է լինի
կաթը:
Ղանգվածը լավ խառնեք, քսեք մազարմատներին, իսկ մնացորդը
տարածեք մազերի ողջ երկայնքով: Գլխին հագեք պոլիէթիլեն,
ապա փաթաթեք տաք գլխաշորով: Դիմակը թողեք 30 րոպե, ապա
լվացեք յուղոտ մազերի համար նախատեսված օճառահեղուկով:
Չոր
մազերի համար պատրաստեք կարտոֆիլով, ձվի դեղնուցով ու
մեղրով դիմակ: Վերցրեք 3 հատ միջին մեծության կարտոֆիլ,
մաքրեք, անցկացրեք մանր քերիչով, քամեք հյութը, ավելացրեք
1 ձվի դեղնուց եվ 20 գր հեղուկ մեղր: Բաղադրիչները լավ
խառնեք ու քսեք նախապես լվացված ու դեռեվս փոքր-ինչ խոնավ
մազերին` մերսող շարժումներով ներծծելով գլխի մաշկի մեջ:
Դիմակը թողեք 30 րոպե, ապա լվացեք տաք ջրով` առանց
օճառահեղուկի, եվ չորացրեք առանց վարսահարդարիչ գործածելու:
Գլխամաշկի
քորից եվ մազերի
ճյուղավորումից ձերբազատվելու համար շաբաթական գոնե 2
անգամ խնձորով դիմակ դրեք մազերին: Այն հիանալի կերպով
թարմացնում է գլխի մաշկը: Վերցրեք 1 խոշոր խնձոր,
անցկացրեք մանր քերիչով եվ մազերը լվանալուց առաջ ստացված
խյուսը քսեք մազերին ու գլխամաշկին: Գլուխը փաթաթեք տաք
գլխաշորով ու պահեք 30 րոպե: Վերջում մազերը լվացեք տաք
ջրով եվ թողեք, որպեսզի չորանան բնական ճանապարհով:
Որպեսզի մազերը
չթափվեն, այլ արագ աճեն
Մազերի
ամրացմանն ու դրանց աճի արագացմանը կնպաստի քերած գազարով եվ
մուգ թեյով պատրաստված դիմակը: Վերցրեք 1 միջին մեծության
հում գազար, մաքրեք ու անցկացրեք մանր քերիչով: Խյուսը
տեղափոխեք կերամիկական ափսեի մեջ, ավելացրեք 5 կաթիլ գերչակի
յուղ, 1 թեյի գդալ թթվասեր կամ խիտ սերուցք ու մի փոքր մուգ
թեյի գույն: Բաղադրիչները լավ խառնեք, մազերը լվանալուց առաջ
դրանք բաժանեք փնջերի ու դիմակը քսեք գլխամաշկին` մնացորդը
տարածելով մազերի ողջ երկայնքով: Գլխին պոլիէթիլեն հագեք,
փաթաթեք բրդյա գլխաշորով, պահեք 40-50 րոպե, ապա մազերը լվացեք
օճառահեղուկով ու ցողեք թթվեցրած ջրով:
Ի դեպ, հենց
տնային պայմաններում կարող եք գազարով օճառահեղուկ պատրաստել, որի
համար հարկավոր է ընդամենը խառնել հետեվյալ բաղադրիչները.
Այս ամենը հարկավոր
է լավ հարել եվ մազերը լվանալիս գործածել օճառահեղուկի փոխարեն:
Արդյունքը հիանալի է:
Թուլացած մազերը հիանալիորեն ամրացնում է հյութերից պատրաստված
դիմակը: Վերցրեք 2-ական ճաշի գդալ կաղամբի եվ դեղձի հյութ,
խառնեք, ավելացրեք հում ձվի սպիտակուց, 20 գր կոնյակ, 20 գր
մեղր: Բութ, լայն ատամներ ունեցող սանրի միջոցով խառնուրդը
տարածեք մազերի ողջ երկայնքով, գլխին հագեք պոլիէթիլեն, ապա
տաք գլխաշոր կապեք ու պահեք 2 ժամ, որից հետո լվացեք մազերը
օճառահեղուկով: Ուժեղ մազաթափության դեպքում այս դիմակը շատ
օգտակար է, պարզապես հարկավոր է կիրառել այն պարբերաբար`
շաբաթական 1 անգամ 2-3 ամսվա ընթացքում:
Յուղոտ մազեր
ունեցողներին խորհուրդ է տրվում պատրաստել եվ օգտագործել հետեվյալ
բնական օճառահեղուկը. քիչ քանակությամբ ջրում լուծեք 2 ճաշի գդալ
չոր մանանեխ, տաք ջուր ավելացնելով` խառնուրդի ծավալը հասցրեք 1 լիտրի:
Ստացված լուծույթը գործածեք օճառահեղուկի փոխարեն:
Թեփի պատճառած
անհամար տհաճությունները
Փորձեք թեփի դեմ պայքարել հետեվյալ պարզ, սակայն շատ
արդյունավետ միջոցով: 1 կգ բազուկը մաքրեք, շերտերով
կտրատեք, դասավորեք 3 լիտրանոց ապակյա տարայի մեջ ու վրան
1,5 լիտր սառը ջուր լցրեք: Մի քանի օր շարունակ տարան
թողեք լուսամուտագոգի վրա: Երբ կտեսնեք, որ կանաչ
բորբոս է առաջացել, թուրմը
քամեք երկշերտ
մառլյայով եվ
ստացված հեղուկը գործածեք մազերը լվանալուց հետո` ցողելու
նպատակով:
Թեփի դեմ հիանալի միջոց կարելի է պատրաստել նաեվ
մաղադանոսի սերմերից: Մաղադանոսի սերմերի վրա 1:5
հարաբերակցությամբ բուսական յուղ լցրեք, զանգվածը 30 րոպե
տաքացրեք գոլորշու վրա, ապա հովացրեք եվ քամեք: Բալզամը
պատրաստ է: Մազերը լվանալուց 2-3 ժամ առաջ այն քսեք
գլխամաշկին` չմոռանալով նախապես փոքր-ինչ տաքացնել:
Գործընթացն իրականացրեք 1 ամսվա ընթացքում` երկու օրը մեկ
հաճախականությամբ: Հարկ եղած դեպքում բուժման կուրսը
կարելի է կրկնել մի քանի շաբաթ ընդմիջումից հետո:
Կօգնի
ադամաթուզը
Մազերի խնամքի գործում ադամաթուզը լայն
կիրառություն ունի: Վերջինիս միջուկն օգտակար է ինչպես չոր, այնպես էլ
յուղոտ մազերի համար:
Եթե
մազերը չափից ավելի չոր են, սնուցեք դրանք ադամաթուզից դիմակով:
Ադամաթզի կեղեվը մաքրեք, միջուկը տեղավորեք էմալապատ տարայի
մեջ ու պատառաքաղով տրորեք: Խյուսին ավելացրեք 1 հատ հարած ձվի
դեղնուց, 2 ճաշի գդալ թթվասեր, 1 թեյի գդալ մեղր: Բաղադրիչները
խառնեք ու մազերը լվանալուց առաջ ստացված զանգվածը քսեք
գլխամաշկին ու մազերին: Դիմակը պահեք 40 րոպե` գլուխը տաք
փաթաթելով: Վերջում մազերը լվացեք օճառահեղուկով, ապա ցողեք
թթվեցրած ջրով: Յուրաքանչյուր անգամ նման դիմակից հետո ձեր
մազերը կդառնան ավելի փափուկ ու փայլուն:
Յուղոտ մազերի դեպքում կիրառեք հետեվյալ դիմակը. լավ հասած,
խոշոր ադամաթզի կեղեվը մաքրեք, միջուկը տրորեք պատառաքաղով,
իսկ կեղեվն անցկացրեք մսաղացով ու խառնեք իրար: Ավելացրեք 2
թեյի գդալ կիտրոնի հյութ ու կրկին խառնեք: Ձեր առջեվ դրեք 2
տարաներ, որոնցից մեկում կլինի ստացված զանգվածը, իսկ մյուսում`
թարմ կաթ: Նախ, բամբակի օգնությամբ գլխամաշկին ու մազերին քսեք
կաթը, ապա վրայից` ադամաթզով պատրաստված զանգվածը: Գլուխը
կապեք տաք գլխաշորով, պահեք 30-40 րոպե, ապա մազերը լվացեք
փափուկ օճառահեղուկով: Նման դիմակից հետո ձեր մազերը կդառնան
առավել ենթարկվող, փափուկ ու նուրբ:
Կոմպրես յուղոտ
մազերի համար
Յուղոտ մազեր
ունեցողներին խորհուրդ է տրվում ժամանակ առ ժամանակ կիրառել հետեվյալ
կոմպրեսը. 1 ձվի դեղնուցը հարել 2 թեյի գդալ կոնյակի հետ, ստացված
խառնուրդը քսել մաքուր մազարմատներին անմիջապես լվանալուց հետո: Գլխին
պոլիէթիլեն հագնել, վրայից տաք գլխաշոր փաթաթել ու պահել 10-15 րոպե,
որից հետո մազերը լվանալ տաք ջրով:
Մազերի աճի ու
ամրացման համար կարեվոր նշանակություն ունի մերսումը
Շաբաթական մեկ
անգամ գլխամաշկը մերսեք մատների բարձիկներով: Նման գործընթացը
շարժման մեջ է դնում գլխի մաշկը եվ խթանում արյան շրջանառությունը:
Մերսումն իրականացնելիս մատներն ամուր սեղմեք գլխամաշկին ու շրջանաձեվ
առաջ-հետ շարժումներ կատարեք` առանց այդ ընթացքում մատները
տեղաշարժելու: Նմանատիպ շարժումներ կատարեք գլխի մաշկի ամբողջ տարածքով:
Ի դեպ, գլխի
մազածածկույթը սնուցող եվ մազերի արագ աճին նպաստող արյան
շրջանառության բարելավման համար կարեվոր նշանակություն ունի յոդը:
Մասնագետները սահմանել են, որ այս տարրի տեվական անբավարարությունը
կարող է հանգեցնել մազերի աճի դադարեցման ու մազաթափության: Այդ
պատճառով հետեվեք, որ ձեր սննդակարգում ներառվեն նաեվ յոդով հարուստ
ծովամթերքներ:
Առաջարկում ենք
փոքրիկ խորամանկություն նրանց համար, ովքեր չեն կարողանում ձերբազատվել
անընդհատ սանրվելու սովորությունից: Եթե սանրվելուց հետո զգում եք,
որ գլխամաշկը փայտացել է, կատարեք հետեվյալ պարզ վարժությունը. գլուխը
թեքեք դեպի առաջ ու մատների բարձիկներով մերսեք գլխամաշկը: Այս հասարակ
վարժության միջոցով դուք կնպաստեք արյան շրջանառության ակտիվացմանը,
հետեվաբար` նաեվ գլխամաշկի թարմացմանը:
Մազերի
հարդարում
Երեվի քչերը գիտեն,
որ մազերը կարելի է հարդարել նաեվ բնական միջոցների օգնությամբ`
խուսափելով վտանգավոր քիմիայից: Օրինակ, կիտրոնի հյութը (այն կարելի
է պատրաստել մեկ բաժակ ջրում կես կիտրոնը քամելով) փափուկ մազերը
դարձնում է ենթարկվող ու փայլ է հաղորդում դրանց:
Եվս մի
արդյունավետ միջոց. տարեկանի հացը թրջեք եռացրած ջրով, թողեք 2-3
ժամ, ապա քամեք ու ցողեք մազերը` դրանք հարդարելուց առաջ:
Գելի փոխարեն
սանրվածքի կայունությունը հիանալի կերպով կպահի վուշի սերմերից
պատրաստված թուրմը, հատկապես եթե կարճ մազեր ունեք:
Որպեսզի մազերը
չէլեկտրականանան
Այս տհաճ
երեվույթից խուսափելու համար հարկավոր է մազերը լվանալուց ու թեթեվակի
չորացնելուց հետո դրանց վրա փրփուրի բարակ շերտ քսել, իսկ արդեն լրիվ
չորացնելուց հետո` գել: Դրանք հակաստատիկ բաղադրիչներ են պարունակում,
որոնք էլ հենց պայքարում են մազերի էլեկտրականացման դեմ:
Եթե այդ նյութերը
ձեր ձեռքի տակ չկան, ապա խոնավ մատներով սանրեք մազերը:
Բացի այդ, մազերի
էլեկտրականացման դեմ լավ միջոց է փայտե մերսող սանր-խոզանակը: Իսկ ահա
պլաստիկե սանրերը, ընդհակառակն, նպաստում են էլեկտրականացմանը:
Փոքրիկ խորհուրդ.
որպեսզի մազերը չէլեկտրականանան, սանրվելուց առաջ սանրի ատամներին
ցողեք մի քանի կաթիլ վարդի յուղ: Այն ոչ միայն գեղեցիկ փայլ կհաղորդի
ձեր մազերին, այլ նաեվ հիանալի բնական հակաստատիկ ազդեցություն կունենա:
Վարժություններ
մազերի ամրացման համար
Չինական
բժշկությունն առաջարկում է մազերի ամրացմանը նպաստող մի հետաքրքիր ու
օգտակար վարժություն: Այն շատ պարզ է ու հեշտ իրագործելի. աջ ձեռքի
բթամատը սեղմեք
ճկույթի հիմքին, ձախ
ձեռքի բթամատը` ցուցամատի հիմքին, ու այդպես մատները պահեք 3-5 րոպե:
Իննա Ինինա
Աղբյուրը`
www.passion.ru |