11445 New Page 1

0

0
Գիտություն
Կրթություն
Սոցիալական խնդիրներ
Մանկատներ

Հաշմանդամների
հիմնահարցեր

Բնապահպանական խնդիրներ

Արգելոցներ, արգելավայրեր, ազգային պարկեր

Առողջապահություն

Նորություններ բուժկենտրոններից

Տնտեսական հարցեր
Գյուղատնտեսություն

Հայաստանը թվերով.
վիճակագրություն

Զբոսաշրջություն
Հոգեբանական
խնդիրներ
Տոներ,
միջազգային օրեր
Երևանյան լուրեր

Երևանյան պատկերներ
Երիտասարդություն
Մշակույթ
выставки и конференции:

PR-технологии
реклама в журналах

DRAGO BARZINI


Armenian country
office
news

0

MEDIAINFORM   NEWS AGENCY

RUS

 

Նորությունների արխիվ

23.06.2007

ՀԱՏՈՒԿ ՌԵՊՈՐՏԱԺ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ
ԱՆԴՐԱԴԱՐՁ
ՄԵՐ  VIP  ՀՅՈՒՐԸ ԲԱՑԱՏՐՈւՄ Է
ՄԱՍՆԱԳԵՏԸ
ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

 

Զարկերակային գերճնշումը նոր մասշտաբներ է ընդգրկում

Աշխարհում շուրջ մեկ միլիարդ մարդ տառապում է զարկերակային գերճնշում (հիպերտոնիա) հիվանդությամբ:
Զարկերակային գերճնշումը բավականին տարածված և հանրային առողջապահական մեծ նշանակություն ունեցող սիրտանոթային հիվանդություն է, որին վերագրվում է սիրտանոթային հիվանդությունների մահացության բոլոր դեպքերի շուրջ 55%-ը կամ ընդհանուր մահացության մոտ 13%-ը:

Թեև արդեն երկու դար այս հիվանդության հետ կապված լուրջ ուսումնասիրություններ են կատարվում, սական այն դեռևս չի նահանջում իր առաջնային դիրքերից: Աշխարհավարակ ՙքաղաքակրթության այս հիվանդությունը՚ օրեցօր նոր մասշտաբներ է ընդգրկում և հատկապես նոր ծավալներ ձեռք բերում արդյունաբերական զարգացած երկրներում:
Չնայած աշխարհի տարբեր պետությունների կողմից զարկերակային բարձր ճնշման խնդրի հաղթահարմանն ուղղված միջոցներն իրենց ծավալներով խիստ տարբերվում են, այնուամենայնիվ, ինչպես զարգացած, այնպես էլ զարգացող երկրներում զարկերակային գերճնշմամբ տառապող ախտորոշված հիվանդների գերակշիռ մասը մնում է բավարար հսկողությունից դուրս:

Զարկերակային գերճնշման համաշխարհային տարածվածությունը տարբեր երկրների և տարածաշրջանների միջև տարբեր է (սկսած` Հնդկաստանի գյուղական շրջաններում գրանցված նվազագույն ցուցանիշներից` 3.4% արական և 6.8% իգական սեռի չափահաս բնակչության շրջանում, մինչև Լեհաստանում` հայտնի ամենամեծ տարածվածությունը, որը կազմում է երկու սեռերի ներկայացուցիչների շրջանում համապատասխանաբար` 68.9% և 72.5%):
Շատ հաճախ զարկերակային գերճնշում հիվանդությունը զարգանում է առանց որևէ արտաքին ախտանիշերի: Այդ է պատճառը, որ գրեթե մեծամասամբ հիվանդները դիմում են բժիշկներին, երբ արդեն իսկ կյանքի համար կարևոր նշանակություն ունեցող թիրախ-օրգաններում տեղի են ունեցել էական, բացասական փոփոխություններ, երբ գրեթե անխուսափելի են սրտային անբավարարությունը, սրտի իշեմիկ հիվանդությունը, գլխուղեղային ինսուլտը:
Զարկերակային գերճնշումն ախտահարում է կյանքի համար կարևոր նշանակություն ունեցող թիրախ օրգանները հատկապես առավել աշխատունակ տարիքում: Հիվանդությունն առանձնանում է իր երկար ու համառ ընթացքով, ուղեկցվում աշխատունակության անկմամբ, ընդհուպ հասցնելով հիվանդին մինչև հաշմանդամության: Ինչպես ցանկացած քրոնիկական հիվանդությամբ տառապող հիվանդ, զարկերակային գերճնշում ունեցողները ևս պետք է մշտապես լինեն բժշկական հսկողության ներքո: Անչափ կարևոր է նաև հիվանդի կեցութաձևի փոփոխման անհրաժեշտության գիտակցումը: Միայն այս երկու գործոնների համադրումը թույլ կտա հնարավորինս վերահսկել այս հիվանդությանը, ինչը նշանակում է երկար տարիներ պահպանել կայուն ինքնազգացողություն և աշխատունակություն:
ՊԱՏՃԱՌՆԵՐԸ
Զարկերակային գերճնշման հիմնական ախտածնության աղբյուրը արյան շրջանառության համակարգի խանգարումն է, որը կոչված է վերահսկելու զարկերակային ճնշման նորմալ մակարդակը:
Զարկերակային ճնշման կարգավորման մեխանիզմների ախտաբանական փոփոխություններից ելնելով անհրաժեշտություն է ծագել սահմանազատել էսսենցիալ կամ առաջնային (անհայտ պատճառներով) և երկրորդային կամ ախտանշական (հայտնի պատճառներով) զարկերակային գերճնշում:
Եթե երկրորդային զարկերակային գերճնշման պատճառը հայտնի է, ապա էսսենցիալ զարկերակային գերճնշման ծագումնաբանությունը լիովին բացահայտված չէ:
Զարկերակային գերճնշման ժառանգական նախատրամադրվածության բնույթը մշտապես գրավել է մասնագետների ուշադրությունը, իսկ վերջին տարիներին հիվանդության զարգացման գենետիկ գործոնների ուսումնասիրության հետաքրքրությունն ավելի մեծացավ:
Արդյո՞ք ժառանգաբար է փոխանցվում զարկերակային գերճնշումը: Այս հարցը թերևս այսօր էլ վիճահարույց է, քանի որ հիվանդությունն ինքնին մեկ օրգանի ախտահարում չէ, այլ յուրաքանչյուր դեպքում զարկերակային ճնշման մակարդակի բարձրացում է գրանցվում այս կամ այն օրգանի ոչ նորմալ գործառույթի արդյունքում: Ակնհայտ է դառնում, որ զարկերակային գերճնշման ծագումը ոչ թե մեկ, այլ մի քանի գեների ախտաբանական կենսագործունեության արդյունք է: Այդ գեները կարող են փոխազդել մեկմեկու, ինչը ևս տարբեր ազդեցություն կարող է ունենալ հիվանդի առողջության վրա: Բացի այդ գենի կենսագործունեության դրսևորումը մեծապես կախված է շրջակա միջավայրից, մարդու սննդացանկից, սթրեսների նկատմամբ արձագանքը և զգայական գերճնշումները:
Իրականում, խնդիրը պետք է դիտարկել ամբողջականության մեջ: Եվ ավելի շուտ պետք է ասել, որ ժառանգաբար փոխանցվում է ոչ թե զարկերակային գերճնշումը, այլ ճնշման կարգավորման գործում մասնակցություն ունեցող մեխանիզմների, նյարդային համակարգի ֆունկցիոնալ փոփոխությունները, ի ծնե արատներն ու երիկամային կառուցվածքային փոփոխությունները:
Բարձր զարկերակային ճնշումը բազմագործոնային խանգարում է` պայմանավորված մեկմեկու հանդեպ տարբեր գեների փոխներգործությամբ և շրջակա միջավայրով: Միաժամանակ, չկա ամբողջական հստակեցում, թե ինչպես է ժառանգական նախատրամադրվածությունը զարկերակային գերճնշման նկատմամբ ձևավորվում կառուցվածքային, ֆունկցիոնալ և բիոքիմիական տեսանկյունից:
Քննարկվում է, որ ժառանգական բնույթի բջջային թաղանթի ախտաբանության (պաթոլոգիա) որոշարկված կառուցվածքը, պրոստագլանդին անգիոտենզին փոխարինող ֆերմենտի, ազոտի օքսիդի և այլ կազմվածքային յուրահատկությունները նպաստում են էսսենցիալ զարկերակային գերճնշման զարգացմանը:
Միաժամանակ, պետք է նշել, որ միայն գենետիկ նախատրամադրվածությունը զարկերակային գերճնշման զարգացման համար բավարար չէ:
Գենետիկայի և միջավայրի փոխազդեցությունը որոշիչ է ժառանգական նախատրամադրվածությամբ բոլոր հիվանդություններում:
Զարկերակային գերճնշման գենետիկական նախատրամադրվածությունն իրականություն դառնալու համար անհրաժեշտ են մի շարք գործոններ` կապված մարդու կեցութաձևից, նրա նախասիրություններից և վարքագծից: Եվ որքան անբարենպաստ է շրջակա միջավայրի ազդեցությունը, այնքան ամբողջապես են ձևավորվում ֆենոտիպի (անհատական զարգացմամբ ձեռք բերված հատկանիշների ամբողջություն) բացասական յուրահատկությունները: Մյուս կողմից էլ, որքան քիչ նշանակություն են ունենում բնածին և կազմվածքային գործոնները, իր հաստատուն ընդգծված կարևորություն է ունենում ներքին միջավայրի գործոնը:
Ահա այդ իսկ պատճառով, զարկերակային գերճնշումը կյանքի կոչող գործոնները ունեն մեծ նշանակություն, քանի որ իմանալով դրանց պատմությունը, հնարավոր է դառնում կանխել հիվանդության բարդությունների զարգացումը, բարելավել ընթացքը:
Զարկերակային գերճնշման ռիսկի հիմնական գործոնները
Զարկերակային գերճնշման զարգացման ռիսկային հիմնական գործոնները պայմանականորեն կարելի է բաժանել
չմոդիֆիկացվող և մոդիֆիկացվող խմբերի:
Չմոդիֆիկացվող խմբի մեջ ընդգրկած են` սեռը, ռասան, ժառանգականությունը:
Մոդիֆիկացվող խմբի մեջ ընդգրկած են մարմնի ավելցուկային քաշը, կերակրի աղի չափից շատ գործածումը, ալկոհոլային խմիչքների չարաշահումը, ծխելը, դիսլիպիդեմիան, հոգեբանական-սոցիալական սթրեսը, ֆիզիկական ակտիվության անկումը:
Մարմնի ավելցուկային քաշ և գիրություն
Գ
իրությունը քրոնիկական վիճակ է, որը բնութագրվում է մարմնի քաշի և հատկապես ճարպի ավելցուկով: իրության պատճառագիտության մեջ կարևոր նշանակություն ունեն ինչպես ժառանգական այնպես էլ արտաքին միջավայրի գործոնները: իրությունը կարող է նաև որոշ դեղորայքների երկարատև ընդունման հետևանք լինել (օրինակ` գլյուկոկորտիկոիդներ) կամ ուղեկցվել որոշ նեյրոէնդոկրին հիվանդությունների դեպքում, ինչպիսիք են Կուշինգի և ձվարանների պոլիկիստոզի համախտանիշը:
Աշխարհում մոտ 1 միլիարդ մարդ ունի մարմնի ավելցուկային քաշ, որոնցից մոտ 300 միլիոնը` գիրություն: Ներկայում, գիրությունն ինչպես զարգացած, այնպես էլ զարգացող երկրների առաջնահերթ խնդիրներից է:
1999-2000թթ. ԱՄՆ չափահաս բնակչության 64%-ի մոտ գնահատվել է մարմնի ավելցուկային քաշ, որից 31%` գիրություն և 4.7%` հիվանդագին գիրություն: Նույն ժամանակաշրջանում, եվրոպական տարածաշրջանում գիրության տարածվածությունը չափահաս բնակչության շրջանում կազմել է 10-20%` արական սեռի և 10-25% իգական սեռի մոտ: Հեռավոր արևելյան տարածաշրջանի երկրներից Ճապոնիայում վերջին 2 տասնամյակում արական սեռի մոտ գիրության տարածվածությունն աճել է 2 անգամ, իսկ իգական սեռի մոտ` համարյա 2 անգամ:
Գիրությունը համարվում է զարկերակային գերճնշման, դիսլիպիդեմիայի, 2-րդ տիպի շաքարային դիաբետի, աթերոսկլերոտիկ հիվանդությունների, կաթված, օստեոարթրիտների և որոշ քաղցկեղային հիվանդությունների ռիսկի գործոն:
Մարմնի ավելցուկային քաշը և գիրությունը, որպես առանձին վերցրած ախտաբանական շեղումներ, առաջ են բերում կյանքի որակի կայուն անկում:
Զարկերակային գերճնշման տարածված հայտանիշերից է Մարմնի քաշի ինդեքսի (ՄՔԻ) մեծացումը: ՄՔԻ ≥ 30 կգ/մ2-ի դեպքում զարկերակային գերճնշման և սրտանոթային բարդությունների զարգացման վտանգը մեծանում է: Մեծ նշանակություն է ունենում սրտանոթային հիվանդությունների բարդությունների զարգացման համար խոլեստերինի բարձր մակարդակը շիճուկային արյան մեջ, ցածր խտության լիպոպրոտեինի քանակությունը, ինսուլինային ռեզիստենտությունը, հիպերգլիկեմիան: Ճարպակալումը ոչ միայն նպաստում է զարկերակային գերճնշման զարգացմանը, այլ նաև արագացնում է այս հիվանդության հնարավոր բարդությունների ի հայտ գալուն: Հիվանդների մոտ ճարպը կուտակվում է ոչ միայն ներմաշկային բջջանքում, մկաններում, այլ նաև սրտամկանում: Ճարպերի կուտակումը հյուսվածքներում արյան մատակարարումը օրգաններ, բջիջները չեն ստանում անհրաժեշտ քանակությամբ թթվածին և օրգանների կենսագործունեությունը խաթարվում է:
Որպես սիրտանոթային հիվանդությունների ռիսկի գործոն, մարմնի ավելցուկային քաշը բարձրացնում է զարկերակային գերճնշման առաջացման հավանականությունը (արական սեռ` հարաբերական ռիսկը կազմում է 1.46, իսկ իգական սեռի մոտ` 1.75): Ընդհանուր առմամբ, մարմնի ավելցուկային քաշը բարձրացնում է սիրտանոթային հիվանդությունների զարգացման հավանականությունը 21%-ով (95% 1.05-1.40)` արական և 20%-ով (95% 1.03-1.41) իգական սեռի համար, իսկ գիրությունը` համապատասխանաբար 46%-ով (95% 1.20-1.77) և 64%-ով (95% 1.37-1.98):
Մահացությունն աճում է, երբ ՄՔԻ >31կգ/մ2 և կտրուկ աճում է, երբ ՄՔԻ >35կգ/մ2:
Մարմնի ավելցուկային քաշը և գիրությունը բարձրացնում են մահացությունը հատկապես այն դեպքերում, երբ դրանք զուգակցվում են սիրտանոթային հիվանդությունների հետ կապված այլ ռիսկի գործոնների հետ:
Կերակրի աղի չափից շատ գործածումը
Համաճարակաբանական հետազոտությունների արդյունքում հաստատվել է, որ կերակրի աղի չափից շատ գործածումն, իսկապես, ազդում է զարկերակային ճնշման մակարդակի վրա:
Կերակրի աղի ազդեցությունը զարկերակային գերճնշում, շաքարային դիաբետ ունեցող հիվանդների, տարբեր էթնիկ խմբերի և բարձր տարիքի մարդկանց մոտ տարբեր և և խիստ անհատական է: Օրինակ Հյուսիսային Ֆրանսիայում և Ճապոնիայում, ելնելով կեցութաձևերից օրական օգտագործում են 20-30 գրամ աղ, զարկերակային գերճնշում ունեցող հիվանդները կազմում են բնակչության 40-50%-ը: Եվ հակառակը, այն երկրներում, որտեղ կերակրի աղի օգտագործումը ցածր է` օրական 4 գրամ, մեծ չափաքանակով կալիումի օգտագործմամբ զարկերակային ճնշման մակարդակը ցածր է և բարձր տարիքում էլ չի բարձրանում (Խաղաղ օվկիանոսի կղզիներրում, Հարավային Ամերիկայի բարձր լեռնային շրջաններում, Աֆրիկայում, Ասիայում):
Օրգանիզմում նատրիումի ավելցուկը հանգեցնում է զարկերակային ճնշման մակարդակի բարձրացում:
Մյուուս կողմից, նատրիումը կուտակվում է զարկերակի պատերին, որի արդյունքում պատն այտուցվում է: Նեղանում է նաև զարկերակի տրամագիծը: Այն հանգեցնում է զարկերակային հունի տարողունակության փոքրացման, ծայրամասային դիմադրության բարձրացման և զարկերակային ճնշման մակարդակի բարձրացման: Բացի այդ, անոթների պատերին կուտակված նատրիումը խիստ բարձրացնում է զարկերակի զգայունակությունը անոթասեղմիչ ազդակների նկատմամբ:
Սակայն հարկ է նշել, որ եթե չկա գենետիկ նախատրամադրվածություն զարկերակային գերճնշում հիվանդության նկատմամբ, ապա չափից շատ կերակրի աղի օգտագործումը չի հանգեցնում զարկերակային գերճնշում հիվանդության զարգացման և նատրիումի մնացորդները դուրս են գալիս երիկամների օգնությամբ: Զարկերակային ճնշման կարգավորումը կախված է բացառապես ոչ այնքան նատրիումի օգտագործումից, որքան` նատրիում-կալիում հարաբերակցությունից: Սննդում նատրիումի մշտապես բարձր պարունակության դեպքում զարկերակային ճնշումն այնքան բարձր է, որքան ցածր է կալիումը: Չափից բարձր կալիումը նվազեցնում է զարկերակային ճնշումն անգամ այն դեպքերում, երբ ընդունվող նատրիումի քանակը չի փոփոխվում:
Շրջանառության մեջ է դրված նաև այն փաստարկը (հաստատվել է վերջին տասնամյակների ընթացքում անցկացված համաճարակաբանական հետազոտությունների մետա-վերլուծություններով), որ սննդում կիրառվող կերակրի աղի և զարկերակային ճնշման միջև գոյություն ունի դրական փոխկախվածություն:
Ավելին, TOHP հետազոտությամբ ապացուցվել է նաև, որ սննդում կերակրի աղի սահմանափակումը 50մմոլ/օր-ից մինչև 40մմոլ/օր, հատկապես մարմնի ավելցուկային քաշի նվազեցման հետ զուգակցված (2.5-4կգ) 3-4 տարվա ընթացքում զարկերակային գերճնշման նոր դեպքերի հաճախականությունը նվազեցնում է ≈20%-ով:
Մեկ այլ հետազոտությամբ (TONE) ցույց է տրվել, որ 1 հակահիպերտենզիվ դեղամիջոցով բուժվող հիվանդների մարմնի քաշի մինչև 10 փութ նվազեցմամբ և կերակրի աղի մինչև 40մմոլ/օր սահմանափակմամբ, ի հակադրություն հսկիչ խմբի, հնարավոր է եղել պացիենտների կեսի մոտ կարգավորել զարկերակային գերճնշումը` դադարեցնելով նշանակված դեղորայքի ամենօրյա ընդունումը:
Հետաքրքիր է, որ կերակրի աղի և զարկերակային ճնշման միջև դրական փոխկապվածության առկայությունը դիտարկվել է նաև երեխաների և երիտասարդների մոտ:
Ընդ որում, երիտասարդների մոտ կերակրի աղի օգտագործման քանակությունների և զարկերակային ճնշման մակարդակի միջև դրական կապը սերտ փոխազդեցության մեջ է գտնվում ժառանգականության, գիրության և Աֆրոամերիկյան էթնիկ խմբի պատկանելության հետ:
Ալկոհոլի չարաշահումը
Ալկոհոլային խմիչքների մեծ քանակությունների օգտագործման, զարկերակային ճնշման մակարդակի և զարկերակային գերճնշման տարածվածության միջև գոյություն ունի գծային ուղիղ համեմատական փոխկախվածություն:
Մի շարք հետազոտություններով նմանատիպ փոխկախվածություն է հաստատվել նաև ալկոհոլային խմիչքների չարաշահման, զարկերակային ճնշման բարձրացման և ինսուլտների միջև:
Այսպես, Մեծ Բրիտանիայում անցկացված խոշորածավալ և ավելի քան 13 տարի հսկվող մի հետազոտության արդյունքում պարզվել է, որ օրական ավելի քան 6 չափաբաժին ալկոհոլային խմիչքներ օգտագործողների մոտ դիտարկման առաջին 8 տարվա ընթացքում արձանագրվել է զարկերակային գերճնշման պատճառով ինսուլտի առաջացման բարձրացած ռիսկ:
Մեկ այլ հետազոտությամբ, օրական ավելի քան 3 չափաբաժին ոգելից խմիչքների օգտագործման ու զարկերակային գերճնշման և ընդհանուր մահացության միջև դիտարկվել է 95%:
Կարծիք կա, թե ալկոհոլային խմիչքների օգտագործման չափը համապատասխանում է մարդկանց սոցիալ-տնտեսական կարգավիճակին, կեցութաձևին:
Բարձր սոցիալական խավերի և բարձրագույն կրթությամբ մարդկանց խոհանոցի կարևոր բաղադրիչներից է ալկոհոլային խմիչքը (անշուշտ չափավոր`օրական մինչև 19 գրամ մաքուր էթանոլ):
Նման մարդկանց մոտ սովորաբար հստակ սննդային ռեժիմ կա: Ծխախոտի կիրառումը այս խավի մարդկանց մոտ ևս չափավոր է` 15 հատիկից ոչ շատ, այսինքն` երկու անգամ քիչ, քան այն մարդկանց մոտ, ովքեր չարաշահում են ալկոհոլը (օրական 40 գրամ և ավել մաքուր էթանոլ): Բացի այդ չափավոր ալկոհոլ կիրառողները ֆիզիկապես ավելի ակտիվ են, քան ալկոհոլը չարաշահողները:
Սրտանոթային հիվանդությունների զարգացման վտանգի հավանականությունը մեծ է այն մարդկանց մոտ, ովքեր չարաշահում են ալկոհոլը` անկախ հասարակության սոցիալ-տնտեսական խավերից:
Ոչ չափավոր ալկոհոլի օգտագործումը հավասարազոր է թույնի օգտագործման: Բացի այդ ձեռք է բերվում կախվածություն, որից ձերբազատվելը բավականին բարդ է: Ալկոհոլի չարաշահումը հանգեցնում է մասնավորապես սրտային անբավարարության, զարկերակային գերճնշման, ուղեղի արյան շրջանառության սուր խանգարման:
Ալկոհոլն ախտահարում է անոթները և այն կառուցվածքային ամբողջությունը, որոնք կարգավորում են նորմալ կենսագործունեությունը: Զարկերակային ճնշման մակարդակը բարձր հիվանդների մոտ ալկոհոլի օգտագործումը կործանարար ազդեցություն է թողնում նյարդային համակարգի վրա, հանգեցնում բարդությունների` դառնալով վտանգավոր կյանքի համար: Ալկոհոլի չրաշահումը բարձրացնում է զարկերակային ճնշումը, ակտիվացնում ռենին-անգիոտենզին-ալդոստելոնց համակարգը և կորտիզոլայի մակարդակը, իսկ զարկերակային գերճնշմամբ տառապող հիվանդների մոտ մեծանում է կաթվածի և այլ բարդությունների վտանգի հավանականությունը:
Ծխախոտի չարագործությունները
Ծխախոտի օգտագործումը և զարկերակային գերճնշումը համարվում են սիրտանոթային հիվանդությունների երկու կարևորագույն ռիսկի գործոն: Ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) վերջին վերլուծականների, աշխարհում տարեկան մոտ 5մլն մահվան դեպք կարելի է ուղղակիորեն վերագրել ծխախոտի օգտագործման երևույթին և 7 մլն մահվան դեպք` բարձր զարկերակային ճնշմանը: Ծխախոտի օգտագործումն աշխարհում լայնորեն տարածված չարիք է (արական` 47% և իգական` 12%): Իսկ ահա աշխարհի չափահաս բնակչության 5% մոտ առկա է բարձր զարկերակային ճնշման և ծխախոտի օգտագործման վտանգավոր զուգակցություն:
Կարևոր է այն հանգամանքը, որ վերջին տասնամյակի ընթացքում ծխախոտի օգտագործման տարածումը հիմնականում շարունակվում է ցածր զարգացած և զարգացող երկրների հաշվին:
Կլինիկական մեծ նշանակություն ունի այն փաստը, որ ծխախոտի օգտագործման, զարկերակային գերճնշման և հիպերխոլեսթերինեմիայի (>330մգ/դլ)` որպես սիրտանոթային հիվանդությունների ռիսկի գործոնների զուգակցումը բերում է ոչ թե այդ ռիսկերի պարզ մաթեմատիկական գումարման, այլ` գերզգալի բարձրացման, որը կարելի է բացատրել վերոնշյալ ռիսկի գործոնների միջև առկա փոխազդեցություններով:
Կարևոր է այն դիտարկումը, որ ծխախոտի օգտագործման և սիրտանոթային հիվանդությունների միջև առկա կայուն պատճառագիական կապը հաստատվել է աշխարհագրական տարբեր տարածաշրջաններում տարբեր սոցիալ-տնտեսական և մշակույթային զարգացվածության բնակչության շրջաններում անցկացված բազում հետազոտություններով:
Ծխախոտի օգտագործման և սիրտանոթային հիվանդությունների միջև առկա փոխկախվածությունը վաղուց արդեն ստացել է իր կենսաբանական բացատրությունը: Նիկոտինը, ածխածնի մոնօքսիդը, օքսիդանտները և կադմիումը այրվող ծխախոտի ծխի մեջ պարունակվող կենսաբանական ակտիվ նյութեր են, որոնք հոգեախտաբանական ուղիներով առաջ են բերում տարբեր օրգանների ախտահարում: Ծխախոտի ծխի բաղադրության մեջ մտնող հարյուրավոր նյութեր առաջ են բերում զարկերակային ճնշման ֆիզիոլոգիական կարգավորման մեխանիզմերի կայուն ախտահարում, որի արդյունքում գրանցվում է ԶՃ բարձրացում:
Ըստ մասնագետների, ծխախոտի օգտագործման` որպես սիրտանոթային հիվանդությունների ռիսկի գործոնի ուժը ուղիղ համեմատական է օրական ծխած գլանակների քանակին և ծխախոտի ծխի ներշնչման խորությանը:
Մտահոգիչ է, որ հետազոտությունները հատկապես երիտասարդ ծխողների առողջության հետ կապված վատ ցուցանիշեր են ՙգուժում՚: Երկրագնդում 10 մլն մարդ չի հասնում միջին և հասուն տարիքի:
Ծխախոտի օգտագործումը և ծխախոտի օգտագործմամբ պայմանավորված հիվանդացության ու մահացության աճի միտումները լուրջ առողջապահական և տնտեսական խնդիրներ են առաջացնում: Ծխախոտի օգտագործումը 1,2 մլն մարդկանց (մահացու բոլոր դեպքերի 14%-ը) մահվան պատճառ է դառնում Եվրոպայի տարածաշրջանում: Եթե ծխախոտի վերահսկման առավել կայուն միջոցառումներ չձեռնարկվեն, ապա 2020 թվականին այդ թիվը կարող է հասնել 2 միլիոնի (մահացու բոլոր դեպքերի 14%-ը): Եթե Հայաստանի ցուցանիշը համեմատենք Եվրոպայում դեռահասների շրջանում ծխելու տարածվածության տոկոսային ցուցանիշի հետ, ապա այն այնքան էլ բարձր չէ: Սակայն շատ բարձր է ծխելու տարածվածության ցուցանիշը մեծահասակների շրջանում և մասնավորապես տարածվածության ամենաբարձր ցուցանիշը տղամարդկանց մոտ է` մոտավորապես 60%: Սա նշանակում է, որ մեր դեռահասները մանկությունից գտնվելով շրջապատի ծխի ազդեցության ներքո` ավելի հեշտ են դառնում ծխողներ:
Այսօր Երևանում ծխում են 16-24 տարեկան տղամարդկանց 41.8%-ը, մարզերում` 38.2%-ը: նույն տարիքի կանանց մոտ ծխելու ցուցանիշը հետևյալն է 1.8%` մայրաքաղաքում, 1.2%` շրջաններում: Երևանում 25-34 տարեկան տղամարդկանց 65.2 %-ն է ծխում, մարզերում` 71.4%-ը: Կանայք`4.7%-ը Երևանում, 0.4%-ը շրջաններում: Երևանի 35-44 տարեկան տղամարդկանց ընդամենը 59.3%-ն է ծխում, շրջաններում` 69.9%-ը. կանանց մոտ, համապատասխանաբար` 5.5% Երևանում, 1.4% շրջաններում: 45-54 տարիքային խմբում մայրաքաղքում ծխող տղամարդկանց թիվը կազմում է 63.6%, կանանց մոտ` 4.3%-ը, մարզերում համապատասխանաբար` 71.4% և 0.7%: 55-64 տարիքային խմբի մայրաքաղաքի տղամարդկանց 53.5% և կանանց 8.7%-ը ծխողներ են, իսկ շրջաններում` տղամարդկանց 68.0%-ը և կանանց 2.9%-ը: 65 և բարձր տարիքում ծխողների տոկոսային անկում է նկատվում: Մայրաքաղաքում տղամարդկանց ընդամենը 38.7%-ն է ծխում, կանանց` 3.1%-ը, շրջաններում`տղամարդկանց 52.4%-ը, կանանց` 0.8%-ը:
Դեռահասների շրջանում այսօր հարցման մասնակիցների յուրաքանչյուր չորրորդը կամ փորձել է ծխել կամ նրանց մի մասը` 5.6% արդեն իսկ ծխում է: Մեծ է տարբերությունը տղաների և աղջիկների շրջանում ծխելու տարածվածության ցուցանիշների միջև: Դեռահաս երբևէ ծխել փորձած տղաների թիվը կազմում է 41.6%, աղջիկները` 11.2%: Ներկայում ծխում է դեռահաս տղաների 11.1%-ը, աղջիկների` 1.2%-ը:
Վերջերս Անգլիայում անցկացված հետազոտությունները ցույց են տվել, որ ծխողների գրեթե կեսը մահանում են մինչև 65 տարեկան հասակում: Ծխելը մեծացնում է սրտային իշեմիկ հիվանդությունների զարգացման վտանգը, նպաստավոր հող ստեղծում ինսուլտի համար ցանկացած տարիքում: Սակայն հատկապես այն վտանգավոր է երիտասարդների համար: 65 տարին չլրացած տղամարդկանց մոտ ծխելը երկու անգամ մեծացնում է մահացության հավանականությունը սրտանոթային հիվանդացություններից, միևնույն ժամանակ 85 և բարձր տարիքի մարդկանց մոտ այն կազմում է 20%: Վերջույթների անոթների աթերոսկլերոզիկ ախտահարումներով տառապող հիվանդների 90%-ը ծխողներ են. ծխելը շարունակելու դեպքում նրանց մոտ կարող է առաջացնել ոսկրախտ: Ծխելու հետ միաժամանակ հակաբեղմնավորիչների ընդունումը տաս անգամ մեծացնում է կրծքահեղձուկի և այլ սրտանոթային հիվանդությունների զարգացման վտանգը հատկապես 40-ն անց կանանց մոտ:
Ճարպային փոխանակության խանգարում (դիսլիպիդեմիա)
Զարկերակային գերճնշում ունեցող հիվանդների մոտ ընդհանուր խոլեստերինի մակարդակի բարձրացումը >6,5մմոլ/լ և լիպոպրոտեինի ցածր խտությունը >4,0 մմոլ/լ մեծացնում են սրտային իշեմիկ հիվանդության զարգացման վտանգը: Համեմատականորեն, վտանգը նվազում է տարիքի հետ, թեև բացարձակ վտանգը աճում է: 40 տարեկան տղամարդկանց մոտ >0,6 մմոլ/լ ընդհանուր խոլեստիրինի նվազումը 54%-ով նվազեցնում է նաև սրտային իշեմիկ հիվանդության զարգացման վտանգը, իսկ 70 տարեկանների մոտ` վտանգը նվազում է 20%-ով: Լիպոպրոտեինի բարձր խտության բաղադրության նվազումը < 2,2 մմոլ/լ 35 %-ով մեծացնում է սրտային իշեմիկ հիվանդության զարգացման վտանգը:
Սթրես
Չափազանցված չի լինի, եթե ասենք, որ սթրեսը բարենպաստ հող է նախապատրաստում գրեթե բոլոր հիվանդություններ ծագման, կայացման և զարգացման համար, այդ թվում նաև զարկերակայն գերճնշման համար: Սթրեսը շրջակա միջավայրի ուժեղ ազդեցությունների գործոնների նկատմամբ օրգանիզմի պատասխան ռեակցիան է: Սթրեսի դեպքում այդ գործընթացում ներառնվում են կենտրոնական նյարդային համակարգի այն հատվածները, որոնք ապահովում են նրա փոխներգործությունը շրջակա միջավայրի նկատմամբ: Բայց ավելի հաճախ կենտրոնական նյարդային համակարգի գործառույթների խանգարումը երկար հոգեբանական լարվածության հետևանք է: Հաճախակի հոգեբանական վնասվածքների, սթրեսի բացասական, գրգռող հորմոն ադրենալինը ստիպում է սրտի ավելի արագ աշխատել, փոխադրելով մեծ քանակությամբ արյուն միավոր ժամանակում, որի արդյունքում ճնշումը բարձրանում է: Եթե սթրեսը շարունակվում է երկար ժամանակ, ապա մշտական ծանրաբեռնվածությունը հյուծում է անոթները և զարկերակային գերճնշման բարձրացումը դառնում է քրոնիկական:
Ֆիզիկական ցածր ակտիվություն և նստակյաց կենսակերպ
Նախորդ տասնամյակներում անցկացված մի շարք դիտարկային հետազոտություններով հաջողվել է հայտնաբերվել ֆիզիկական ակտիվության և սրտանոթային հիվանդությունների ցածր հաճախականության միջև գործող որոշակի փոխկապվածություն և տալ այդ փոխկապվածության քանակական բնութագրիչները:
5 հետազոտությունների մետա-անալիզով պարզվել է, որ նստակյաց կենսակերպը բարձրացնում է սրտանոթային հիվանդությունների ռիսկը 1.6 անգամ (95%; 1.3-1.8):
Զարկերակային գերճնշում հիվանդության կարևոր գործոններից է ֆիզիկական ակտիվության նվազումը: Սովորաբար զարկերակային գերճնշում առաջանում է, երբ երկար ձգվող զգայական լարվածությունը զուգորդվում է սակավ ֆիզիկական գործունեությամբ: Հատկապես վտանգավոր է, երբ է ֆիզիկական ակտիվության նվազումը զուգորդվում է մարմնի քաշի ավելացմամբ: Առողջագետները նշում են, որ շաբաթական 3 անգամ 45 րոպե տևողությամբ ֆիզիկական վարժություններ կատարելու դեպքում զարկերակային գերճնշման 23,2 % դեպք է գրանցվում, մինչդեռ, առանց ֆիզիկական ծանրաբեռնվածության` 26,9%:

Ի ԴԵՊ
Ամենախոցելի բնագավառը, որին բավականին մակերեսային են անդրադառնում զանգվածային լրատվամիջոցները ՀՀ
-
ում, թերևս առողջապահական համակարգն է:
Հատկանշական է, որ վերջին 10 տարիներին ՀՀ-ում տպագրվող 9 անուն պարբերականներում
(
«Առավոտե, «Իրավունքե, «Ազգե, «Հայոց աշխարհե, «Հայկական ժամանակե՚, «ՙՕրրանե, «Հայաստանի Հանրապետությունե՚, «Երկիրե, «Չորրորդ իշխանությունե) տեղ չի գտել այս կամ այլ հիվանդությունների հետ կապված որևէ լուրջ ուսումնասիրություն, մեկնաբանություն:
Անդրադարձներում գերակշռողը կոռուպցիայի խնդիրն է առողջապահական համակարգում, որի հետ կապված հրապարակումներն ընդամենը բարձրագոչ, մերկապարանոց խոսքեր են:
Ժամանակ առ ժամանակ մեզ առողջապահական համակարգի գոյության մասին են հիշեցնում կազմակերպված այս կամ այն սեմինարները, մամուլի ասուլիսները, կլոր սեղանի շուրջ կայացած քննարկումները: Սովորաբար դրանք ներկայացվում են հոդված-ռեպորտաժի ժանրի տեսքով, որոնք ունեն լոկ տեղեկատվական բնույթ:
Երբեմն առ երբեմն ինֆորմացիոն դատարկ դաշտը լղոզվում է առողջապահության նախարարի հետ հարցազրույցով և վերջ:
Վերջին տարիներին մահացության պատճառի գերակշիռ տոկոս են կազմում սիրտանոթային հիվանդությունները և մասնավորապես զարկերակային գերճնշումը:
Վերջին 10 տարիներին ՀՀ-ում տպագրվող ինն անուն պարբերականներում այս հիվանդության հետ կապված եղել է ընդամենը 6 հրապարակում, 6-ն էլ` ինֆորմացիոն-տեղեկատվական բնույթի:
Թերևս նույնն է պատկերը բոլոր մյուս քրոնիկական հիվանդությունների մասով:
Մինչդեռ, բնականոն տնտեսապես զարգացող երկրի թիվ առաջին խոչընդոտը հիվանդ հասարակությունն է:
Վերջին երկու տարիներին զանգվածային էլեկտրոնային միջոցներով (հատկապես հեռուստատեսություն) փորձ արվում է լրացնել բացը, սակայն առողջապահական այդ հաղորդումները դեռևս որոնումների մեջ են և ամբողջությամբ չեն ընդգրկում ողջ դաշտը: Միաժամանակ անտեսված են մարզային առողջապահական խնդիրները:
Այսօր անհրաժեշտություն կա հիվանդությունն ընդդեմ առողջություն պատերազմում անել հնարավորինս, որպեսզի հաղթանակն ի օգուտ առողջության լինի:
Ռազմավարական քայլերը, ձևերն ու զենքերը շատ են: Դրանցից մեկն էլ հասարակությանն իրենց հիվանդությունների և դրանց կանխարգելման մասին առավել մատչելի և ամբողջական ինֆորմացիա տրամադրելն է, հասարակությանը ներգրավել այդ հիվանդությունների դեմ պայքարին:

Զարկերակային գերճնշում հիվանդության տարածվածությունը Հայաստանի Հանրապետությունում

Ուշ գարնանային և ուշ աշնանային շրջաններում եղանակի տատանումները` մշտապես գերլարված վիճակում են պահում թե հիվանդներին, թե նրանց հարազատներին և թե առողջպահական համակարգի մասնագետներին:
Համաձայն «
ՇտապօգնությունեՊՓԲԸ տնօրեն Արտյոմ Պետրոսյանի ներկայացրած տվյալների վերջին վեց տարիներին շտապ օգնության կանչերի աճ է նկատվել: Այսպես, 2006 թվականին կանչերը 7 %-ով աճել են 2005-ի նկատմամաբ, 2005-ին 9%-ով աճել են 2004-ի նկատմամբ: 2004-ին 3000 ավել կանչ է գրանցվել 2003-ի նկատմամբ, իսկ 2003-ին 8%- աճ է գրանցվել 2002-ի նկատմամբ:
2007 թվականի առաջին եռամսյակի վերլուծության համաձայն (մինչև ապրիլի 20-ը), արդեն 11% ավել կանչերի աճ է գրանցված նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ:
Կանչերի գերակշիռ տոկոսը սիրտանոթային հիվանդությունների մասով է գրանցվում:
Անցյալ տարվա տվյալներով կանչերի շուրջ 28,7%-ը սիրտանոթային հիվանդությունների մասով է գրանցվել, որից զարկերակային գերճնշման հիվանդության բարդությունների հետ կապված` մոտ 6%:
Հայկական Բժշկական Ասոցիացիան համաճարակագիտական ուսումնասիրություններ է կատարել` պարզելու զարկերակային գերճնշման տարածվածությունը Երևան քաղաքում: 18 տարին լրացած Երևանի 748 քաղաքացի է մասնակցել հարցումներին և սքրինինգին:
Ըստ հարցման արդյունքների, հարցվածների ընդհանուր թվաքանակից 257-ը կամ 34.5%-ը նշում են, որ երբևէ իրենց մոտ գրանցվել է զարկերակային ճնշում 140/90 մմ սս և ավելի բարձր ցուցանիշներ: Մյուս կողմից, բոլոր հարցվածներից 103-ը կամ 13.8-ը% դժվարանում են պատասխանել` երբևէ նրանց մոտ գրանցվե՞լ է զարկերակային ճնշման նման բարձրացում: 748-ից 180-ն (23%) անցյալում ունեցել են հաստատուն, տարանցիկ Զ-ի բարձրացում: Հարկ է նշել, որ տղամարդկանց և կանանց մոտ այդ ցուցանիշն էականորեն տարբերվում է. համապատասխանաբար` 18 և 25 % հարաբերակցությամբ:
Հարցմանը մասնակցած քաղաքացիներից 31 %-ի մոտ հայտնաբերվել է զարկերակային գերճնշում, որի մասին վերջիններս անտեղյակ էին. սքրինինգի ժամանակ նրանց մոտ գրանցվել է զարկերակային ճնշում ≥140 մմ սս:
Սքրինինգի արդյունքում, 62, 9% քաղաքացիների մոտ, որոնք իրազեկ էին, որ ունեն զարկերակային գերճնշում և 5,2%-ի մոտ, որոնց մոտ անցյալում չէր եղել զարկերակային գերճնշում. սիստոլիկ զարկերակային ճնշումը կազմել է >140 մմ սս:
Սքրինինգի ժամանակ, երբևիցե զարկերակային գերճնշում ունեցողների 54,7%-ի և և անցյալում զարկերակային գերճնշում չունեցող 9,5%-ի մոտ դիաստոլիկ զարկերակային ճնշումը կազմում էր > 90 մմ սս:
Այն փաստը, որ երբևէ զարկերակային գերճնշում ունեցողների մոտ սքրինինգի ժամանակ գրանցվել է սիստոլիկ զարկերակային ճնշումը ≥140 մմ սս և դիաստոլիկ զարկերակային ճնշումը ≥140 մմ սս, ևս մեկ անգամ վկայում է հիվանդների ոչ արդյունավետ բուժման իրողության մասին:
Ըստ սեռային խմբերի դիտարկման, բարձր, նորմալ զարկերակային ճնշմանը համապատասխանող և տարբեր աստիճանների զարկերակային գերճնշմանը համապատասխանող սիստոլիկ զարկերակային ճնշման արժեմեծությունների տրածվածությունները կազմում են. արական սեռի ներկայացուցիչների շրջանում համապատասխանաբար 14.9% և 10.2% և իգական սեռի ներկայացուցիչների շրջանում համապատասխանաբար 4.7% և 6.0%: Երկու հայտանիշերի դիտարկման պարագայում էլ առկա են սեռերի միջև տարածվածությունների վիճակագրորեն հավաստի տարբերությունը փաստող տվյալներ հօգուտ արական սեռի: Մասնավորապես, բարձր նորմալ զարկերակային ճնշմանը համապատասխանող սիստոլիկ զարկերակային ճնշման հայտանիշի տարածվածությունների միջսեռային տարբերությունը կազմում է 10.2%, իսկ որևէ աստիճանի զարկերակային գերճնշման համապատասխանող նույն հայտանիշի տարածվածությունների միջսեռային տարբերությունը` 4.3%:
Բարձր զարկերակային ճնշման հայտանիշի միջսեռային վերլուծությունը հաստատում է արական սեռի` սիստոլիկ զարկերակային ճնշման համար չձևափոփոխվող ռիսկի գործոն հանդիսանալու փաստը:
Մասնագետներն արդեն այսօր իսկ բարձրաձայնում են, որ երբեմնի` կյանքի խոր աշնան հիվանդություն համարվող զարկերակային գերճնշում հիվանդությունը սկսում է երիտասարդանալ:
616 հետազոտվածների զարկերակային ճնշման սքրինինգային տվյալների, ըստ սեռի դիտարկման, զարկերակային ճնշման մակարդակների առաջին երեք դասերի (օպտիմալ, նորմալ և բարձր նորմալ) հավաքական չափաբաժինը ըստ սեռերի բաշխված է հետևյալ տոկոսային արժեմեծություններով` արական` ընդհանուր 217-ից 179-ը կամ 82.5%, և իգական` ընդհանուր 399-ից 361-ը կամ 90.5%: Համապատասխանաբար, արական սեռի ընդհանուր թվաքանակի 17.5%-ի մոտ և իգական սեռի ընդհանուր թվաքանակի 9.5%-ի մոտ գրանցվել են զարկերակային ճնշման արժեմեծություններ, որոնք պատկանում են զարկերակային ճնշման մակարդակների հաջորդ չորս դասերի (մեղմ, չափավոր, ծանր զարկերակայաին հիպերտոնիաներ և ՄԶՀ) հավաքական չափաբաժնին, որը տվյալ հետազոտության սահմաններում դիտարկվել է որպես բարձր զարկերակային ճնշում:
Ըստ տարիքային խմբերի դիտարկման, բարձր նորմալ զարկերակային ճնշման համապատասխանող և տարբեր աստիճանների զարկերակային գերճնշման համապատասխանող սիստոլիկ զարկերակային ճնշման արժեմեծությունների տարածվածությունները կազմում են` 18-24 տարիքային խմբում համապատասխանաբար` 3.2% և 0.5%, 25-34 տարիքային խմբում` համապատասխանաբար 3.8% և 0.9%, 35-44 տարիքային խմբում` համապատասխանաբար 7.5% և 2.8%, 45-54 տարիքային խմբում` համապատասխանաբար 15.6% և 9.2%, 55-64 տարիքային խմբում` համապատասխանաբար 12.2% և 30.6%, և 65 և բարձր տարիքային խմբում` համապատասխանաբար 19.5% և 36.6%:
Ամփոփելով հետազոտությունների արդյունքները, Հայկական Բժշկական Ասոցիացիան փաստում է (95% ճշտությամբ) Երևան քաղաքում զար
րկերակային գերճնշման հայտնի ռիսկի գործոնների տարածվածությունը ք. Երևանում և տվյալների վերլուծությունը կատարվել է ըստ սեռի և տարիքային խմբերի:
Ծխախոտի գործածման տարածվածությունը
Ըստ հարցման արդյուքների, 748 հարցվածների ընդհանուր թվաքանակից 235-ը կամ 31.4%-ը հետազոտության անցկացման պահին ծխում է, որոնցից 168-ը կամ 71.5% կազմել են տղամարդիկ, իսկ 68-ը կամ 28.5%` կանայք (տղամարդ/կին փոխհարաբերակցությունը կազմում է` 2.5:1):
Ծխախոտի գործածման այս տարածվածությունը կտրուկ տարամիտվում է արական և իգական սեռի հարցված անձանց միջև: Այսպես, արական սեռի ընդհանուր 250 ներկայացուցիչներից ծխախոտ գործածում է 168-ը կամ 67.2%-ը, իսկ իգական սեռի ընդհանուր 498-ից` 68-ը կամ 13.4% (ծխախոտի գործածման սովորույթի տարածվածությունների արական/իգական հարաբերակցությունը կազմում է` 5.0:1): Արական սեռի ներկայացուցիչների շրջանում ծխախոտի գործածման տարածվածությունը գերազանցում է իգական սեռի ներկայացուցիչնեչի շրջանում նույն տարածվածությունից 53.7%-ով (95%-ոց վստահության միջակայքը` 47.2%-ից մինչև 60.2%) կամ 4.5 անգամ (95%-ոց վստահության միջակայքը` 3.6-ից մինչև 5.5 անգամ): Սա նշանակում է, որ արական սեռը որպես փոփոխական վիճակագրորեն զգալի ասոցիացիայի մեջ է գտնվում ծխախոտի գործածման սովորույթի հետ:
Ալկոհոլի չարաշահման տարածվածությունը
Ըստ հարցման արդյունքների, ընդհանուր թվաքանակից ալկոհոլի ամենօրյա գործածում նշել են 16-ը կամ 2.1%, որոնցից միայն 1-ն է եղել իգական սեռի ներկայացուցիչ:
Մարմնի ավելցուկային քաշի և գիրության տարածվածությունը
Ըստ սքրինինգային հետազոտությամբ ձեռռք բերված տվյալների ամփոփման, ընտրանքի բոլոր հետազոտվածների ընդհանուր թվաքանակից 424-ի կամ 56.7%-ի մոտ առկա է մարմնի ավելցուկային քաշ, այդ թվում` 158-ը կամ 21.1%-ի մոտ` գիրություն կամ ճարպակալում (այդ թվում` հիվանդագին կամ ախտաբանական ճարպակալում):
Ըստ սեռի մարմնի ավելցուկային քաշի հայտանիշի տարածվածության դիտարկման պարագայում, արական և իգական սեռի ներկայացուցիչների միջև վիճակագրորեն հավաստի տարբերություն չի հայտնաբերվում (համապատասխանաբար 56.6%` 56.8%-ի դիմաց): Իսկ ահա գիրության կամ ճարպակալման հայտանիշի դիտարկման պարագայում վիճակագրորեն հավաստի տարբերությունը հայտնաբերվում է` հօգուտ իգականի: Այսպիսով, կարելի է ենթադրել, որ գիրության կամ ճարպակալման հայտանիշը վիճակագրորեն հավաստի կերպով ասոցիացվում է իգական սեռի հետ:
Ըստ տարիքային խմբերի, մարմնի ավելցուկային քաշի հայտանիշի տարածվածության դիտարկման պարագայում, թե մարմնի ավելցուկային քաշի հայտանիշի, և թե` այդ թվում գիրության կամ ճարպակալման հայտանիշի տարածվածությունները տարիքային խմբերին զուգահեռ աճում են:

ՀՂՈՒՄՆԵՐ
Հայաստանի Հանրապետության բնակչության հիվանդացությունը
Հայաստանի Հանրապետությունում մահացության ավելի քան 50 %-ը սրտանոթային հիվանդությունների հետևանք է, որի հիմնական պատճառներից մեկն էլ ՙՔաղաքակրթության հիվանդություն՚ համարվող զարկերակայն գերճնշումն է:
1999-2002թթ. զարկերակային գերճնշում հիվանդության աճ է գրանցվել: Այսպես, 100 հազար բնակչի հաշվով, 1999 թվականին նրանց թիվը կազմել է 136.1, 2000թ.` 132.2, 2001թ.` 138.0, 2002թ.`182.7(Տե’ս`
http://www.armstat.am/arm/Publications/2003/sv-06a-03/sv-06a-03-III.5.3..pdf):
2002 թվականին` արյան շրջանառության համակարգի 2124 գրանցված հիվանդություններից 697-ը զարկերակային գերճնշում հիվանդության դեպքերն են, 2003-ին 1158-ից` 411-ը զարկերակային գերճնշում հիվանդության դեպքերն են, 2004-ին` 1142-ից 394-ը, 2005-ին 1071-ից` 421:10 հազար բնակչի հաշվով այն ունի հետևյալ տեսքը` 2002թ.` 53, 2003թ.` 28, 2004թ.` 28, 2005թ.` 29: (Տե’ս`
http://www.armstat.am/Arm/Publications/2004/nasel/nasel_28.pdf ):
Մահացությունը Հայաստանի Հանրապետությունում 1990-2003թթ.
100 հազար բնակչի հաշվով, զարկերակային գերճնշում հիվանդությունից 1990թ մահացել է 2014 (56.8), 1995թ.` 2748 (84.4), 1996թ.` 2439 (75.1), 1997թ.` 2864 (88.3), 1998թ.` 2540 (78.5), 1999թ.` 2536 (78.5), 2000թ. 2719 (84.4), 2001թ.` 3215 (100.0), 2002թ.` 3563 (111.0), 2003թ.3822 (119.0): (Տե’ս`
http://stat-nkr.am/Publications/10/8.pdf ):

Հռիփսիմե ԱՎԵՏԻՍՅԱՆ
 

Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են MEDIAINFORM լրատվական գործակալությանը:
Նյութերն ամբողջությամբ կամ դրանցից մասնակի մեջբերումներ կատարելիս հղումը
MEDIAINFORM-ին պարտադիր է:
® ©  2002 - 2007  MEDIAINFORM news agency, Magistros-Trophy LLC. All rights reserved